Եվրասիական ջրաքիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական ջրաքիս
Եվրոպական ջրաքիս
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն կորիզավորներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն բազմաբջիջներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս կենդանածիններ
Ինֆրադաս ընկերքավորներ
Կարգ Գիշատիչներ
Ենթակարգ Շնանմաններ
Ինֆրակարգ Լեմուրակերպեր
Ընտանիք Կզաքիսայիններ
Ցեղ Աքիսներ
Տեսակ Եվրասիական ջրաքիս
Լատիներեն անվանում
Mustela lutreola
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  (շագանակագույն) Պահպանված տարածվածությունը

  (կարմիր) Նոր բնակեցված

  (նարնջագույն) Հնարավոր է պահպանված/ոչնչացած

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 621951
NCBI 9666

Եվրասիական ջրաքիսը (լատ․՝ Mustela lutreola), աքիսների ցեղին պատկանող տեսակ է։ Կոչվում է նաև ռուսական ջրաքիս։ Ունի մի քանի ենթատեսակներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշատիչ կաթնասուն է: Ունի երկար մարմին և կարճ պոչ: Վերջույթները կարճ են, իսկ մատներն իրար միացած են թույլ զարգացած լողաթաղանթով: Գլուխը և աչքերը փոքր են: Ականջները փոքր են և կլորավուն: Եվրոպական ջրաքիսի դունչը սպիտակ է: Նրանցից որոշները կարող են ունենալ սպիտակ բծեր կոկորդի, կրծքավանդակի և ստամոքսի վրա: Մարմնի երկարությունը կազմում է 30-45 սմ, պոչի երկարությունը՝ 12-20 սմ: Արուների քաշը հասնում է մինչև 800 գ, իսկ էգերինը՝ 600-700 գ: Խիտ, փայլուն մորթին մորթարդյունաբերության թանկարժեք օբյեկտ է, կարող է ունենալ մուգ շագանակագույնից մինչև սև գունավորում, իսկ ստորին մասը՝ շագանակագույն է: Եվրոպական ջրաքիսի մորթին և մարմինը հարմարեցված են ջրային պայմաններում ապրելու համար: Այս կենդանին կարող է լողալ և սուզվել ջրի մեջ:

Տարածում և բնական միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ռուսաստանի Եվրոպական մասի և Հարավարևելյան Սիբիրի հարթավայրային շրջաններում: Հանդիպում է նաև Ուկրաինայում, Բելառուսում, Լատվիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում և Կովկասում: Եվրոպական ջրաքիսը բնակվում է խիտ բուսականություն ունեցող գետերի ափերին, երբեմն լճերի ափերին: Նրան հազվադեպ կարելի է հայտնաբերել քաղցրահամ ջրերից ավելի քան 100 մետր հեռավորության վրա:

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական ջրաքիսը չի ընդլայնում իր տարածքները, քաղցրահամ ջրերում սննդի հնարավոր առատ լինելու պատճառով: Եվրոպական ջրաքիսն ունի ինչպես մշտական բներ, այնպես էլ ժամանակավոր կացարաններ: Բները կառուցված են լինում ծղոտից, մամուռից, մկան բրդից և թռչունների փետուրից: Եվրոպական ջրաքիսն առավել ակտիվ է մթնշաղին և գիշերվա ընթացքում:

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մկնակերպ կրծողներով, ջրային առնետներով, գորտերով, թռչուններով, ծառերի սերմերով, միջատներով, խեցգետնակերպերով և մանր ձկներով: Սովորաբար որսի է դուրս գալիս մթնշաղին և գիշերով: Բնության մեջ նրա հիմնական թշնամին ջրասամույրն է:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորվում է փետրվարից մինչև մարտ ամիսներին: Հղիության տևողությունը՝ մոտավորապես 35-72 օր. ձագերը ծնվում են ապրիլին և մայիսին: Կարող է ունենալ 2-7 ձագ, սակայն սովորաբար լինում է շուրջ չորս կամ հինգ ձագ: Չորս շաբաթ անց ձագերը բացում են իրենց աչքերը: Էգերը սեռահասուն են դառնում 1 տարեկանում: Բնական պայմաններում ապրում է 4-6 տարի, իսկ անազատ պայմաններում՝ մինչև 10 տարի:

Պահպանման կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) (IUCN) Կարմիր Էջում «խիստ վտանգված» կարգավիճակով: Այն ունի թանկարժեք մորթի, որի պատճառով հայտնվել է անհետացման եզրին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]