Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Կապան)
Արտաքին տեսք
Վազգեն Սարգսյանի կիսանդրի | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2015 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Կապան |
Շինության ձև | կիսանդրի |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Վազգեն Սարգսյանի բրոնզե կիսանդրի, գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջի հուշահամալիրում[1]։
Բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 2-ին։ Հուշարձանը գտնվում է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում։ Կիսանդրու հեղինակը քանդակագործ Նարեկ Օրդյանն է[2]։ Բացման արարողությանը ներկա են եղել մի շարք պաշտոնատար անձինք և Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը։ Կիսանդրու բացմանը հոգեհանգստի կարգ է կատարել Կապանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը։
«Մարդիկ կատարեցին այս հրաշք գործը, հատկապես Սյունիքում, որտեղ Վազգենը մեծ լումա ունի զինվորական ու պետական կառույցների կայացման գործում։ Ինձ համար մեծ հպարտություն է գտնվել այստեղ և շնորհակալություն հայտնել Սյունիքի ամբողջ ժողովրդին»։ - Արմեն Սարգսյան[3]։
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վազգեն Սարգսյանի հուշարձան (Արարատ)
- Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Երևան)
- Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Վաղարշապատ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Armenian Public TV (2015-03-05), Կապանում կանգնեցվել է ազգային հերոս Վազգեն Սարգսյանի պղնձաձույլ կիսանդրին, Վերցված է 2019-03-05-ին
- ↑ Կապանը խոնարհումի ևս մեկ վայր ունեցավ
- ↑ Վազգեն Սարգսյանի վերադարձը