Ստեֆանի Դել Վալյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեֆանի Դել Վալյե
Miss World 2016 (cropped).jpg
Ծնվել էդեկտեմբերի 30, 1996(1996-12-30) (23 տարեկան)
ԾննդավայրՍան Խուան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Puerto Rico.svg Պուերտո Ռիկո
Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓեյս համալսարան
Մասնագիտություներաժիշտ, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Stephanie Del Valle Վիքիպահեստում

Ստեֆանի Մարի Դել Վալյե Դիաս (իսպ., անգլ. Stephanie Del Valle), (դեկտեմբերի 30, 1996(1996-12-30), Սան Խուան, ԱՄՆ), երաժիշտ, մոդել և գեղեցկության թագուհի Պուերտո Ռիկոյից, որպես Միսս Աշխարհ 2016 թագադրվել է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներ: Միսս Աշխարհ 2015 Միրեյա Լալագունան թագադրեց նրան արարողության ավարտին: Նա երկրորդ Միսս Աշխարհն է Պուերտո Ռիկոյից: Ստեֆանի Դել Վալյեն դրանից առաջ հաղթել էր Miss Mundo de Puerto Rico 2016 մրցույթում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դել Վալյեն հաճախել է Նյու Յորքի Փեյս համալսարան, որտեղ ուսումնասիրել է իրավունք և հաղորդակցություն: Նախքան գեղեցկության մրցույթներին մասնակցելը, Դել Վալյեն Պուերտո Ռիկոյի նորաձևության դիզայներ Կարլոս Ալբերտոյի մուսան էր: Դել Վալյեն խոսում է երեք լեզունով. իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն[1]:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Miss Mundo de Puerto Rico 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Դել Վալյեն մասնակցել է Miss Mundo de Puerto Rico 2016 մրցաշարին, որտեղ ներկայացնում էր Տոա Բաջա շրջանը, որտեղ նա մասնակցել էր տաղանդների մրցույթին և նվաճել տիտղոսը[2][3]:

Միսս Աշխարհ 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանի Դել Վալյեն ներկայացրեց Պուերտո Ռիկոն Միսս Աշխարհ 2016 մրցույթում, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներ, 2016 թվականի դեկտեմբերի 18-ին, որտեղ նա թագադրվեց որպես Միսս Աշխարհ 2016: Սա երկրորդ անգամն էր, որ Պուերտո Ռիկոն նվաճում է Միսս Աշխարհ թագը:

Որպես աշխարհի գեղեցկության թագուհի, նա ճանապարհորդել է դեպի Չինաստան, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Ինդոնեզիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Ֆիլիպիններ և կատարել բազմաթիվ շրջագայություններ Պուերտո Ռիկոյում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «De Toa Baja la nueva Miss Mundo Puerto Rico» (Spanish)։ PrimeraHora.com։ 18 March 2016 
  2. «De Toa Baja la nueva Miss Mundo de Puerto Rico» (Spanish)։ TelemundoPR.com 
  3. «De Toa Baja la nueva Miss Mundo Puerto Rico 2016» (Spanish)։ ElVocero.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-19-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող:
{{{2}}} Միրեյա Լալագունա
Միսս Աշխարհ
2016
Հաջորդող:
{{{2}}} Մանուշի Չհիլար
Նախորդող:
Quebradillas Քեյսի Վարգաս
Miss Mundo de Puerto Rico
2016
Հաջորդող:
Canóvanas Դայանարա Մարտինես