Ցինկագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցինկագրություն

  • կլիշե պատրաստելու լուսամեխանիկական եղանակ։ Վերարտադրվող բնագրի նեգատիվը պատճենահանվում է լասազգայուն շերտով պատված ցինկի (հազվադեպ պղնձի կամ մագնեզիումի) թիթեղի վրա, որն այնուհետև ենթարկվում է խածատման՝ ռելիեֆային տպագրող տարրեր ստանալու համար։ Գունավոր բնագրերի վերարտադրման համար սովորաբար պատրաստում են գունաբաժանված 4 կլիշե, որոնցից յուրաքանչյուրը փոխադրում է միայն մեկ ներկի (դեղին, ծիրանի՝ մուգ նարնջագույն, երկնագույն և սև՝ մոխրագույն) գույնը։ Այդ ներկերի հաջորդական տպմամբ ստացվում է բազմագույն պատկերը։ տարբեր տպաձևեր պատրաստելու ժամանակ պատճենահանումը կատարվում է պատկերազարդումների և լուսաշարվածքի մեքենաներով ստացված տեքստի մոնտաժված նեգատիվներից։ Ցինկագրությունը կոչվում է նաև լուսապոլիմերային տպագրական տպաձևերի պատրաստման պրոցեսը,
  • տպարանի արտադրամասի (բաժանմունք, տեղամաս) անվանում, որտեղ ցինկագրությանյան եղանակով ստացվում է կլիշե։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։