Վալտեր Հազենքլևեր
Վալտեր Հազենքլևեր գերմ.՝ Walter Hasenclever | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Աախեն, Ախեն, Aachen Government Region[4] |
Վախճանվել է | հունիսի 21, 1940[5][1][6] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Լե Միլլ համակենտրոնացման ճամբար, Էքս-ան-Պրովանս |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, բանաստեղծ, սցենարիստ և բանաստեղծ-փաստաբան |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան և Einhard-Gymnasium (Aachen)? |
Ուշագրավ աշխատանքներ | Որդին |
Walter Hasenclever Վիքիպահեստում |
Վալտեր Հազենքլևեր (գերմ.՝ Walter Hasenclever, հուլիսի 8, 1890[1][2][3][…], Աախեն, Ախեն, Aachen Government Region[4] - հունիսի 21, 1940[5][1][6], Լե Միլլ համակենտրոնացման ճամբար, Էքս-ան-Պրովանս), գերմանացի էքսպրեսիոնիստ բանաստեղծ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1890 թվականին Աախենում՝ բժիշկ Կարլ Գեորգ Հասենքլևերի (1855–1934) և նրա կնոջ՝ Մաթիլդա Աննայի (ծն.՝ Ռեյս, 1869–1953) ընտանիքում։ 1908 թվականին սկսել է իրավաբանական կրթություն ստանալ Օքսֆորդում, ավելի ուշ տեղափոխվել է Լոզան։ 1909-1914 թվականներին Լայպցիգում ուսանելու ընթացքում սկսել է հետաքրքրվել գրականությամբ և փիլիսոփայությամբ։ 1910 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Քաղաքներ, գիշերներ և մարդիկ» (գերմ.՝ Städte, Nächte und Menschen)։ 1914 թվականին լույս է տեսել նրա «Որդին» (գերմ.՝ Der Sohn) պիեսը, որը ճանաչվում է որպես էքսպրեսիոնիստական դրամայի առաջին փորձ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ կապված նրա ոգևորությունը շուտով, կամավոր ծառայության անցնելուց հետո, տեղի է տվել պատերազմի դեմ ուղղված սուր բողոքի։ Հազենքլևերը ձևացրել է կեղծ հոգեկան հիվանդություն և ազատվել ծառայությունից 1917 թվականին։ Նույն թվականին արժանացել է Հենրիխ Կլեյստի անվան մրցանակի՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»-ի հարմարեցման համար։ 1920-ական թվականներին հրատարակվել են ևս մի քանի պիեսներ։
Հետագայում նացիստների օրոք նրա ստեղծագործություններն արգելվել են, իսկ գրքերը ներառվել են այրման ցուցակներում։ Լինելով ընդամենը մեկ քառորդ մասով հրեա (իր պապի կողմից)՝ Հազենքլևերը օրինակ է, թե ինչպես են նացիստները կապում իրենց ռասիզմը ցանկացած անձի հետ՝ օգտագործելով «մշակութային հրեա» կամ «հոգևոր հրեա» տերմինաբանությունը[7]։
Հազենքլևերը ստիպված է եղել գաղթել Նիս։ Այստեղ նա ամուսնացել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիների կողմից նա երկու անգամ ներկալվել է՝ որպես թշնամական պետության հպատակ։ 1940 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, Ֆրանսիայի անկումից հետո, նա ինքնասպանություն է գործել Էքս ան Պրովանսի մոտ գտնվող Լե Միլի ներկալյալների ճամբարում, որպեսզի չընկնի նացիստների ձեռքը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականից սկսած Աախենում երկու տարին մեկ խաղարկվում է Հազենքլևեր անվան գրական մրցանակ, որը տրվում է գերմանալեզու գրողի։ Մրցանակին արժանացել են Պիտեր Ռյումքորֆը (1996), Ջորջ Տաբորին (1998), Օսկար Պաստիորը (2000), Մարլեն Ստիրևիցը (2002) և Ֆրիդրիխ Քրիստիան Դելիուսը (2004)։ Մրցանակի ֆինանսավորման միջոցները ստացվում են Վալտեր Հասենկլևերի միությունից (Walter-Hasenclever-Gesellschaft), ինչպես նաև Աախեն քաղաքից, Շիլլերի միությունից և Հասենքլևերի հին դպրոցից՝ Էյնհարդ գիմնազիայից։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nirwana. Eine Kritik des Lebens in Dramaform, 1909.
- Städte, Nächte, Menschen (стихи), 1910.
- Der Jüngling (стихи), 1913.
- Der Retter (драма), 1916.
- Der Sohn (Drama), 1914.
- Tod und Auferstehung (стихи), 1917.
- Antigone (драма), 1917.
- Die Menschen (драма), 1918.
- Die Entscheidung (драма), 1919.
- Der politische Dichter (стихи и проза), 1919.
- Die Mörder sitzen in der Oper, 1917.
- Antigone, 1917.
- Die Pest (сценарий), 1920.
- Jenseits (драма), 1920.
- Gedichte an Frauen, 1922.
- Gobseck (драма), 1922.
- Mord (драма), 1926.
- Ein besserer Herr (драма), 1926.
- Ehen werden im Himmel geschlossen (драма), 1928.
- Gedichte, Dramen, Prosa 1963.
- Irrtum und Leidenschaft 1969.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118546619 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «2015 – Walter Hasenclever Gesellschaft» (գերմաներեն). walter-hasenclever-gesellschaft.de. 2021 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալտեր Հազենքլևերի գործերը Գուտենբերգ նախագծում
- Վալտեր Հազենքլևերի աշխատանքները և նրա մասին Internet արխիվում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Հազենքլևեր» հոդվածին։ |
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Հունիսի 21 մահեր
- 1940 մահեր
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Դեղերի չարաշահումից մահացածներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանացի գրողներ
- Ինքնասպան գրողներ
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացի զինվորականներ
- Գերմանիայի հրեաներ
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի վիպասաններ
- Հոլոքոստի զոհեր
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Լոզանի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանացի սցենարիստներ