Jump to content

Լիտվայի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիտվայի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Լիտվա[1]
ՏեղագրությունՎիլնյուսի քաղաքային ինքնակառավարում
ՎայրՎիլնյուս
ՀասցեDidžioji Str. 4, LT 01128, Vilnius[2]
Հիմնադրվել է1933
Կայքldm.lt(լիտվ.)
Քարտեզ
Քարտեզ

Լիտվայի գեղարվեստի թանգարան (լիտ.՝ Lietuvos dailės muziejus), գեղարվեստի թանգարան Վիլնյուսում։ Հիմնադրվել է 1933 թվականին՝ որպես Վիլնյուսի քաղաքային թանգարան։ Ներառում է Լիտվայի արվեստի ամենամեծ հավաքածուն։ Անդամակցում է Թանգարանների միջազգային խորհրդին (ICOM): Թանգարանի հիմնադիրն է Լիտվայի մշակույթի նախարարությունը։ Լիտվայի գեղարվեստի թանգարանը ներառում է մի քանի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ մասնագիտացված թանգարաններ և պատկերասրահներ Վիլնյուսում և Լիտվայի այլ քաղաքներում[3]։

Հաստատությունը հիմնադրվել է XX դարում, երբ մշակութային վերածննդին հաջորդեց Ռուսական կայսրության կողմից լիտվերենի արգելքի վերացումը։ Լիտվայի արվեստի միությանը նվիրաբերվեցին մի շարք ցուցահանդեսների արվեստի նմուշներ, և կառույցը սկսեց մշտական հաստատություն հիմնելու ծրագրեր մշակել, սակայն Առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց այս գործընթացը։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում վերսկսվեցին թանգարան ստեղծու ծրագրերը։ 1933 թվականին Վիլնյուսը վերահսկող լեհական կառավարության վարչական մարմին Վիլնյուսի դատավորությունը որոշում է կայացրել ստեղծելու քաղաքային թանգարան։ Արվեստի գործերը հավաքվեցին և պահվեցին տարբեր շենքերում, սակայն այցելուների համար հասանելի չէին։ 1941 թվականի ապրիլին կազմակերպվեց առաջին ցուցահանդեսը. այդ ժամանակ կառույցը կոչվում էր Վիլնյուսի արվեստի պետական թանգարան։ Թանգարանը ազգային կարգավիճակ է ստացել 1977 թվականին և հանդիսանում է Լիտվայի մշակույթի նախարարության մաս։

Մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թանգարանի մասնաճյուղերն են`
  • Վիլնյուսի գեղարվեստի ազգային պատկերասրահ
  • Վիլնյուսի կիրառական արվեստի թանգարան
  • Ռադզիվիլների պալատի թանգարան
  • Վիլնյուսի պատկերասրահ
  • Վիտաուտս Կասյուլիսի անվան գեղարվեստի թանգարան
  • Պրանաս Դոմշայտիսի անվան պատկերասրահ
  • Ժամացույցների թանգարան
  • Պալանգայի թանգարան
  • Մանրանկարների թանգարան
  • Պրանաս Գուդինասի վերականգնման կենտրոն

Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 2500 կտավներ, ոորնք թվագրվում են 16-19-րդ դարեր։ Դրանք հիմնականում XVI-XVIII դարերի Լիտվայի Մեծ դքսության ազնվականության և հոգևորականության դիմանկարներ են, Լիտվայի եկեղեցիների և մենաստանների կրոնական աշխատանքներ։ Ներկայացված են նաև 15-20-րդ դարերի իտալացի, գերմանացի, ֆրանսիացի, ֆլամանդացի, հոլանդացի, լեհ, անգլիացի ու ճապոնացի արվեստագետների ավելի քան 8,000 կտավներ։

20-րդ դարի առաջին կեսից ներկայացված են ավելի քան 12,000 աշխատանքներ, 20-րդ դարի երկրորդ կեսից՝ ավելի քան 21,000 ցուցանմուշներ։ Քանդակների հավաքածուն եվրոպական երկրների մի շարք ցուցանմուշներով արտացոլում է XIV-XX դարերը։

Այլ ուշագրավ հավաքածուներ ներառում են ջրաներկով, լուսանկարչական և այլ աշխատանքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://museums.lt/tikrieji-nariai/
  2. https://www.ldm.lt/en/
  3. Касперавичюс, Юозас. Музеи Литовской ССР. — Вильнюс: Минтис, 1972. — С. 6—9. — 128 с. — 10 000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվայի գեղարվեստի թանգարան» հոդվածին։