Սքոթ Ադամս
Սքոթ Ադամս անգլ.՝ Scott Adams | |
|---|---|
| Ի ծնե | անգլ.՝ Scott Raymond Adams[1] |
| Ծնվել է | հունիսի 8, 1957[2][3][4][…] |
| Ծննդավայր | Windham, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Վախճանվել է | հունվարի 13, 2026[1] (68 տարեկան) |
| Մահվան վայր | Pleasanton, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Haas School of Business? (1986)[6], Hartwick College? (1979), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Windham-Ashland-Jewett Central School? (1975) |
| Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, տնտեսագետ, լրագրող, բլոգեր, ճարտարագետ, գրող, բանկիր, ֆինանսիստ, ծրագրավորող, ղեկավար, ծաղրանկարիչ, կոմիքսների սցենարիստ և ոչ գեղարվեստական գրող |
| Ժանր | երգիծանք |
| Թեմաներ | կոմիքս, տնտեսագիտություն[7], բանկային տնտեսագիտություն[7], Ֆինանստնտեսական վերլուծություն[7], ծրագրավորում[7], Կառավարում[7], Մարքեթինգ[7], ծաղրանկար[7] և գրականություն[7] |
| Ուշագրավ աշխատանքներ | Dilbert?[5] |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[9] |
| Կայք | scottadamssays.com(անգլ.) |
Սքոթ Ադամս (անգլ.՝ Scott Adams, հունիսի 8, 1957[2][3][4][…], Windham, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 13, 2026[1], Pleasanton, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի ծաղրանկարիչ, առավել հայտնի է իր երգիծական կոմիքսիներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոթ Ադամսը ծնվել է 1957 թվականին Նյու Յորքի Վինդհեմում, Փոլ և Վիրջինա Ադամսի ընտանիքում[10]։ Մանկությունից զբաղվել է կոմիքսներով, 1968 թվականից սովորել է գեղարվեստի դպրոցում։ 1975 թվականին դպրոցն ավարտելուց հետո ստացել է տնտեսագիտական կրթություն, 1979 թվականին արժանացել է Հարթվիկ քոլեջի արվեստի բակալավրի կոչմանը, 1986 թվականին՝ Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչմանը։ 1979-1986 թվականներին զուգահեռ աշխատել է Սան Ֆրանցիսկոյի Քրոկեր բանկում, այնուհետև՝ մինչև 1995 թվականի հունիսը՝ «Pacific Bell» ընկերությունում ֆինանսների կառավարման հետ կապված տարբեր պաշտոններում։
Ստեղծել է հայտնի «Դիլբար» կոմիքսների շարքը․ Դիլբարի կերպարը մարմնավորում է ծրագրավորող և տեղեկատվական տեխնոլոգիաների ինժեներ, որն անընդհատ ողբերգական իրավիճակներում է հայտնվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր անգրագետ ղեկավարության հետ։ «Դիլբարի» առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1989 թվականի ապրիլի 16-ին։ Կոմիքսի հիման վրա նկարահանվել է նույնանուն անիմացիոն շարքը։ 21-րդ դարասկզբի դրությամբ այդ նկարները տպագրվել են աշխարհի 70 երկրների մոտ 2000 թերթերում։
1990-ական թվականներին Ադամսը «Դիլբերտի» մասին յուրաքանչյուր պատմությունից հետո թերթերում հրապարակել է նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, որի վրա հետագայում ընթերցողներին առաջարկել է հարցեր և ցանկություններ ուղարկել ապագա պատմությունների վերաբերյալ։
2004 թվականից Ադամսի մոտ առաջ են եկել նյարդաբանական շարժողական խանգարման համախտանիշի նշաններ, ինչի պատճառով նա որոշ ժամանակ ստիպված է եղել նկարել գրաֆիկական պլանշետի օգնությամբ, տառապել է նաև սպազմատիկ դիստոնիայով, բայց իր սեփական խոսքով, 2006-2008 թվականներին կարողացել է զգալի չափով բուժվել այդ հիվանդություններից[11]։
Համակարգչային արվեստի և գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ էր, կոմիքսներ նկարելուց բացի նա զբաղվում էր բուսական խոհարարությամբ, այդ ոլորտի համապատախան ռեստորան ուներ Կալիֆոռնիայում։
«Բաբելոն 5» սերիալի երկրպագու էր և նկարահանվել է սերիալի 4-րդ եթերաշրջանի դրվագներից մեկում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Scott Adams, ‘Dilbert’ creator who poked fun at bad bosses, dies at 68 — 2026. — ISSN 0190-8286
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 (not translated to en) Scott Adams, Creator of the Satirical ‘Dilbert’ Comic Strip, Dies at 68 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2026. — ISSN 0362-4331
- ↑ 'Dilbert' creator Scott Adams dies at 68 after prostate cancer diagnosis — Yahoo, 2026.
- 1 2 3 4 5 6 7 8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.nationalcartoonists.com/awards/
- ↑ WGA Find a Writer
- ↑ Commonwealth v. Myer, Decided at Richmond, January 16, 1896 // The Virginia Law Register. — 1896-03. — В. 11. — Т. 1. — С. 843. — ISSN 1547-1357. —
- ↑ Zachary Kanin (2008 թ․ հոկտեմբերի 29). «An Interview with the "Dilbert" Cartoonist Scott Adams». New Yorker. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդված Encyclopedia Britannica֊յում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Ադամս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հունիսի 8 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 2026 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի բլոգերներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի ծաղրանկարիչներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Կոմիքսների նկարիչներ
- Կոմիքս գրողներ