Սքոտ Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սքոտ Ադամս
անգլ.՝ Scott Adams
Scott Adams.jpg
Ծնվել էհունիսի 8, 1957(1957-06-08)[1][2][3][…] (63 տարեկան)
ԾննդավայրWindham (town), New York, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունHaas School of Business?, Hartwick College? (1979), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Windham-Ashland-Jewett Central School? (1975)
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, տնտեսագետ, լրագրող, բլոգեր, ճարտարագետ և գրող
Ժանրերգիծանք
ԹեմաներԿոմիքս
Ուշագրավ աշխատանքներDilbert?
ՊարգևներՕրուելի պարգև և Յելլոու Քիդ մրցանակ
ԱնդամակցությունWriters Guild of America West?[5]
Կայքscottadamssays.com(անգլ.)
Scott Adams Վիքիպահեստում

Սքոտ Ադամս (անգլ.՝ Scott Adams, հունիսի 8, 1957(1957-06-08)[1][2][3][…], Windham (town), New York, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]) ամերիկացի ծաղրանկարիչ, առավել հայտնի է իր երգիծական կոմիքսիներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոտ Ադամսը ծնվել է 1957 թվականին Նյու Յորքի Վինդհեմում, ՓոԼ և Վիրջինա Ադամսի ընտանիքում[6]։ Մանկությունից զբաղվել է կոմիքսներով, 1968 թվականից սովորել է գեղարվեստի դպրոցում։ 1975 թվականին դպրոցն ավարտելուց հետո ստացել է տնտեսագիտական կրթություն, 1979 թվականին արժանացել է Հարթվիկ քոլեջի արվեստի բակալավրի կոչմանը, 1986 թվականին՝ Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչմանը։ 1979-1986 թվականներին զուգահեռ աշխատել է Սան Ֆրանցիսկոյի Քրոկեր բանկում, այնուհետև՝ մինչև 1995 թվականի հունիսը՝ «Pacific Bell» ընկերությունում ֆինանսների կառավարման հետ կապված տարբեր պաշտոններում:

Ստեղծել է հայտնի «Դիլբար» կոմիքսների շարքը․ Դիլբարի կերպարը մարմնավորում է ծրագրավորող և տեղեկատվական տեխնոլոգիաների ինժեներ, որն անընդհատ ողբերգական իրավիճակներում է հայտնվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր անգրագետ ղեկավարության հետ։ «Դիլբարի» առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1989 թվականի ապրիլի 16-ին: Կոմիքսի հիման վրա նկարահանվել է նույնանուն անիմացիոն շարքը: 21-րդ դարասկզբի դրությամբ այդ նկարները տպագրվել են աշխարհի 70 երկրների մոտ 2000 թերթերում։

1990-ական թվականներին Ադամսը «Դիլբերտի» մասին յուրաքանչյուր պատմությունից հետո թերթերում հրապարակել է նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, որի վրա հետագայում ընթերցողներին առաջարկել է հարցեր և ցանկություններ ուղարկել ապագա պատմությունների վերաբերյալ:

2004 թվականից Ադամսի մոտ առաջ են եկել նյարդաբանական շարժողական խանգարման համախտանիշի նշաններ, ինչի պատճառով նա որոշ ժամանակ ստիպված է եղել նկարել գրաֆիկական պլանշետի օգնությամբ, տառապել է նաև սպազմատիկ դիստոնիայով, բայց իր սեփական խոսքով, 2006-2008 թվականներին կարողացել է զգալի չափով բուժվել այդ հիվանդություններից[7]։

Համակարգչային արվեստի և գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է, կոմիքսներ նկարելուց բացի նա զբաղվում է բուսական խոհարարությամբ, այդ ոլորտի համապատախան ռեստորան ունի Կալիֆոռնիայում։

«Բաբելոն 5» սերիալի երկրպագու է և նկարահանվել է սերիալի 4-րդ եթերաշրջանի դրվագներից մեկում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]