Ստանիսլավ Ֆլյորի
Ստանիսլավ Ֆլյորի լեհ.՝ Stanisław Filibert Fleury | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1858[1] |
Ծննդավայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 4, 1915 (56 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | լուսանկարիչ և նկարիչ |
Stanisław Filibert Fleury Վիքիպահեստում |
Ստանիսլավ Ֆիլիբերտ Ֆլյորի (Ստանիսլավ Ֆլերի, լեհ.՝ Stanisław Filibert Fleury, լիտ.՝ Stanislovas Filibertas Fleris, 3 օգոստոսի[2], 22 օգոստոսի (3 սեպտեմբերի) 1858[3], ըստ այլ աղբյուրների՝ 4 սեպտեմբերի, 1858[4], Վիլնայի մոտ գտնվող Պապաի գյուղ, այժմ՝ Պուպոյայ՝ Վիլնյուսի սահմաններում - 4 մայիսի , 1915, Վիլնո), լեհ նկարիչ և լուսանկարիչ, ով աշխատել է Լիտվայում։ Ստերեոսկոպիկ լուսանկարչության հիմնադիրներից։ Նկարչուհի Վացլավ Ֆլյորիի հայրը։
Կենսագրություն
Ծնվել է ֆրանսիական ծագում ունեցող ազնվական ընտանիքում։ Նրա նախապապը՝ Ֆիլիպ դե Ֆլյորին, եղել է թագավոր Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկու համհարզը[5][6]։ 1869-1873 թվականներին սովորել է Վիլնայի երկրորդ գիմնազիայում, սակայն ֆինանսական ծանր պայմանների պատճառով չի ավարտել ուսումը[7][3][6]։ 1874-1878 թվականներին սովորել է նկարիչ Իվան Տրուտնևի Վիլնայի նկարչական դպրոցում։ Միաժամանակ լուսանկարչություն է սովորել Ալեքսանդր Ստրաուսի արվեստանոցում։
1884 թվականին Ռիշարդ Բաչանսկու և Ֆաուստին Լոպատինսկու հետ համատեղ հիմնադրել է լուսանկարչական ստուդիա Վիլնոյում[4]՝ Բոլշայա փողոցի 70 հասցեում գտնվող Սուրբ Հոգու վանքի տանը[8]։ 1886 թվականին Լոպատինսկու մահից հետո ընկերությունը գործել է «Fleury i Baczański» և «S. Fleury et Co» անվանումով[8][6]: 1892-1915 թվականներին եղել է Բոլշայա փողոցի 47 հասցեում Բրոնիսլավ Վրուբլևսկու տանը գտնվող իր սեփական արվեստանոցի սեփականատերը[6][4]։ 1904 թվականին Վիլնոյում հիմնել է ցինկագրության առաջին ձեռնարկությունը։ 1897 և 1899 թվականներին մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։
Պարգևատրվել է Կայսերական արվեստների ակադեմիայի արծաթե մեդալով՝ նկարչության մեջ հաջողության հասնելու համար և Սանկտ Պետերբուրգի լուսանկարչական ընկերության արծաթե մեդալով՝ պոզիտիվների մրցույթում հաղթելու համար (1899)։
1908 թվականից եղել է Վիլնոյի գեղարվեստական ընկերության անդամ և մասնակցել 1909-1913 թվականներին նրա ցուցահանդեսներին։
Մահացել է Վիլնոյում 1915 թվականի մայիսի 4-ին։ Թաղվել է Բերնարդինի գերեզմանատանը։
Ստեղծագործական ուղի
Նկարել է յուղաներկով, ջրաներկով և տեմպերայով («Արոտավայրում», 1874, «Ճամփորդ դարպասի մոտ», 1900, «Ապակե փողոց», 1910, «Բելմոնտ», «Բեռնարդինյան եկեղեցու միջանցքը», «Վիլնոյի բակը ձմռանը», 1914):
Լուսանկարել է Վիլնոյի համայնապատկերներ, փողոցներ և արվարձաններ, շուկաներ, տոնավաճառներ («Կազիմիրովյան տոնավաճառ Լուկիշսկի հրապարակում», 1900-1910), ճարտարապետական հուշարձաններ, բնակչության տարբեր խմբերի։ Հեղինակ է վիլենյան կալվարիայի մի շարք լուսանկարների (նկարազարդել է Էմմա Դմոխովսկու «Kalwarya pod Wilnem», 1903), դիմանկարների (մասնավորապես, Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի, 1908, Ինքնանկար, մոտ․ 1910): Երբեմն նկարները նկարում էր ջրաներկով։
Զբաղվել է նաև «կենդանի նկարների» բեմադրությամբ և սրահների ձևավորման գործով։ Լուսանկարելով Վիլնայի հանրային գրադարանի հնությունների թանգարանի ցուցանմուշները, եկեղեցական արվեստի գործերը և հնագիտական գտածոները՝ նա ներդրում է ունեցել Լիտվայի մշակութային պատմության մեջ: Նկարներով նկարազարդել է երգիծանքի և հումորի «Kartki satyryczno-humorystyczne» պարբերական հրատարակությունը (4 համար, 1881-1882, ստորագրել է Filiberti, V. Letuvis, Pycz կեղծանուններով։ Նա լուսանկարներով նկարազարդել է գավառագետ, դոկտոր Վլադիսլավ Զագորսկու գիրքը Վիլնայի Սուրբ Ստանիսլավ տաճարի և Սուրբ եպիսկոպոս Վլադիսլավի Katedra Wileńska-ն (1904)։
