Սևակ Բալըքչըի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևակ Բալըքչըի սպանություն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1986(1986-04-01)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էապրիլի 24, 2011(2011-04-24) (25 տարեկան)
Մահվան վայրԲաթման
ԳերեզմանՇիշլիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունռազմական գործիչ

Սևակ Շահին Բալըկչը (թուրքերեն՝ Sevag Şahin Balıkçı, ապրիլի 1, 1986(1986-04-01), Ստամբուլ, Թուրքիա - ապրիլի 24, 2011(2011-04-24), Բաթման), հայկական ծագմամբ թուրք զինվորական, ով սպանվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը[1]՝ զինվորական ծառայության ընթացքում[2][3][4]։ Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուն դատապարտվեց 4, 5 տարվա ազատազրկման՝ դիտավորյալ սպանության հոդվածով[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալըկչըների ընտանեկան գերեզմանը Շիշլիի հայկական գերեզմանատանը

Սևակ Բալըկչըն սպանվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման քաղաքում տեղակայված զորամասերից մեկում՝ ատրճանակի կրակոցից։ Սևակին ընդամենը 23 օր էր մնացել մինչ զորացրվելը։ Բաթմանի զորամասի հրամանատարության տևած ցուցմունքում նշված է, որ Սևակը սպանվել է «Զենքի հետ անզգուշաբար վարվելու արդյունքում», երբ կատակ էր անում իր ընկերոջ հետ[6][7][8]։ Ընտանիքը հավատացած է, որ պաշտոնական պատճառաբանությունները ճշմարիտ են, և իրենց որդին նահատակ չէ, քանի որ սպանվել է պատահաբար[9]։ Սևակի հարսնացուն, մինչդեռ, հարցականի տակ է դնում հարցը, քանի որ համաձայն նրա, Սևակը՝ իր հետ հեռախոսային զրույցների ժամանակ, բազմիցս ասել է, որ իրեն սպառնում են ազգայնական զինվորները[6]։ Հոգեհանգիստը տեղի է ունեցել Ֆերիքյոյի Սբ. Վարդանանց Հայկական եկեղեցում։ Թաղմանը մասնակցել են Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ԵՄ հարցերով Թուրքիայի նախկին նախարար Էգեմեն Բաղըշը, Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարըգյուլը, բարձրաստիճան սպայակազմ, Փրինս կղզիների թաղապետ Մուստաֆա Ֆարսակօղլուն և ուրիշներ[6]։ Սևակը թաղվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Բալըկչըի իրավաբան Ջեմ Հալավուրտի, 2011 թվականի մայիսի 1-ին հետաքննությունը ցույց տվեց, որ համացանցում (հիմնականում սոցիալական կայքերում, որոնք սպանությունից հետո փակվեցին) Քըվանչ Աղաօղուն իրեն հայտարարել էր թուրք ծայրահեղ ազգայնական[10][11][12]։ Իր Facebook-ի էջի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նա համակրում է նացիոնալիստ քաղաքական գործիչ Մուհսին Յազըչըօղլուին և թուրք լրտես-վարձու մարդասպան Աբդուլահ Չաթլըին, ով նաև բավականին հակահայկական անցյալ ուներ[10][13][14]։ Facebook-յան պրոֆիլից պարզ է դառնում նաև, որ Քըվանչը համակրում էր նաև «Մեծ միացյալ կուսակցությանը», որը աջ ծայրահեղական ազգայնական կուսակցություն է Թուրքիայում[10]։

Դատական նիստերը տեղի են ունեցել Դիարբեքիրի երկրորդ ռազմաօդային ռազմակայանի դատարանում[15]։ Բալըկչըների ընտանիքի շահերը պաշտպանել է իրավաբան Ջեմ Հալավուրտը, իսկ Քըվանչ Աղաօղլուի շահերը պաշտպանել է իրավաբան Իբրահին Գյոքը։ Սկզբնական շրջանում Բալըկչըների ընտանիքը պնդում էր, որ սպանությունը պատահականության արդյունք չէ, և սպանության մեղադրանք պետք է առաջադրվի կասկածյալի նկատմամբ[8][16]։ Թուրքական ռազմական դատախազությունը պահանջում էր 9 տարվա ազատազրկում Քըվանչ Աղաօղլուի համար՝ «սպանություն էթնիկ հողի վրա» հոդվածով[17]։ Քըվանչ Աղաօղլուն շարունակում էր ժխտել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ կրակոցը իր ատրճանակից պատահական է եղել[18]։ Դատավարական փաստաթղթերում նշված է նաև, որ ոմն մի սպա Սադրեթթին Էսրյոզ անունով, ում շահերը դատարանում պաշտպանում էր իրավաբան Յալչըն Տորուն, նույնպես խառն է եղել սպանության իրականացման գործընթացին[8][18]։

