Jump to content

Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
պատկերանիշ
Տեսակպատկերասրահ
Երկիր Լիտվա[1]
ՏեղագրությունԿաունաս և Կաունասի քաղաքային ինքնակառավարում[2]
Հիմնադրվել էդեկտեմբերի 14, 1921
54°54′0″N 23°54′41″E / 54.90000°N 23.91139°E / 54.90000; 23.91139
Կայքciurlionis.lt(լիտվ.)
Քարտեզ
Քարտեզ

Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան (լիտ.՝ Nacionalinis Mikalojaus Konstantino Čiurlionio dailės muziejus), գեղարվեստի հնագույն թանգարան, թանգարանների խումբ Լիտվայի Կաունաս քաղաքում։ Այն հիմնականում նվիրված է լիտվացի կոմպոզիտոր և նկարիչ Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի (1875–1911) աշխատանքները հրապարակելուն։

Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականի դեկտեմբերի 14-ին։ 1936 թվականին թանգարանն անվանվել է Վիտովտի անունով։ Ներկայիս անվանումը ստացել է 1944 թվականին։ Թանգարանային տարածքն ընդլայնվել է 1969 թվականին[3]։ 1997 թվականին գեղարվեստի թանգարանին տրվել է ազգային թանգարանի կարգավիճակ։ Այցելուները կարող են տեսնել ցուցանմուշները Լիտվայի ժողովրդական, կիրառական արվեստի 16-րդ դարի նմուշներից։

Ներկայումս Արվեստի ազգային թանգարանն ունի արվեստի տարբեր հավաքածուներ, որոնք գտնվում են 12 մասնաճյուղերում։

Թանգարանը հովանավորում է միջազգային ցուցահանդեսներ, այստեղ կազմակերպվում են դասախոսություններ, համերգներ, համաժողովներ, իրականացվում է հատուկ կրթական գործունեություն երեխաների համար։

Թանգարանի շենքում է գտնվում նաև Վիտովտ Մեծի անվան պատերազմի թանգարանը՝ տեղակայված Կաունաս քաղաքի կենտրոնում։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաունասի Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարանն ունի ավելի քան 355,000 ցուցանմուշներ։ Թանգարանի ցուցադրության հավաքածուն կազմված է Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի ժառանգությունից, Լիտվայի ժողովրդական արվեստի, կերպարվեստի և կիրառական արվեստի, անտիկ համաշխարհային արվեստի, արտասահմանյան գեղարվեստի և կիրառական արվեստի նմուշներից, Լիտվայի ժողովրդական արվեստի և գեղարվեստական կյանքի արխիվներից[4]։

