Ստեփանոս Սափան-Գյուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Սափան-Գյուլյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1861(1861-02-14)
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 28, 1928(1928-04-28) (67 տարեկան)
Մահվան վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրԵրուսաղեմի ժառանգավորաց վարժարան և Երիտասարդ Հայաստան
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
 Stepan Sapah-Gulian Վիքիպահեստում

Ստեփանոս Սափան-Գյուլյան (փետրվարի 14, 1861, գյուղ Ճահուկ (Նախիջևանի գավառ) - ապրիլի 28, 1928, Նյու Ջերսի), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, եղել ծննդավայրի, ապա Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ։ 1887 թվականին, քաղաքական գործունեության համար բանտարկվել է Երևանում։ Փախել է բանտից և անցել Պարսկաստան (Սալմաստ), Վան-Վարագ և Մուշ, դասավանդել տեղի, 1888 թվականից՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում։ 1890-1895 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Փարիզում, թղթակցել «Նոր դար» թերթին։ 1895-1896 թվականներին ապրել է Լոնդոնում, այնուհետև եղել Ռուսչուկի (Բուլղարիա) հայկական դպրոցի տնօրենը։ Ընդհարվելով դաշնակցականների հետ՝ 1898 թվականի վերջին մեկնել է Լոնդոն, խմբագրել «Հնչակ» թերթը։ 1903 թվականից Բոստոնում խմբագրել է «Երիաասարդ Հայաստան» կիսաշաբաթաթերթը, ապա Փարիզում՝ դարձյալ «Հնչակը»։ 1912 թվականին Կոստանդնուպոլսում մասնակցել է հնչակյան «Նոր աշխարհ» թերթի խմբագրմանը։ Փարիզում և Պողոս Նուբարի հետ զբաղվել է Հայկական հարցով, ունեցել պատրանքներ արևմտյան տերությունների օգնության վերաբերյալ։ Այնուհետև ԱՄՆ-ում աշխատել է «Երիտասարդ Հայաստանի» խմբագրությունում։ Եղել է հնչակյան կուսակցության տեսաբաններից, զարգացրել սոցիալիզմի վերաբերյալ մանրբուրժուական գաղափարներ։ Իր աշխատություններում և հոդվածներում անդրադարձել է հայ ազատագրական շարժման պատմությանը [«Ինքնավար Հայաստան», դատապարտել երիտթուրքերի շովինիստ քաղաքականությունը, Մեծ եղեռնի հանցավորներին («Պատասխանատուները», 1916

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Սափան-Գյուլյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 185