Մարկոս Աղաբեկյան
Մարկոս Աղաբեկյան արմտ. հայ.՝ Մարկոս Աղաբէգեան | |
---|---|
Ծնվել է | 1830[1][2] Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | 1908[1][2] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հրապարակախոս, հասարակական գործիչ, խմբագիր և մանկավարժ |
Հաստատություն(ներ) | Կռունկ հայոց աշխարհին[1] և Ծիլն Ավարայրի[1] |
Ալմա մատեր | Մեսրոպյան վարժարան[1] և Մուրադյան վարժարան (1849)[1] |
Մարկոս Աղաբեկյան (1830[1][2], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1][2] - 1908[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2]), հայ հրապարակագիր, պատմաբան, թարգմանիչ, հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել Է Զմյուռնիայում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Մեսրոպյան վարժարանում, 1843-1849 թվականներին սովորել է Փարիզի Մուրատյան վարժարանում։ 1851 թվականին Ս. Մամուրյանի հետ ծննդավայրում հիմնել է մասնավոր ուսումնարան։ 1860-1863 թվականներին Թիֆլիսում խմբագրել է «Կռունկ հայոց աշխարհին» կովկասահայ առաջին ամսագիրը[3][4][5][6]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1866-1867 թվականներին Կոստանդնուպոլսում խմբագրել է «Ծիլն Ավարայրի» պարբերականը, հոդվածներ է տպագրել «Արևելյան մամուլ», «Լույս», «Բյուզսւնդիոն», «Ծաղիկ», «Լումա» հանդեսներում։ Իր հրատարակած ու խմբագրած պարբերականներում, ինչպես նաև առանձին աշխատություններում, նա արտահայտել է արևելահայ համքարությունների շահերը, պաշտպանել է 1860-ական թվականներին հայ ազատագրական շարժումները[7][8]։
Քննադատելով հայ եկեղեցու վարչական իրավունքները սահմանափակող ցարական «Պոլոժենիե»–ն՝ Աղաբեկյանը գտնում էր, որ այդ իրավունքները պետք է պաշտպանել «խաղաղ և օրինավոր» ճանապարհով։ Կողմնակից էր արևելահայ և արևմտահայ լեզուների «իրարամերձեցման» միջոցով միասնական լեզվի ստեղծմանը։ Թողել է «Տեղեկագիր Ամենայն հայոց կաթողիկոսության այժմյան վիճակի վրա» (1865), «Հայ ժողովրդի պատմություն» ծավալուն աշխատության 2 հատորներ (ձեռագիր, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) և այլն, ֆրանսերենից թարգմանել է Ֆ. Գիզոյի «Քաղաքակրթության պատմություն»-ը։
- Տեղեկագիր Ամենայն հայոց կաթողիկոսութեան այժմեան վիճակին գրայ, 1865[9]։
- Խնդիր կաթողիկոսութեան Ամենայն Հայոց ։ Քննութիւն 1836-ի սահմանադրութեան (Պալաժէնիայի)։ Կարգ եւ կանոն Հայաստանեայց եկեղեցւոյ կաթողիկոսական իշխանութեան։ Կ. Պօլիս ։ Տպագրութիւն Արամեան, 1865[10]։
- Գարեգին Սրուանձտեայց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով։ Կ. Պոլիս։ տպ. Համբարձում Էնֆիաճյանցի, 1861[11]։
- Մի քանի խոսք Հայաստանեայց Եկեղեցիոյ Զավակներուն ։ Քննութիւն Սահմանադրութեան
- Գարեգին Սրուանձտեանց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով։ Հայկական թատր.: Կ. Պօլիս։ Տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան, 1867[12]։
- Թուղթ Մարկոսի Աղաբէգեան հայոց աշխարհի, ազգի եւ եկեղեցու ազգայնութեան մասին առ պատուականց պատուական Տէր Ներսէս Արքեպիսկոպոս Անւոյ եւ Պատրիարք Օսմանեան հայոց։ Կ. Պոլիս։ տպ. Արամեան, 1878[13]։
- Գարեգին Սրուանձտեայց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով:Կ. Պոլիս։ տպ. Յ. Գ. Փալագաշեան, 1911[14]։
- Հայ ժողովրդի պատմությիւն (երկհատոր աշխատություն, ձեռագիր, Մատենադարան)։
- Ֆ. Ֆիզո, «Քաղաքակրթության պատմությունը» (թարգմանություն ֆրանսերենից)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 239.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին։ Վերցված է 2019-04-26
- ↑ «AV Production - Մարկոս Աղաբեկյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-06-ին։ Վերցված է 2019-04-26
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԿՌՈՒՆԿ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ»։ Վերցված է 2023-01-11
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան»
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԾԻԼՆ ԱՒԱՐԱՅՐԻ»։ Վերցված է 2023-01-11
- ↑ Աղաբէգեան Մարկոս (1865)։ Տեղեկագիր Ամենայն Հայոց կաթողիկոսութեան այժմեան վիճակին վրայ։ Կ. Պոլիս: տպ. Արամեան
- ↑ Աղաբէգեան Մարկոս (1865)։ Խնդիր կաթողիկոսութեան Ամենայն Հայոց։ Քննութիւն 1836-ի սահմանադրութեան (Պալաժէնիայի)։ Կարգ եւ կանոն Հայաստանեայց եկեղեցւոյ կաթողիկոսական իշխանութեան։ Կ. Պօլիս: Տպագրութիւն Արամեան
- ↑ Աղաբէգեան Մարկոս (1861)։ Գարեգին Սրուանձտեայց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով։ Հայկական թատրոն։ Կ. Պոլիս: տպ. Համբարձում Էնֆիաճյանցի
- ↑ Աղաբէգեան Մարկոս (1867)։ Գարեգին Սրուանձտեանց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով։ Հայկական թատր։ Կ. Պօլիս: Տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան
- ↑ Աղաբէգեան Մարկոս (1878)։ Թուղթ Մարկոսի Աղաբէգեան հայոց աշխարհի, ազգի եւ եկեղեցու ազգայնութեան մասին առ պատուականց պատուական Տէր Ներսէս Արքեպիսկոպոս Անւոյ եւ Պատրիարք Օսմանեան հայոց։ Կ. Պոլիս: տպ. Արամեան
- ↑ Աղաբէգեան Մարկոս (1911)։ Գարեգին Սրուանձտեայց։ Ազգային ողբերգութիւն չորս մասով։ Հայկական թատրոն (Գ. տպագր ed.)։ Կ. Պոլիս: տպ. Յ.Գ. Փալագաշեան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 239)։ ![]() |