Ծաղիկ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը հանդեսի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ծաղիկ (այլ կիրառումներ)։
Ծաղիկ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհուլիս 1861
Երկիր Օսմանյան կայսրություն
Լուծարվել էնոյեմբեր 1867

«Ծաղիկ», գրական, հասարակական-քաղաքական տասնօրյա, ապա՝ կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1861-1867 թվականներին, Զմյուռնիայում և Կոստանդնուպոլսում։ Խմբագիրներ՝ Գ. Չիլինկիրյան, Ա. Հայկունի, Մ. Մամուբյան։

Սատարել է աշխարհաբարի և հայ նոր գրականության զարգացմանը։ Ընթերցողներին ծանոթացրել է Միքայել Նալբանդյանի աշխարհայացքին, նյութեր հրապարակել նրա կյանքի ու գործունեության մասին։ Պարզաբանել է Ազգային սահմանադրության էությունը, պայքարել նրա գործադրության համար։ Տպագրել է Ն. Հայկունու, Գ. Չիլինկիրյանի գրական-հրապարակախոսական գործերը, Մ. Մամուրյանի «Անգլիական նամականի», «Զմյուռնիական նամականի» երկերը, Վիկտոր Հյուգոյի, Ալֆրեդ դը Մյուսեի, էմ. դը ժերարդենի, Վիկտոր Լանգլուայի, Ժան Ռասինի ստեղծագործությունները, նյութեր՝ նվիրված կրթության ու դաստիարակության, թատրոնի զարգացման, մամուլի դերի, տնտեսագիտության, կանանց ազատագրության, ազգապահպանման ու համախմբման հարցերին։ Լուսաբանել է Զմյուռնիայի հասարակական և մշակութային կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 109