Ռուբեն Նալբանդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ռուբեն Նալբանդյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 25, 1959 (66 տարեկան) կամ 1959[1] |
| Ծննդավայր | Արշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | խաչքարագործ վարպետ |
| Երեխաներ | Սևակ Նալբանդյան |
Ռուբեն Նալբանդյան (մարտի 25, 1959 կամ 1959[1], Արշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խաչքարագործ վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Նալբանդյանն ապրում ու ստեղծագործում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում[2][3]։ Որդին՝ Սևակ Նալբանդյանը, նույնպես ստեղծագործում է։
Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Քանդակելու և նկարելու ձիրքն արտահայտվել է դեռ մանկուց, լավ նկարել ու գծագրել է դպրոցում։ 1977 թ. ծնողների հորդորով ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային բաժինը, սակայն արվեստագետի ոգին հաղթել է, և զինվորական ծառայությունից հետո, ուսումը կիսատ թողնելով՝ վարպետը մեկնել է Լենինգրադ ու երկար դժվարություններից հետո ընդունվել Մուխինայի անվան Լենինգրադի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանի կիրառական արվեստի ապակու բաժինը։ Ծնողների՝ որդուն հայրենիքում և իրենց կողքին տեսնելու մեծ փափագը, ստիպել է վարպետին կիստա թողնել ուսումը և վերադառնալ հայրենիք։ 1983-1984 թթ. աշխատել է Երևանի գեղարվեստի ֆոնդի քանդակագործական կոմբինատում, որտեղ համատեղել է և՛ աշխատանքը, և՛ ուսումը հայտնի քանդակագործների մոտ։ 1994-1998 թթ. ուսումը շարունակել է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանում։ Ռուբեն Նալբանդյանը բազմաթիվ հուշարձանների, խաչքարերի հեղինակ է, որոնք տեղադրված են Հայաստանի, և արտասահմանի տարբեր քաղաքներում։
Նալբանդյանը մասնակցել է Ծաղկաձորում տեղադրված Օրբելի եղբայրների հուշարձանի ստեղծմանը (տաշող վարպետ)։ Նրա առաջին խաչքարի պատվերը տեղադրվել է Ծաղկաձորում։ Նալբանդյանը հեղինակել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեցեղու պուրակում տեղադրված հայտնի խաչտառերը (Օշական)։ Նալբանդյանի աշխատանքների մի մասն էլ գտնվում է Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր։


Նալբանդյանը հեղինակել է նաև Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանը (Ուրուգվայն առաջին երկիրն է, որը 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»)։ Հայազգի վարպետը քանդակել է նաև սլավոնական տառերը, որոնք կտեղադրվեն Բուլղարիայի Շումեն քաղաքում։
| Եթե պատվերն արտերկրի համար է, ապա աշխատում ենք միշտ տուֆով անել։ Տուֆը հայ է, եթե նույնիսկ վրան ոչ մի բան չքանդակես։ - Ռուբեն Նալբանդյան
|
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջմիածնի պատվավոր քաղաքացի[4]
- Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ
- 1993 թ. մեդալի է արժանացել Սերբիայի մշակույթի նախարարության կողմից։
- 2005 թ. մրցանակի է արժանացել Լուժկովի կողմից։
- 2006 թ. պարգևատրվել է «Զորավար Անդրանիկ» մեդալով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141262397 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ ՌՈՒԲԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՏՈՒՖԸ ՀԱՅ Է»
- ↑ «Մշակույթի նախարարությունը կսատարի խաչքարագործության դպրոցի ստեղծման նախաձեռնությանը».
- ↑ Էջմիածնի պատվավոր քաղաքացիներ