Ծիլն Ավարայրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծիլն Ավարայրի, գրական-բանասիրական ամսագիր։ Լույս է տեսել 1866-1867 թվականներին Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Մ. Աղաբեկյան։

Մերժել է եվրոպական քաղաքակրթությունն ընդօրինակելու ուղին, հայ հասարակական կյանքի բարեփոխումը պայմանավորել միայն ազատագրական շարժումներով և հայ եկեղեցու ինքնուրույնությամբ։ Բացասական վերաբերմունք է ցուցաբերել «Պոլոժենիե»-ի հանդեպ՝ որպես հայ եկեղեցու իրավունքները սահմանափակող ձեռնարկի։ Տպագրել է հրապարակախոսական նյութեր, գրական-գեղարվեստական ստեղծագործություններ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Համահայկական թվանշային գրադարան».
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԾԻԼՆ ԱՒԱՐԱՅՐԻ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 125