Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Վաղարշապատ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Սարգսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Գտնվում է | ![]() |
---|---|
Կառուցվել է | 2015, հոկտեմբերի 8 |
Շինության ձևը | Կիսանդրի |
Կառուցել է | Ճարտարապետ՝ Ռուբեն Նալբանդյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
Վազգեն Սարգսյանի կիսանդրի, սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ։ Տեղադրվել է 2015 թվականին։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղարշապատ քաղաքի ամենաերկար փողոցն անվանակոչվել է Վազգեն Սարգսյանի անունով և համանուն հրապարակում տեղադրվել է սպարապետի կիսանդրին, որի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սպարապետի ընտանիքի անդամները, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, գեներալներ, զինվորականներ, էջմիածինցիներ։ Կիսանդրին բացվել է Վաղարշապատի 2790-րդ տարելիցին[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վազգեն Սարգսյանի հուշարձան (Արարատ)
- Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Երևան)
- Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Կապան)