Դատական առաջին լսման ժամանակ 2011թվականի հուլիսի 24-ին Քըվանչ Աղաօղլուին ազատ արձակվեց[19][20][21][22]։ Դատավարության ժամանակ վկան ներկայացրեց փաստեր կրակոցի վերաբերյալ[23]։ Վկան նշում էր, որ Քըվանչ Աղաօղլուն սպառնացել է Սևակին՝ ասելով «Ես քեզ կսպանեմ, չաղլիկ»[23][24][25]։

Դատավարության հինգերորդ լսմանը 2011 թվականի դեկտեմբերի 27-ին Հալիլ Էքշիի տված վկայության համաձայն, մի զինվոր, ով միևնույն զորամասում է ծառայել, ինչ Սևակը, նշել է, որ Բալըկչըի մահը պատահական չի եղել, այլ կանխամտածված[3][4] ։ Փաստորեն Էքշին առաջինն էր, որ պնդեց, թե տեղի է ունեցել սպանություն[3][4]։ Նա փոխեց իր տեսակետը, քանի որ "գիտակցությունը թույլ չի տալիս" (vicdanım elvermiyor) շարունակելու նախորդ տված կեղծ ցուցմունքները[26]։ Վկայության համաձայն Հալիլ Էքշիին է այցելել Քըվանչ Աղաօղլուի մորեղբայր Բյուլենտ Կայան, ով իր փոխարեն գրել է ցուցմունքը, այսինքն Հալիլ Էքշին նշել է, որ իրեն նույնպես սպառնացել են[3][4][17][27]։ Սևակի իրավաբան Ջեմ Հուլավուրտը հայտարարեց, որ նոր դատական գործընթաց կսկսվի Աղաօղլուի մորեղբոր և քրոջ նկատմամբ՝ դատական կանոնակարգը խախտելու համար[4][28]։ Լսումների ժամանակ դատավորը նույնպես նշել է, որ իր համար նույնպես «վախենալի է» արդար դատական վճռի ընդունումը այսպիսի պայմաննեում[17] Վկայությունը, որը տվել է Սևակի հարսնացում 2012 թվականի մարտի 30-ին, նշում էր, որ Սևակը բազմիցս ճշումների է ենթարկվել զորամասի սպայակազմի կողմից[29]։ նրա հարսնացուն նշել, որ Սևակը բազմիցս ասել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ կոնկրետ զինվորականներիրեն բազմիցս ասել են, որ "Եթե պատերազմ լինի Հայաստանի հետ, ապա առաջին զոհը կլինես Դու"[29][30]։ Համաձայն վկայության Սևակին մշտապես պարտադրել են ընդունել Իսլամ[29][30][31]։

Դատավարության9-րդ լսման օրը 2012 թվականի նոյեմբերի 5-ին մեղադրյալի պաշտպան Իբրահիմ Գյոքը պահանջեց մեդիա արգելք լսումների հեռարձակման հետ կապված[8]։ Ջեմ Հալավուրտը միջնորդություն ներկայացրեց մերժելու այս առաջարկ՝ նշելով․

Եթե դատարանում մեդիա արգելք լինի, արդյո՞ք Թուրքիան կդադարի խոսել Հայկական հարցի վերաբերյալ, կամ արդյո՞ք մարդիկ կդադարեն խոսել բանակում մահերի մասին։ Ահա, թե ինչու մենք պահանջում ենք, որ մամուլը տեղյալ լինի։ Եվ եթե անգամ մենք չենք հավանում այս կամ այն կարծիքը, մենք պետք է հարգենք այն, որպես խոսքի ազատություն, եթե ուզում ենք ապրել դեմոկրատական երկրում[8]։

Իբրահիմ Գյոքը նշել է, որ դատավարությունը «քաղաքականացվել է» և այս դեպքը ոչ մի կապ չունի 1915 թվականի կոտորածներ հետ[8]։ Մեդիա արգելքի վերաբերյալ միջնորդությունը մերժվեց[8]։

2013 թվականի մարտի 23-ին դատարանը վճռեց, որ սանությունը տեղի է ունեցել պատահաբար և Քըվանչ Աղաօղլուին դատապարտեց 4, 5 տարվա ազատազրկման[32]։ Ինչևէ, որոշումը բեկանվեց Բարձրագույն ռազմական դատարանում 2014 թվականի հուլիսին[33] և դատավարությունը վերսկսվեց 2014 թվականի դեկտեմբերին[34]։ Այս ընթացքում, վկաներից մեկը, ով սկզբում նշել էր, թե Բալըկչըն սպանվել է միտումնավոր, իսկ հետո փոխել էր ցուցմունքը՝ նշելով, թե սպանվել է պատահաբար, դատապարտվեց կեղծ վկայության համար[33][34],։ Դատավարության ժամանակ Հալիլ Էքշին նշեց, որ նա ստել է, քանի որ բազմիցս իրեն սպառնացել է Աղաօղլուի ընտանիքը[34]։ Հաջորդ լսումը տեղի ունեցավ 2015 թվականի փետրվարին[35]։

