Ստեփան Սիտարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Սիտարյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1930(1930-09-27)
ԾննդավայրԱլավերդի, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 3, 2009(2009-08-03) (78 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Ստեփան Արամայիսի Սիտարյան (սեպտեմբերի 27, 1930(1930-09-27), Ալավերդի, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2009(2009-08-03), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է տեղի դպրոցը, ապա Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի քաղաքատնտեսության բաժինը (19531956 թվականից քաղաքատնտեսություն է դասավանդել նույն համալսարանում։ 1957 թվականից աշխատել է նաև ԽՍՀՄ ֆինանսների Գիտահետազոտական ինստիտուտում, 1970 թվականից՝ տնօրեն։ 1974 թվականից ԽՍՀՄ ֆինանսների նախարարի, 1983 թվականից ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ Աշխատությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսության տեսական ու մեթոդաբանական, սոցիալիստական ֆինանսների և ԽՍՀՄ պետական բյուջեի խնդիրներին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով։ 1989 թվականին, երբ Հայաստանում շարունակվում էր բնապահպանական շարժումը և «Նաիրիտի», «Վանաձորի քիմպրոմի» և Ատոմակայանի փակման պահանջով միտինգներ ու ցույցեր էին սկսվել, ցույցեր ու միտինգներ էին տեղի ունենում նաև Ալավերդիում։ Ալավերդցիները պահանջում էին փակել լեռնամետալուրգիական կոմբինատը։ Խորհրդային կառավարությունը փորձում էր համոզել ցուցարարներին, երկու տարով հետաձգել կոմբինատի փակումը, մինչև Ռուսաստանում ավարտին կհասցվի նոր գործարանի շինարարությունը։ Այդ օրերին իր ծննդավայր Ալավերդի ժամանած Ստեփան Սիտարյանը կոմբինատի մշակույթի պալատի դահլիճում հավաքված շարժման ակտիվիստներին փորձում էր համոզել հետաձգել կոմբինատի փակումը։ Դա նրան չհաջողվեց։ Չնայած դրան, Ստեփան Սիտարյանը կոմբինատի փակումից հետո մեծ գործ կատարեց Ալավերդիում նոր արտադրություններ հիմնելու և գործազուրկ մարդկանց աշխատանքով ապահովելու ծրագրերը խորհրդային կառավարության բյուրոկրատական ապարատներով առաջ մղելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png