Միրեյա Լալագունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրեյա Լալագունա
իսպ.՝ Mireia Lalaguna Royo
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1992(1992-11-21)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
 Mireia Lalaguna Royo Վիքիպահեստում

Միրեյա Լալագունա Ռոյո (նոյեմբերի 21, 1992(1992-11-21)[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, մոդել և գեղեցկության թագուհի, որը թագադրվել է Միսս Իսպանիա 2015 մրցույթում, իսկ նույն տարվա դեկտեմբերին Սանյայում հաղթել Միսս Աշխարհ 2015 մրցույթում։ Միսս Աշխարհ 2014 Ռոլին Ստրաուսը Հարավային Աֆրիկայից թագադրել է նրան արարողության ավարտին։ Նա առաջին Միսս Աշխարհն է Իսպանիայից[2]։

Նա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի համալսարանում ձեռք է բերել դեղագործի աստիճան[փա՞ստ]:

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Miss Atlántico Internacional 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Միրեյան թագադրվել է որպես Miss Atlántico Internacional 2014` հաղթելով ցուցադրությունում հաջողության հասած Լորենա Ռոմասոյին։

Միսս Աշխարհ Իսպանիա 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրեյան հաղթել է նաև Միսս Աշխարհ Իսպանիա 2015 մրցույթում 2015 թվականի հոկտեմբերի 24-ին Իսպանիայի Մալագա տաճարում։

Միսս Աշխարհ 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ներկայացրել է Իսպանիան Միսս Աշխարհ 2015 մրցույթում, որն անցկացվել է Սանյայում, Չինաստան[3]։ Նա 2015 թվականի դեկտեմբերի 19-ին թագադրվել է որպես Միսս Աշխարհ 2015։ Իսպանիան առաջին անգամ էր դառնում Միսս Աշխարհի հաղթող[4][5]։ Դա միայն երկրորդ մեծ տիտղոսն էր Ամպարո Մունյոսից հետո, որը հաղթել էր Միսս Տիեզերք 1974 մրցույթում։

Որպես աշխարհի գեղեցկության թագուհի՝ նա ճանապարհորդել է դեպի Ինդոնեզիա, Պուերտո Ռիկո, Միացյալ Նահանգներ (մի քանի անգամ), Հնդկաստան, Քենիա, Ռուսաստան, Չինաստան (մի քանի անգամ), Ֆիլիպիններ, Կորեա, Անգլիա, Հարավային Աֆրիկա, Գանա, Մեքսիկա, Բրազիլիա, Իտալիա, Ջերսի և Իսպանիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mireia_Lalaguna
  2. Heller Corinne (դեկտեմբերի 19, 2015)։ «And the Miss World 2015 Winner is...»։ E! Online։ Վերցված է սեպտեմբերի 10, 2016 
  3. «Mireia Lalaguna se alza con la corona de Miss World Spain 2015»։ ABC News (Spanish)։ հոկտեմբերի 26, 2015։ Վերցված է հոկտեմբերի 27, 2015 
  4. «Miss World 2015: Spain wins and England doesn't make the Top 20»։ Telegraph.co.uk։ դեկտեմբերի 19, 2015։ Վերցված է դեկտեմբերի 19, 2015 
  5. Lauren Weigle։ «Miss Spain Mireia Lalaguna Royo Wins Miss World 2015»։ Heavy.com։ Վերցված է դեկտեմբերի 19, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող:
Հարավաֆրիկյան Հանրապետություն Ռոլին Ստրաուս
Միսս Աշխարհ
2015
Հաջորդող:
Պուերտո Ռիկո Ստեֆանի Դել Վալյե
Նախորդող:
Հունգարիա Էդինա Կուլշար
Միսս Աշխարհ Եվրոպա
2015
Հաջորդող:
Բելգիա Լենթի Ֆրենս
Նախորդող:
Բոսնիա և Հերցեգովինա Իսիդորա Բորովչանին
Միսս Աշխարհ Թոփ մոդել
2015
Հաջորդող:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Յին Կոնգ
Նախորդող:
Լուրդես Ֆերնանդես
Միսս Աշխարհ Իսպանիա
2015
Հաջորդող:
Ռաքել Տեժեդոր
Նախորդող:
Ուրուգվայ Լորենո Ռոմասո
Miss Atlántico Internacional
2014
Հաջորդող:
Պանամա Ռեյնա Պրեսկոտ