Ռաքել Դինք
Ռաքել Դինք | |
---|---|
Ծնվել է | 1959 |
Ծննդավայր | Սիլոփի, Շըրնաքի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Ամուսին | Հրանտ Դինք[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Արաթ Դինք |
Ռաքել Դինք (1959, Սիլոփի, Շըրնաքի մարզ, Թուրքիա), պոլսահայ իրավապաշտպան[2] և Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավար։ Սերում է Գզիրայում հաստատված հայկական Վարդո գերդաստանից[3]։
2007 թվականի հունվարի 19-ին սպանված պոլսահայ լրագրող և իրավապաշտպան Հրանտ Դինքի այրին է[2]։
Մեծացել է Թուզլայի հայկական «Քամփ Արմեն» մանկատանը և երկար տարիներ եղել է որպես ճամբարի մենեջեր։ Հրանտ Դինքի սպանությունից հետո ներգրավվել է իրավապաշտպան գործունեության մեջ և 2007 թվականից զբաղեցնում է Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավարի պաշտոնը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաքել Դինքը ծնվել է 1959 թվականին Սիլոփիում[5], Սիյամենթի (Վարդանյան) և Դելալի ընտանիքում։ Ռաքելը Վարթո ցեղի ցեղապետի երկրորդ զավակն է[2][5]։ Ռաքելի պապը` Վարդանը, որի անունից էլ ծագում է ցեղախմբի անունը, վանեցի է եղել։ Խուսափելով ջարդերից` Վարդանը հարազատների հետ հաստատվել է Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Ջուդի լեռան լանջերին։ Գոյությունը պահպանելու համար գերդաստանը թաքնվել է լեռան խոռոչներից մեկում[2][5][6]։ Գերդաստանը կոտորածից փրկվել է արաբական Թայան ցեղախմբի օգնությամբ։
Ռաքելը ընտանիքի վեց երեխաներից երկրորդն է եղել։ Ութ տարեկանում հիվանդության պատճառով կորցրել է մորը։ Հայրը կրկին է ամուսնացել և ունեցել ևս յոթ զավակ։ Ընտանիքում ո՛չ հայերեն են իմացել, ո՛չ թուրքերեն, խոսել են միայն քրդերեն։ Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եղել[6]։
Երբ Ռաքելն ութ ու կես տարեկան է եղել, Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք սրբազանի նախաձեռնությամբ նրանց գյուղ են այցելել հոգևորականներ` փնտրելու ցեղասպանությունից մազապուրծ հայերին և մյուս քրիստոնյաներին։ Այդ խմբի մեջ են եղել նաև Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ Հրանտ Գյուզելյանն ու Օրհան Յունքեշը, որոնք մի խումբ տեղացի հայ երեխաների տեղափոխել են Ստամբուլ` կրթություն տալու նպատակով։ Երեխաների երկրորդ խմբի մեջ է եղել նաև Ռաքել Դինքը՝ երկու եղբայրների հետ։ Ստամբուլում խումբը կանգ է առել Թուզլայի «Քամփ Արմեն» հայ երեխաների ճամբարում, որտեղ մի քիչ հայերեն և թուրքերեն է սովորել։ Այնուհետև Ռաքելը տեղափոխվել է Գետիկ փաշայի հայկական եկեղեցու գիշերօթիկ դպրոց` կանոնավոր կրթություն ստանալու, իսկ ամառներն անցկացրել «Քամփ Արմեն» ճամբարում։ Հետագայում ստիպված Ստամբուլ են տեղափոխվել Ռաքելի հայրն ու ազգականները[7], քանի որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում քրիստոնյաները բռնությունների են ենթարկվել[8]։
Հրանտ Դինքին Ռաքելը հանդիպել է «Քամփ Արմեն»-ում, ով ամառները այնտեղ է անցկացրել, իսկ դասերի ժամանակ ապրել է Գետիկ փաշայի գիշերօթիկում։ 1977 թվականի ապրիլի 23-ին նրանք պսակադրվել են։ Զույգն ունեցել է երեք երեխա` Դելալ, Արաթ և Սերան։
