Ստեֆան Կարլ Ստեֆանսոն
| Ծնվել է | հուլիսի 10, 1975[1] |
|---|---|
| Ծննդավայր | Հաբնարֆյորդյուր, Hafnarfjarðarkaupstaður, Հյովյուդբորգարսվայդիդ, Իսլանդիա |
| Մահացել է | օգոստոսի 21, 2018[2] (43 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Կրթություն | Iceland University of the Arts? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան |
| Ընտրանի | LazyTown? |
| Ամուսին(ներ) | Steinunn Ólína Þorsteinsdóttir? |
Ստեֆան Կարլ Ստեֆանսոն (իսլ.՝ Stefán Karl Stefánsson, հուլիսի 10, 1975[1], Հաբնարֆյորդյուր, Hafnarfjarðarkaupstaður, Հյովյուդբորգարսվայդիդ, Իսլանդիա - օգոստոսի 21, 2018[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իսլանդացի դերասան, որն առավել հայտնի է «Ծույլ քաղաք» մանկական սերիալում կատարած չար Ռոբիի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլանդիայի արվեստի ակադեմիայում սովորելուց հետո նրան հրավիրել են Իսլանդիայի ազգային թատրոն։ Ազգային թատրոնում Ստեֆանը խաղացել է տարբեր դերեր՝ Սիրանո դե Բերժերակից սկսած մինչև «Անձրևի տակ երգող»-ի Կոսմո Բրաունը և «Ամառային գիշերվա երազ»-ի Պակը։ Նաև Ազգային թատրոնում Ստեֆանը ստացել է «Ծույլ քաղաք»-ի համերգային տարբերակի չար Ռոբիի դերը, որը նա շարունակել է խաղալ սերիալի հեռուստատեսային ադապտացիայում։
Ստեֆանը փորձ է ունեցել մի շարք մասնագիտություններում և զբաղմունքներում՝ բարիտոն, սուսերամարտ, չեչոտկա, մոդեռն պար, սթենդ ափ, կոմեդիա դել'արտե, ինչպես նաև նվագել է հարվածային երաժշտական գործիքներ, դաշնամուր և ակորդեոն։
2016-ի հոկտեմբերին Ստեֆանիի մոտ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի ախտորոշումից հետո[3][4][5][6] GoFundMe կայքում ստեղծվել է դրամահավաք ընկերություն, որպեսզի վճարվի նրա ապրուստի ծախսերը, քանի որ առողջական վիճակի պատճառով նա չէր կարող աշխատել։ 2017 թվականի հուլիսի 4-ի դրությամբ այս ընկերությունը հավաքել է ավելի քան 151 000 դոլար, ինչը 51 000 դոլարով ավելին էր սկզբնական նպատակի գումարից՝ 100 000 դոլարից[7]։ Ավանդատուներին շնորհակալություն հայտնելու համար Ստեֆանը 2016 թվականի դեկտեմբերի 11-ին Facebook-ում անցկացրել է ուղիղ եթեր, որում երաժշտական տեսահոլովակի այլ դերասանների հետ միասին երգել է «Մենք համար առաջինն ենք» երգը[8][9]։ Ընկերությունը հանգեցրել է նրան, որ երգն արտասահմանի համար դարձել է համացանցային մեմ։ Մեմը ինքնին ստացել է «Տարվա մեմ» տիտղոսը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆանսոնը ապրել է Լոս Անջելեսում իր կնոջ՝ Սթեյնուն Աուլինա Տորսթեյնսդոութիրի հետ, որը հայտնի է որպես դերասանուհի, հաղորդավարուհի և գրող։ Նրանք ունեցել են երեք դուստր և մեկ որդի։ Ստեֆանսոնը նաև իր հիմնադրած «Մանկական ծիածան» շահույթ չհետապնդող կազմակերպության տնօրենն էր, որը ստեղծվել է ռազմագիտական որոշումների և դպրոցական խուլիգանության խնդիրների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հոկտեմբերին Ստեֆանիի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք։ 2017 թվականի օգոստոսին նա պատմել է իր ապաքինման մասին։ Սակայն 2018 թվականի մարտին Ստեֆանի մոտ ախտորոշվել է վիրահատությանը չենթակա խոլանգիոկարցինոմա, և նրան նշանակել են քիմիաթերապիայի կուրս[10]։ Ապրիլին դերասանը հրաժարվել է հետագա քիմիաթերապիայից։ Ընտանիքի ներկայացուցչի խոսքով՝ դերասանը մահացել է 2018 թվականի օգոստոսի 21-ին 44 տարեկանում՝ հարազատներով և ընկերներով շրջապատված[11][12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1995 | ֆ | Անձնական կյանքի անձեռնմխելիությունը | Einkalíf | ուսանող |
| 2001 | ֆ | Ռեգինա | Regína | Մեննի ոստիկանության սպա |
| 2002 | ֆ | Ստելլան գրասենյակի համար | Stella for Office | Ինգիմունդյուր |
| 2004 | ֆ | Կորած արքայադուստրը | Litla lirfan ljóta | Չերվ |
| 2004 | ս | Ծույլ քաղաք | LazyTown | չար Ռոբի |
| 2006 | ս | Ծույլ քաղաք | LazyTown | չար Ռոբի |
| 2008 | ս | Արտակարգ ծույլ քաղաք | LazyTown Extra | չար Ռոբի |
| 2009 | ֆ | Հովհաննես | Johannes | Դիդի |
| 2009 | ֆ | Քաղաքավարի մարդիկ | Kurteist fólk | Լարուս Ժալդարսոն |
| 2012 | ֆ | Ինչպես ստանալ շոկոլադե սալիկ | How to Get to Candybar | №3 ավտոբուսի վարորդ |
| 2013 | ս | Ծույլ քաղաք | LazyTown | չար Ռոբի |
| 2014 | ս | Ծույլ քաղաք | Ծույլ քաղաք | չար Ռոբի |
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսին սկսվել է հանրագիր[13], որը կոչ էր անում Հաբնարֆյորդուր քաղաքում կանգնեցնել Ստեֆանոսի հուշարձանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Stefán Karl alvarlega veikur». Visir.is (Исландский). 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Stefán Karl lagður inn á sjúkrahús um helgina». DV (Исландский). 22.09.2016. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Actor de Lazy Town padece de cáncer y pide ayuda». La República (իսպաներեն). 19.10.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 21.10.2016-ին.
- ↑ «We Are Number One. Или история о том, как мемы спасают жизни» (ռուսերեն). 13.12.2016.(չաշխատող հղում)
- ↑ «Год лечения Карла Стефана» (անգլերեն). Վերցված է 12.12.2016-ին.
- ↑ «We Are Number One – Facebook Live Event». Facebook (անգլերեն). Facebook. Վերցված է 12.12.2016-ին.
- ↑ «We Are Number One live but it's the live version with a interview 12.11.16». Facebook. Youtube. Վերցված է 12.12.2016-ին.
- ↑ «LazyTown's Stefan Karl Stefansson confirms 'inoperable' cancer has returned». Metro (անգլերեն). 2018 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Умер актер «Лентяево» Карл Стефанссон». lenta.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Звезда «Лентяево» умер от рака». Газета.Ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Sign the Petition» (անգլերեն). Change.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
| ||||||
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Իսլանդիայում ծնվածներ
- Օգոստոսի 21 մահեր
- 2018 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- 21-րդ դարի կոմպոզիտորներ
- Իսլանդացի դերասաններ
- Իսլանդացի երգիչներ