Թանգարանի մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանների անվանումներ Հասցե Կառույցի ճարտարապետ Ծանոթություններ
1Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարանՊուտվինսկյո 55Վլադիմիր Դուբենեցկի, 1926Թանգարանում ներկայացված են լիտվական արվեստի ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ, հավելյալ մասում ներկայացված են Չյուռլյոնիսի գործունեությանն ու ժառանգությանը նվիրված հավաքածուն
2Միկոլաս Ժիլիսկու անվան գեղարվեստական պատկերասրահՆեպրիկլաուսոմիբեսի 12Է. Միլյունաս, Կ. Կիսելյուս, Ս Յուշկիս, 1989Ներկայացված են կոլեկցիոներ Միկոլաս Ժիլիսկու՝ Կաունաս քաղաքին նվիրաբերած հավաքածուն
3Լիտվական հանրապետության պատմական նախագահությունՎիլնյաուս 332005, հուլիսի 5Ցուցահանդեսների, կոնֆերանսների, գրքերի շնորհանդեսների վայր
4Կաունասի պատկերասրահԴոնելայչե 16Լ. Գեդգաուդինե և Ի. Ն. Գրանաուսկաս, 1978Ներկայացված են լիտվական արվեստի, օտար երկրներում ապրող լիտվացիների գործեր, ժամանակակից Լիտվայի արվեստի ստեղծագործություններ
5Կերամիկայի թանգարանՌոտուշես 151978Ներկայացված է 15-19-րդ դարերի կերամիկական արվեստի հավաքածու, ինչպես նաև ժամանակակից լիտվական կերամիկական արվեստը
6Անաստաս Ժմույզդինավիչյուսի հիշատակի թանգարանՊուտվինսկե 64Վիտաուտաս Լամդսբերգիս-Ժյամկալնիս, 1928Ցուցադրությունը բացվել է 1966 թվականին, ներկայացված են լիտվացի հասարակական գործիչ, նկարիչ և կոլեկցիոներ Ժմույզդինավիչյուսի աշխատանքները (կտավներ, պլակատներ, գրքերի պատկերազարդումներ) , ինչպես նաև ժողովրդական արվեստի նմուշներ
7Հրեշների թանգարանՊուտվինսկե 64 (կից մասնաշենք)Ա. Մաժեյկա, 1982Ներկայացված է Ժմույզդինավիչուսի հավաքածուներից մեկը՝ հրեշների հավաքածուն, ֆիգուրներ, կտավներ, սպասք։ Հավաքածուն թանգարանից հանվել է առանձին սրահ ահռելի թվաքանակի պատճառով
8Ադել և Պաուլյուս Գալաունիսների տունՎիդունո ծառուղի 2Առնաս Ֆունկաս, 1934
9Լյուդաս Տրույկիսի և Մարիյոն Ռակաուսկայտի հիշատակի թանգարանՖրկո 14Բացվել է 1994 թվականին
10Յուոզաս Զիկարասի հիշատակի թանգարանԶիկարո 3քանդակագործի սեփական տունըբացվել է 1999 թվականին, լիտվացի առաջին պրոֆեսիոնալ քանդակագործի տուն-արվեստանոցը
11Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի հիշատակի թանգարանՉյուռլյոնե 35, ԴրուսկինինկայՏունը, որտեղ անցել է Չյուռլյոնիսի մանկությունն ու պատանեկությունը
12Վիտաուտաս Կազիմերի պատկերասրահՉյուռլյոնե 41, ԴրուսկինինկայՏունը, որտեղ ապրել է լեհական 20-րդ դարի արվեստի վառ ներկայացուցիչը։ Ներկայացված են նրա բազմաթիվ աշխատանքներ
Թանգարանի նախկին մասնաճյուղեր
Վինցաս Գրիբասի թանգարանՅուրբարկասփոխանցվել է քաղաքի ինքնակառավարմանը
Կեդայնյան գեղարվեստական ցուցադրությունԿեդայնյափոխանցվել է քաղաքի ինքնակառավարմանը
Վիտրաժների և քանդակի պատկերասրահՆեպրիկլաուսոմիբես 14Տեղավորված է եղել Միքայել հրեշտակապետի եկեղեցում1990 թվականին համալիրը հանձնվել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն
Պաժայսլյաս համալիրՄասյուլե 311990 թվականին համալիրը հանձնվել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն
Կաունասի մզկիթՏոտորյու 61989 թվականին փոխանցվել է հավատացյալներին
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան  
Միկոլաս Ժիլիսկու անվան գեղարվեստական պատկերասրահ
Միկոլաս Ժիլիսկու անվան գեղարվեստական պատկերասրահ  
Լիտվական հանրապետության պատմական նախագահություն
Լիտվական հանրապետության պատմական նախագահություն  
Կաունասի պատկերասրահ
Կաունասի պատկերասրահ  
Անաստաս Ժմույզդինավիչյուսի հիշատակի թանգարան
Անաստաս Ժմույզդինավիչյուսի հիշատակի թանգարան  
Հրեշների թանգարան
Հրեշների թանգարան  
Ադել և Պաուլյուս Գալաունիսների տուն
Ադել և Պաուլյուս Գալաունիսների տուն  
Յուոզաս Զիկարասի հիշատակի
Յուոզաս Զիկարասի հիշատակի  
Վիտաուտաս Կազիմերի պատկերասրահ (Դրուսկինինկայ)
Վիտաուտաս Կազիմերի պատկերասրահ (Դրուսկինինկայ)  

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://museums.lt/tikrieji-nariai/
  2. https://atvira.sodra.lt/imones/rinkiniai/index.html
  3. «MIKALOJUS KONSTANTINAS CIURLIONIS NATIONAL ART MUSEUM». Lithuanian Museum Association. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «M.K.CIURLIONIS ART MUSEUM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան» հոդվածին։