«Քամփ Արմեն» ճամբարի հիմնադիր Հրանտ Գյուզելյանի ձերբակալությունից (պետությունը նրան մեղադրել է ճամբարում ահաբեկիչներ պատրաստելու մեջ) հետո Հրանտ և Ռաքել Դինքերը ստանձնել են ճամբարի խնամակալությունը մինչև 1983 թվականը[2][9], երբ պետությունը վերջնականապես փակել է ճամբարն ու հայ համայնքից խլել սեփականության իրավունքը (2015 թվականին ճամբարի տարածքի սեփականատերը որոշել է քանդել ճամբարի շենքը, սակայն Պոլսում բնակվող հայ երիտասարդների ու համախոհների ջանքերով 175 օր տևած պայքարից հետո ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին)։
Նրա ամուսինը՝ Հրանտ Դինքը, սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի գրասենյակ վերադառնալիս[10]։ 2007 թվականի հունվարի 23-ին տեղի է ունեցել Հրանտ Դինքի հուղարկավորությունը, որին ներկա են գտնվել մեծ թվով մարդիկ[11]։ Արարողությանը ելույթ է ունեցել նաև Ռաքել Դինքը[12]։
Ռաքել Դինքը Հրանտ Դինք հիմնադրամի նախագահն է, որը ստեղծվել է 2007 թվականին[13][14]։
Ավելի ուշ նա հայտնի է դարձել ամուսնու հուղարկավորության ժամանակ իր ելույթով[7][15]։
![]() |
Ով Տեր, ես քո զավակն եմ, ես ու ամուսինս իրար շատ էինք սիրում, այս սերը պետք է ցոլացնեմ։ Ասացի` պիտի ջանամ Թուրքիայի մեջ եղած անիրավությունները բացատրեմ։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://auroraprize.com/fr/stories/detail/premium/9123/rakel-dink
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Rakel Dink»։ alumni.sabanciuniv.edu (Turkish)։ Sabancı University։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016
- ↑ «Kumkapı'da balıkçı sepetinde bulundu, yetimhaneye verildi 'Dilim giderim dese de adımlarım gitmek istemiyor' derdi»։ Radikal (Turkish) (radikal.com.tr)։ 20 January 2007։ Վերցված է 8 December 2016
- ↑ «Kurumsal Yapı»։ www.hrantdink.org։ Hrant Dink Foundation website։ Արխիվացված է օրիգինալից 17 December 2016-ին։ Վերցված է 10 December 2016
- ↑ 5,0 5,1 5,2 «Acı acı ağlıyorum»։ Cumhuriyet (Turkish) (cumhuriyet.com.tr)։ 23 April 2015։ Վերցված է 8 December 2016
- ↑ 6,0 6,1 Ռաքել Դինք
- ↑ 7,0 7,1 «Erguvanlarla başlamıştı bu büyük aşk bir caninin kurşunuyla yarım kaldı»։ Hürriyet (Turkish) (hurriyet.com.tr)։ 28 January 2007։ Վերցված է 8 December 2016
- ↑ «Rakel Dink: Karanlığın başı devlet anlayışı»։ ntv.com.tr։ Ntv.com.tr։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 10 December 2016
- ↑ «Tuzla Ermeni Çocuk Kampının İzleri»։ Bianet]publisher=bianet.org (Turkish)։ 7 February 2001։ Վերցված է 8 December 2016
- ↑ «Gazeteci Hrant Dink silahlı saldırıda öldü»։ Hürriyet (Turkish) (hurriyet.com.tr)։ 19 January 2007։ Վերցված է 8 December 2016
- ↑ «Türkiye Evladını Böyle Uğurladı»։ www.gazetevatan.com։ Vatan։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 10 December 2016
- ↑ «Dink'i on binler uğurladı»։ BBC Türkçe (Turkish) (bbc.co.uk)։ 23 January 2007։ Վերցված է 8 December 2016
- ↑ «Sınırların ötesinde»։ armtr-beyondborders.org։ Ermenistan-Türkiye Normalleşme Süreci Destek Programı։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016
- ↑ «Hrant Dink Ödülü bu akşam sahiplerini buluyor»։ T24 (Turkish) (t24.com.tr)։ 22 September 2016։ Վերցված է 8 December 2016
- ↑ «Bebekten katil yaratmak...»։ Hürriyet (Turkish) (hurriyet.com.tr)։ 19 April 2007։ Վերցված է 8 December 2016