Սպիրիտ: Սիմմարոնյան նժույգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սպիրիտ. Պրերիաների ոգին
անգլ.՝ Spirit: Stallion of the Cimarron
Spirit..jpg
Տեսակ լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանր Արկածային ֆիլմ
Մուլտիպլիկացիա
Թեմա ձի
Ռեժիսոր Քելլի Էսբյորի
Լորնա Կուկ
Սցենարիստ Ջոն Ֆուսկո
Հնչյունավորում Մեթթ Դեյմոն
Ջեյմս Քրոմվել
Դանիել Ստադի
Պրոդյուսեր Ջեֆֆրի Կատցենբերգ
Միրեյ Սորիա
Երաժշտություն Բրայան Ադամս (երգեր)
Հանս Ցիմեր (երաժշտություն)
Խմբագիր Nick Fletcher
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լեզու Անգլերեն
Ընկերություն DreamWorks Animation SKG
Դիստրիբյուտոր UIP-Dunafilm
Տևողություն 83 րոպե
Շարք DreamWorks Animation feature films
Թվական 2002 թվական
Առաջադրում Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
Բյուջե մոտ 80 մլն $
dreamworks.com/spirit/main.html
Տեսահոլովակ

«Սպիրիտ: Սիմմարոնյան նժույգը» (անգլ.՝ Spirit: Stallion of the Cimarron), ամերիկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որը դուրս է եկել 2002 թվականին DreamWorks Animation SKG ընկերության կողմից։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 1870-ական թվականներին: Այս տարիների ընթացքում տեղի են ունենում արյունոտ մարտեր և ծանր բանակցություններ առաջադիմած ամերիկացիների և հնդկացիների միջև, ովքեր չեն ցանկանում հեռանալ դարերի ընթացքում յուրացրած պրերիաներից: Western ժանրը մուլտֆիլմի կենտրոնական առանցքն է, որը տալիս է մի յուրահատուկ նոստալգիայի «երանգ»:

Սպիրիտ քուռակը ծնվել է ամերիկյան գետի՝ Սիմմարոնի ափերին։ Երբ նա մեծանում է նա պատիվ է ունենում դառնալ Սիմմարոնի երամակի բոլոր ձիերի առաջնորդը։ Մի օր, հետաքրքրությունից դրդված, նա որոշեց ստուգել, թե ինչ կրակ էր վառվում, և ինչ տարօրինակ աղմուկներ էին լսվում իր տարածքներից դուրս։ Հենց այդ ժամանակ նրան գողացան։ Սակայն, նրա անկոտրում կամքի շնորհիվ, նա գերազանցում է բոլոր նրանց, ովքեր փորձում էին նրան հեծնել։ Մի օր բերդ գերի են բերում Լակոտա հնդկական ցեղից Առու անունով մեկին (որոշ թարգմանություններում՝ Փոքր Առվակ ), ով այդ մուստանգի նման ազատատենչ էր։ Հետո մի քանի օրից տղայի ցեղակիցները օգնում են տղային փախչել, և Առուին, ձիու շնորհիվ, հաջողվում է փախչել՝ ազատ արձակելով բերդի բոլոր ձիերին։

Հնդկացիների ցեղում Սիմմարոնի երամակի առաջնորդը հանդիպում է իր սիրուն՝ Ամպրոպին (որոշ թարգմանություններում - Անձրև)։ Հնդկացիների գյուղ են հարձակվում «դալկադեմների» խումբը։ Հարձակման արդյունքում Ամպրոպին, որին այդ ժամանակ հեծնում էր Առուն, կրակում են, Սպիրիտը ցատկում է գետը նրա ետևից, որից հետո նրանք ընկնում են ջրվեժից։ Սպիրիտին կրկին բռնում են, և տեղափոխում են բեռնատար գնացքով հազարավոր կիլոմետրեր դեպի արևելք, որտեղ նա և այլ ձիեր պետք է աշխատեին մինչև ուժասպառ լինելը։ Բայց նրան նորից օգնության է գալիս Առուն, ով հաղթահարել էր բազում մղոններ հանուն իր ընկերոջ։ Նա օգնում է մուստանգին փախչել, և նրանք միասին վերադառնում են գյուղ։ Այնտեղ ձիուն սպասում էր հրաշքով փրկված ընկերուհին։ Դրանից հետո երիտասարդ հնդկացին բաց է թողնում երկու ձիերին, և նրանք միասին վերադառնում են ետ՝ Սպիրիտի երամակ։

Թեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում ամփոփվում են տարբեր թեմաներ՝ կենդանիների ազատությունը, Ամերիկայի բնիկ ժողովուրդը, և ընդհանրապես ազատությունը։ Բոլոր կենդանի էակները, առավել ևս ազգերը ազատ են ծնված։ Ստրկացման փորձը մուլտֆիլմում արտահայտվում է որպես բարբարոսություն։ Ի տարբերություն շատ այլ ֆիլմերի ամերիկյան նվաճողների մասին, մուլտֆիլմը բացասական ձևով է ներկայացնում իրենց։ Բացի այդ ամփոփված է ստրկության դեմ պայքարը։ Իսկ վերջում Առուն Սպիրիտ անվանում է «ոգի (Spirit), որին ոչ ոք չկարողացավ կոտրել»:

Ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվական

  • Ամերիկական կոմպոզիտորների հեղինակների և հրատարկողների միությունը պարգևատրել է ֆիլմը որպես «Ամենաշահութաբեր ֆիլմ»
  • «Գենեզիս»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»
  • «Բրոնզե Կովբոյ»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
  • «Երիտասարդ դերասան»-ը պարգևատրել է ֆիլմը որպես «Լավագույն ընտանեկան անիմացիոն ֆիլմ»

Էննի (Annie)

  • «Բացառիկ կերպար անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Carlos Grangel)
  • «Բացառիկ անիմացիոն էֆեկտներ» կատեգորիա (Yancy Landquist)
  • «Բացառիկ դիզայն անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Luc Desmarchelier)
  • «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» (Ronnie del Carmen)

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվական

World Soundtrack Award

  • «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, R.J. Lange (կատարող)) This Is Where I Belong երգի համար
  • «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, Gretchen Peters (կատարող)) Here I Am երգի համար

2003 թվական

  • «Օսկար» (Oscar) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
  • «Ոսկե գլոբուս» (Golden Globe) «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» կատեգորիա (Բրայան Ադամս (կատարող), Հանս Ցիմեր, Gretchen Peters (կատարող)) Here I Am երգի համար
  • «Կինոքննադատների ընտրություն» (Critics Choice) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
  • Blimp Award «Անիմացիոն ֆիլմի լավագույն հնչյունավորում» կատեգորիա (Մեթթ Դեյմոն)
  • Օնլայն-կինոքննադատների միություն (OFCS) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
  • «Ոսկե արբանյակ» (Golden Satellite) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիա
  • "Վիզուալ էֆեկտների միավորում" (VES) «Անիմացիոն ֆիլմի լավագույն կերպար» կատեգորիա (James Baxter)

Էննի (Annie)

  • «Բացառիկ ձեռքբերումներ անիմացիոն ֆիլմերում» կատեգորիա
  • «Բացառիկ անիմացիոն էֆեկտներ» կատեգորիա (Jamie Lloyd)
  • «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Larry Leker)
  • «Բացառիկ մոնտաժ անիմացիոն ֆիլմում» կատեգորիա (Սայմոն Ուելս)

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպիրիտը կիգեր-մուստանգների տեսակի ձի է։ Դրանք իսպանական կոնկիսդատորների ձիեր էին։
  • DreamWorks ընկերությունը Սպիրիտին նկարելու համար օգտագործել է Դոններ մուստանգին, որին ընկերությունը գնել է 50 000 $-ով։
  • Սպիրիտի անունը բարձրաձայնվում է միայն մեկ անգամ մուլտֆիլմի վերջում հնդկացու կողմից։ Սա միայն խոսում է այն մասին, որ Առուն այդ անունով կոչեց ձիուն հենց այդ պահին, իսկ մինչ այդ ձին անանուն էր։ Սակայն մուլտֆիլմը կոչվում է «Սպիրիտ. Պրերիաների ոգին» և դիտողը պետք է հասկանա, որ Սպիրիտը գլխավոր հերոսի անունն է։
  • «Պրերիաների ոգին» անվանման գրական թարգմանությունն է։ Բառացիորեն «Stallion of the Cimarron» թարգմանվում է որպես «Սիմմարոնյան նժույգը»:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]