2015 թվականի մայիսին Քըվանչ Աղաօղլուն դատապարտվեց 4 տարի 5 ամիս և 10 օրվա ազատազրկման՝ դիտավորյալ սպանության համար[5]։ Հետագայում, ռազմական բարձրագույն դատարանը չեղարկեց դատարանի որոշումը և քրեական գործը ուղարկվեց նոր դատական քննության։ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո քանի որ ռազմական դատարանները վերացվել էին Թուրքիայում, գործը ուղղվեց ընդհանուր իրավասության դատարան, այն է՝ Քոզլուքի Առաջին Ատյանի Դատարան։ Դատական պրոցեսը սկսվեց 2018 թվականի փոտրվարի 8-ին։ Քոզլուքի Առաջին Ատյանի Դատարանի որոշմամբ, Քըվանչ Աղաօղլուն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար և դատապարտվել 16 տարի և 8 ամիս ազատազրկման[36]։

Քրեագետի զեկույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին, փորձաքրեագիտական զեկույցը հրապարակվեց, որի համաձայն Սևակ Բալըկչըի զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է 41 հրազենային կրակոց։ Նախորդ դատավարության ընթացքում նշվել էր, որ հայտնաբերվել է երկու հրազենային կրակոցի տեղ նրա համազգեստի վրա[37]։