Պրոֆեսոր Պաուլ Վեբերի «Wilna, eine vergessene Kunststadt» գիրքը (Wilna, 1917), որը հրատարակվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ լուսանկարչի մահից հետո, պատկերազարդվել է Ֆլերիի լուսանկարներով։
-
Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի դիմանկարը
-
Ապստամբի դիմանկար, 1863
-
Պետրոս և Պողոս եկեղեցի (Վիլնյուս)
-
Վիլիա գետը՝ Հակոբոս և Փիլիպոս եկեղեցու տեսարանով
Ժառանգություն
Ֆլյորիի ստեղծագործությունները պահվում են Լիտվայի գեղարվեստի թանգարանում, Լիտվայի գիտությունների ակադեմիայի Վրուբլևսկու գրադարանում, Լիտվայի ազգային թանգարանում, Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի ազգային արվեստի թանգարանում, Լեհաստանի թանգարաններում և այլ հավաքածուներում։
Ֆլյորիի լուսանկարները հրապարակվել են «Spójrzenia na Wilno: Fotografia wileńska 1839–1939» (1999), «Vilniaus fotografija, 1858–1915» (2001) ֆոտոալբոմներում։ Լույս է տեսել «Stanisław Filibert Fleury, 1858–1915, fotografijos» լուսանկարների ալբոմը (2007, երկրորդ թարմացված հրատարակությունը 2016):
1996 թվականին Վիլնյուսում տեղի է ունեցել Ֆլյորիի լուսանկարների ցուցահանդեսը[9]։ 2001 թվականին Ֆլյորիի լուսանկարների ցուցահանդեսները անցկացվել է Լիտվայի ազգային թանգարանում և Լիտվայի լուսանկարիչների ընկերության Prospekto պատկերասրահում[10]։ 2015 թվականին Գդանսկի լուսանկարչական պատկերասրահում տեղի է ունեցել Ֆլյորիի լուսանկարների ցուցահանդեսը[7]։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.degruyter.com/view/AKL/_00430581
- ↑ Stanisław Filibert Fleury
- ↑ 3,0 3,1 Stanislaw Filibert Fleury. 1858–1915, 2016, էջ 10
- ↑ 4,0 4,1 4,2 Fotografas Stanislovas Filibertas Fleris
- ↑ Stanislaw Filibert Fleury. 1858–1915, 2016, էջ 9
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Fotografia w Polsce
- ↑ 7,0 7,1 Życie codzienne mieszkańców Wilna
- ↑ 8,0 8,1 Stanislaw Filibert Fleury. 1858–1915, 2016, էջ 11
- ↑ VLE
- ↑ Stanislaw Filibert Fleury. 1858–1915, 2016, էջ 7
Գրականություն
- Stanislaw Filibert Fleury. 1858–1915: Fotografijos / Jūratė Gudaitė (sudarytoja). — Vilnius: Lietuvos nacionalinis muziejus, 2016. — 584 с. — 22 000 экз. — ISBN 978-609-8039-83-2(լիտվ.)
Աղբյուրներ
- «Fotografas Stanislovas Filibertas Fleris: Vilniaus archyvas». Made in Vilnius (լիտվերեն). Made in Vilnius. 2014-08-16. Վերցված է 2017-12-17-ին.
- «Stanisław Filibert Fleury, виленский фотохудожник». Baltnews.lt. Балтийские новости. 2015-09-03. Վերցված է 2017-12-17-ին.
- «Stanisław Filibert Fleury (1858–1915)». Fotografia w Polsce (լեհերեն). foto-info.pl. 2015-08-14. Արխիվացված է օրիգինալից 2015-09-02-ին. Վերցված է 2017-12-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Dominika Malinowska (2015-09-14). «Życie codzienne mieszkańców Wilna na fotografii przełomu XIX i XX w. – wystawa czasowa w Gdańsku». Historia.org.pl (լեհերեն). Historia.org.pl. Վերցված է 2017-12-17-ին.
- Margarita Matulytė (2018-08-14). «Stanisław Filibert Fleury». Visuotinė lietuvių enciklopedija (լիտվերեն). Mokslo ir enciklopedijų leidybos centras. Վերցված է 2022-07-27-ին.