Jump to content

Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Սարգսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Վազգեն Սարգսյանի կիսանդրի

Վազգեն Սարգսյանի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Վազգեն Սարգսյան փողոց
Բարձրություն 3,7 մետր
Քանդակագործ(ներ) Տիգրան Հովումյան
Նախագծի հեղինակ ՀՀ Պաշտպանության նախարարություն
Ճարտարապետ(ներ) Ասլան Մխիթարյան
Նյութ բրոնզ, պատվանդանը` գրանիտ
Շինարարության ավարտ 2007, հոկտեմբերի 27
Ներկա վիճակ կանգուն


Վազգեն Սարգսյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան փողոցում, տեղադրվել է 2007 թվականին։

Բրոնզե կիսանդրու բարձրությունը 1,5 մետր է (կարմիր գրանիտե պատվանդանի հետ՝ 3,7 մետր)։
Քանդակագործը քանդակի մեջ պարփակել է սպարապետի անհատականությունը, նրա ներքին ուժը։

Հայաստանի վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կիսանդրին տեղադրվել է 2007 թվականի հոկտեմբերի 27-ին Երևանի համանուն փողոցում։

Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը[1]։

Վազգեն Սարգսյանին նվիրված հուշարձաններ կան նաև Արարատում[2], Շուշիում, Վանաձորում, Վեդիում, Ջրվեժում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]