Սրբուհի Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սրբուհի Երիցյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1917
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ
ԱմուսինԱլեքսանդր Երիցյան

Սրբուհի Երիցյան (անհայտ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1917, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ), հայ մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում: Հրապարակախոս, խմբագիր Մարկոս Աղաբեկյանի քույրն է։ Սովորել է Զմյուռնիայի Աղաբաբյան վարժարանում, այնուհետև՝ Կ.Պոլսում, որտեղ ստացել է հայերեն և ֆրանսերեն հիմնավոր կրթություն։ 1859 թվականին տեղափոխվել է Սալոնիկ, 1862 թվականին՝ Կ.Պոլիս, հետագայում, ամուսնանալով Ալեքսանդր Երիցյանի հետ, Թիֆլիսում ծավալել է մշակութային, կրթական լայն գործունեություն։ Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից, բաց է արել կանանց արհեստագործական դպրոցներ։ Աշխատակցել է պարբերական մամուլին։ «Փորձ» պարբերականում տպագրել է ուշագրավ հիշողություններ 1860-ականների քաղաքական խանդավառ օրերի, հատկապես Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Զեյթունյան երգերի» առաջացման մասին, հաղորդելով արժեքավոր փաստեր։ 1874 թվականին Թիֆլիսում հրատարակել է «Տոմար ընտանեկան» գիրքը, որը պարունակում է վիճակագրական հետաքրքիր տվյալներ Ռուսաստան և Թուրքիայի հայերի մասին[1]:

Մահացել է 1917 թվականին Թիֆլիսում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 314