Jump to content

Շուլգան Տաշ (արգելոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուլգան Տաշ
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԲաշկորտոստան
ՏեղագրությունԲաշկորտոստան
Հիմնվել է1958
Մակերես22 531 հեկտար
ԿառավարումՌուսաստանի Դաշնության բնական պաշարների և բնապահպանության նախարարություն
Շուլգան Տաշ (արգելոց)ը գտնվում է Ռուսաստանում
Շուլգան Տաշ (արգելոց)

Շուլգան Տաշ կամ Պետական բնական կենսոլորտային արգելոց «Շուլգան Տաշ» ( ռուս.՝ Государственный природный биосферный заповедник «Шульган-Таш»)[1], ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց, որը գտնվում է Բաշկորտոստանի Հանրապետությունում: Հիմնադրվել է 1986 թվականի հունվարի 16- ին։ Պահպանվող տարածքի մակերեսը 22 531 հա է: Սկզբում արգելոցը ստեղծվել է Բուրզյան շրջանի վայրի մեղուների գենոֆոնդը և բնակավայրերը պահպանելու համար, հետագայում նրա խնդիրներն են եղել Կապովի քարանձավի բնական և մշակութային միջավայրի պաշտպանությունը, որը աշխարհահռչակ է իր պալեոլիթյան ժայռապատկերներով:

Արգելոցի ֆլորան ներառում է 874 տեսակ անոթավոր բույսեր, 233 տեսակ մամուռներ, 264 տեսակ քարաքոսեր, 206 տեսակ ջրիմուռներ և ցիանոբակտերիաներ, 404 տեսակ սնկեր[2]: Ֆաունան ներառում է կաթնասունների 61 տեսակ, թռչունների 204 տեսակ, սողունների 6 տեսակ, երկկենցաղների 5 տեսակ, ձկների 29 տեսակ, միջատների 2000 տեսակ[3], սարդերի 160 տեսակ[4]։ Ընդհանուր առմամբ, արգելոցի տարածքում գտնվող բույսերի 118 տեսակը պատկանում է հազվագյուտ, ռելիկտային (մնաորդային) և էնդեմիկ տեսակների, 14 բույսերի տաքսոններ ներառված են Ռուսաստանի Կարմիր գրքում, 32-ը` Բաշկորտոստանի Կարմիր գրքում[2]։ Կենդանիներից 56 տեսակ գրանցված է Բաշկորտոստանի Կարմիր գրքում, 31-ը` Ռուսաստանի Կարմիր գրքում[3] և 22-ը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում[5]։

Շուլգան Տաշ արգելոցը Բաշկորտոստանի ամենահայտնի զբոսաշրջային օբյեկտներից մեկն է:

Պատմություն

Մինչև 18-րդ դարը ժամանակակից Շուլգան Տաշ արգելոցի տարածքում մշտական բնակչություն չի եղել։ Տեղական անտառները երբեմն ընտրովի հատվոել են փայտածուխ հավաքելու համար, որն օգտագործվում էր Վոզնեսենիվի պղնձաձուլարանի կարիքների համար: Բացի այդ, այստեղ հաճախ արջի, գայլի, որմզդեղնի, այծյամի, լուսանի, խլահավի որս են արել, մշակել են կուղբի, կզաքիսի և ջրաքիսի մորթի։ 1922 թվականին այստեղ եղել է ընդամենը երկու գյուղ, մի քանի խուտոր և քոչվոր անասնապահների ճամբարներ։ Համակարգված տնտեսական գործունեության ճյուղերից են եղել խոտհունձը (խոտ հնձողների տարածքը 414 հա[6]) և մեղր հավաքելը։ Հենց այս վերջին ճյուղն էլ առաջացրել է այս տարածքի ժառանգությունը:

Բաշկորտոստանում բնակվում է մեղրատու մեղուների հատուկ պոպուլյացիան, որը կոչվում է բուրզյան (Բաշկիրական): Ի թիվս այլ մեղուների, այս մեղուներն աչքի է ընկնում աշխատասիրությամբ և բարձրորակ մեղրով, ուստի այս տարածաշրջանը վաղուց եղել է մեղվաբուծության հայտնի կենտրոն։ Բաշկորտոստանում այն ձեռք է բերել օրիգինալ առանձնահատկություններ, մասնավորապես, կար բարձր զարգացած անտառային մեղվաբուծություն: 18-րդ դարում ռուսների կողմից տարածաշրջանի գաղութացումը, որին հաջորդել է արդյունաբերության և մեղվաբուծության արագ զարգացումը, վտանգ է ստեղծել ինչպես Բուրզյան վայրի մեղվի բնական միջավայրի, այնպես էլ բաշկիրների էթնիկ ավանդույթների համար: Արդեն 20-րդ դարի կեսերին բաշկիրական մեղուն ենթարկվել է ավերիչ խաչասերման այլ ցեղատեսակների հետ, որոնք բուծվել են ոչ թե փչակափեթակներում, այլ սովորական մեղվափեթակներում: Այս օգտակար միջատների միակ վայրի պոպուլյացիան անհապաղ փրկության կարիք ուներ, ուստի 1958 թվականին նրա պաշտպանության համար ստեղծվել է Բաշկիրյան արգելոցի Պրիբելի մասնաճյուղը[7]։ Պրիբել անունը պայմանավորված է Բելայա գետի երկայնքով գտնվելու վայրի հետ:

Ծանոթագրություններ

  1. «Шульган-Таш». oopt.aari.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «Флора и растительность». shulgan-tash.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Фауна и животный мир». shulgan-tash.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Шульган-Таш». floranimal.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Реестр особо охраняемых природных территорий Республики Башкортостан / отв. ред. А. А. Мулдашев. — Уфа: Издательский центр «МедиаПринт», 2010. — С. 413.(ռուսերեն)
  6. «История заповедника». shulgan-tash.ru ((ռուս.)). Վերցված է 30 квітня 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Заповедники СССР: в 11 т. / под ред. В. Е. Соколова, Е. Е. Сыроечковского. — М.: Мысль, 1989. — Т. Заповедники европейской части РСФСР. — С. 234—263. (ռուսերեն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուլգան Տաշ (արգելոց)» հոդվածին։