Բեմական գործունեությունն սկսել է 1895 թվականին Պետերբուրգում, ապա խաղացել Լյուբլինում, Վարշավայում, Պոզնանում, Կրակովում։ 1911-1920 թվականներին ապրել է Կիևում, ուր 1916 թվականին հիմնել է «Ստուդիա» փորձարարական թատրոնը՝ Կոնստանտին Ստանիսլավսկու համակարգի սկզբունքներով։ 1920 թվականինին, վերադառնալով Վարշավա, բացել է ստուդիա, 1921 թվականից ղեկավարել Վարշավայի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը։ Լավագույն դերերից են՝ Լուկրեցիա Չինչի, Բալլադինա (Սլովացկու «Բեատրիչե Չենչի», «Բալլադինա»), Մուսա, Մայր (Վիսպյանսկու «Ազատագրում», «Նզովք»), ինչպես և Կլիտեմնեստրա (էսքիլեսի «Օրեստեա»), Ֆեդրա (Եվրիպիդեսի «Հիպպոլիտոս»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 463)։