Արդարության պահանջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարության պահանջի շարժումը սկսվեց Թուրքիայում՝ Սևակ Բալըկչըի գործի հետ կապված[38][39]։ Շարժման ակտիվիստներից էին Սևակի մայրը՝ Անի Բալըկչըն, Արաթ Դինքը, Կերեմ Կաբադայըն, Ուֆուկ Ուրասը, Ռաքել Դինքը և ուրիշներ[38]։ Նրանք բողոք էին արտահայտում Քըվանչ Աղաօղլուի ազատ արձակման համար՝ նշելով, որ սպանությունը տեղի է ունեցել ատելության հողի վրա[39]։ Կերեմ Կաբադայըն հայտարարեց, որ "Եթե այս գործը մնա անպատիժ, ապա Թուրքիայի հայ երիտասարդությունը կապրի սպառնալիքի ներքո"[39]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Er Sevag Balıkçı doğrudan vurulmuş!" ("Private Sevag Balıkçı was shot directly")». Agos. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Ethnic Armenian Soldier Shot on 'Genocide Day', Radikal Reports». Bloomberg. Original from Radikal. 2011 թ․ ապրիլի 25. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Armenian private killed intentionally, new testimony shows». Zaman. 2012 թ․ հունվարի 27. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Doubts emerge in death of Armenian-Turk soldier». Hurriyet. 2012 թ․ հունվարի 30. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 http://www.haberler.com/er-sevag-davasinda-karar-cikti-4466294-haberi/
  6. 6,0 6,1 6,2 «Military holds official funeral for fallen soldier at church». Zaman. 2011 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «Sevag Balıkçı'nın annesi: Tetiği çeken o ellerle yan yana oturuyorum...». T24 (Turkish). 03.11.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Court ruling will show how Turkey sees Armenians, says Balıkçı's mother». Zaman. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Turkish-Armenian soldier to be laid to rest Wednesday». Zaman. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Halavurt: "Sevag 24 Nisan'da Planlı Şekilde Öldürülmüş Olabilir"». Bianet (Turkish). 2011 թ․ մայիսի 4. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «:Translated from Turkish: "On May 1, 2011, after investigating into the background of the suspect, we discovered that he was a sympathizer of the BBP. We also have encountured nationalist themes in his social networks. For example, Muhsin Yazicioglu and Abdullah Catli photos were present" according to Balikci lawyer Halavurt.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Sevag Şahin'i vuran asker BBP'li miydi?». Firatnews. 2011 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Translated from Turkish: Lawyer Halavurt said, "On his Facebook profile we discovered videos of Muhsin Yazicioglu. We also came upon nationalist and racist arguments, articles, video clips, and data»
  12. «'Sevag 24 Nisan için kurban olarak seçildi'». Agos (Turkish). 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Title translated from Turkish: Sevag Balikci was selected as another martyr of April 24. Quote from article: "We learned that Kivanc Agaoglu had nationalistic sympathies"»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Title translated from Turkish: What Happened to Sevag Balikci?». Radikal (Turkish). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Translated from Turkish: "We discovered that he was a sympathizer of the BBP. We also have encountered nationalist themes in his social networks. For example, Muhsin Yazicioglu and Abdullah Catli photos were present" according to Balikci lawyer Halavurt."»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Sevag'ın Ölümünde Şüpheler Artıyor». Nor Zartonk (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Title translated from Turkish: Doubts emerge on the death of Sevag»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Sevagin Katili Serbest Birakilmis». Bianet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին. «Quote from article: "The first hearing was held at the 2nd Airforce Commandment Court Martials in Diyarbakir»
  16. Dogan, Yonca Poyraz (2012 թ․ հունվարի 31). «Armenian private's family: Sevag was killed intentionally while serving army». Zaman. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին. «The family of a young man of Armenian descent shot dead by another private while serving in the Turkish Armed Forces (TSK) have said they believe that he was intentionally killed, after new evidence changed the course of the trial.»
  17. 17,0 17,1 17,2 «Թուրքական դատարանը Սևակին սպանողի նկատմամբ կրկին կալանման որոշում չի կայացրել». News.am. 2012 թ․ փետրվարի 14. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  18. 18,0 18,1 «Sevag Balıkçı killed because of commanders' negligence?». PanARMENIAN.Net. 2011 թ․ մայիսի 4. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  19. «Sevag'in Katili Serbest Birakildi». Demokrat Haber (Turkish). 2011 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. «Titled translated from Turkish: Sevag's killer is set free.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Istemil, Huseyin (2011 թ․ օգոստոսի 8). «Sevag'ı vuran asker serbest». Taraf (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. «Title translated from Turkish: The killer of Sevag is set free.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «'Kazara' öldürülen Sevag Şahin Balıkçı anıldı». Ajans (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Sevag'ı Öldürmekten Sanık Er Serbest». Bianet (Turkish). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. 23,0 23,1 «'I Will Kill You, Fatty!'». Armenian Weekly. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  24. «'Seni vururum tombulum'». Sabah (Turkish). 07.08.2011. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Title Translated from Turkish: I will kill you fatty!»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «'Sadece hakikati öğrenmek istiyoruz'». Radikal (Turkish). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Title Translated from Turkish: All we want to know is the truth.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Sevag İçin Adalet Girişimi: Sevag Nefret Cinayetine Kurban Gitti». Baskahaber (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «27 Aralık 2011 tarihinde bir tanık, "Vicdanım elvermiyor" diyerek ifadesini değiştirdi.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Sevag'ın ölümündeki sisi dağıtan pişmanlık». Radikal (Turkish). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Translated from Turkish: The family of Kıvanç, especially his uncle, told me to speak in favor of the defendant Ağaoğlu.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Trial resumes as key witness in Armenian-Turkish soldier death changes testimony». PanArmenian.net. 2012 թ․ հունվարի 30. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին. «"We are going to file a criminal complaint about Ağaoğlu's sister and uncle and open a new lawsuit. Kıvanç runs the risk of getting arrested in this trial, and that is what we are going to request, " Halavurt said.»
  29. 29,0 29,1 29,2 «Fiancé of Armenian soldier killed in Turkish army testifies before court». News.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  30. 30,0 30,1 «Nişanlıdan 'Ermenilerle savaşırsak ilk seni öldürürüm' iddiası». Sabah (Turkish). 06.04.2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Title Translated from Turkish: From the fiance: If we were to go to war with Armenia, I would kill you first"»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Askeriyeyi karıştıracak Ermeni iddiası». Sicak Gundem (Turkish). 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «Court rules death of Turkish Armenian private an accident». Zaman. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  33. 33,0 33,1 «"Sevag Balıkçı Davası Usul Yönünden Bozuldu" ("The Sevag Balıkçı case overturned due to procedural eror")». Bianet. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  34. 34,0 34,1 34,2 «"Sevag Balıkçı davası yeniden görülmeye başlandı" ("The retrial of the Sevag Balıkçı case has begun")». Agos. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  35. 283652 «"Er Sevag Balıkçı davası yeniden görülecek" ("The Sevag Balıkçı will be seen again")». T24. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  36. «Zorunlu askerliğini yaparken öldürülen Sevag Balıkçı davasında karar çıktı». Agos (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  37. 298249 «Er Sevag Balıkçı'nın kıyafetlerinden 41 delik çıktı» (Turkish). T24. 2015 թ․ մայիսի 30. {{cite news}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  38. 38,0 38,1 «Initiative launched in Turkey for Armenian soldier killed in Turkish army». Hayernaysor. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  39. 39,0 39,1 39,2 «Sevag İçin Adalet Girişimi: Sevag Nefret Cinayetine Kurban Gitti». SonDakika (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. «Title translated from Turkish: Sevag Balikci died from a hate crime.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)