Jump to content

Քասթինգ սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:39, 27 Մարտի 2024 տարբերակ, Ռուզաննա Ասլանյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Քասթինգ սպորտ (անգլ.՝ fly casting), ձկնորսության իմիտացիայով սպորտաձև։Մրցաշար, որը վերահսկվում է Քասթինգ սպորտի միջազգային ֆեդերացիայի (ICSF)[1] կողմից։ ICSF-ը հովանավորում է մրցաշարերը և ճանաչում է համաշխարհային ռեկորդներ ճշգրտության ու հեռավորության համար: Քասթինգ սպորտը (նաև հայտնի է որպես չոր ձկնորսություն) կարող է անցկացվել ինչպես ջրի վրա,այնպես էլ՝ մարզադաշտերում: «Ձկնորսություն» տերմինն օգտագործվում է նետման շարժումները նմանակելու պատճառով։ Սպորտաձևի էությունը իմիտացիոն խայծը (պլաստիկ դետալ կամ արհեստական ​​ճանճ) թիրախի վրա հնարավորինս ճշգրիտ նետելն է:Գոյություն ունեն մրցաձևեր բոլոր տեսակի խայծերի, ձկնորսական կարթի ֆիքսված կծիկի և պտտվող կծիկի համար, ինչպես նաև տարբեր դասերի մրցակիցների համար:Մրցումները ջրի վրա անցկացվում են փակ ջրամբարներում: Ամբողջ աշխարհում անցկացվում են ազգային առաջնություններ և բազմաթիվ միջազգային մրցաշարեր, որոնք ներառում են ձկնորսական մրցաշարի բոլոր կամ որոշ տեսակներ: Որոշներն էլ անցկացվում են փակ մրցաշարերի շրջանակներում՝ ոչ ջրի վրա: Սպորտաձևը ներառված է 2005 թվականի Համաշխարհային խաղերում[2] [3](տես լուսանկարը) և Օլիմպիական խաղերում: Ունի 6 տարատեսակ։

Նպատակ

Մրցակից Յանա Մայզելն իր ճանճը նետում է 2005 թվականին Դույսբուրգում կայացած Համաշխարհային խաղերի գոլավազաններից մեկում։

Քաստինգ սպորտի նպատակն էր սովորեցնել ձկնորսներին ճիշտ օգտագործել ձկնորսության սարքը, որպեսզի խայծը նետվի հենց այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են, և խոչընդոտները հասցվեն նվազագույնի : Ձկնորսության թույլտվություն ստանալու համար նրանք պետք է ցուցադրեին թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ պրակտիկա։ Սարքը օգտագործելուց բացի, ձկնորսական կարթի կապերի հանգույցների իմացությունը նույնպես մեծ դեր է խաղում նետման մեջ: Տարբեր տեսակի կապերը պետք է միանան համապատասխան հանգույցներով, կարևոր է հանգույցը կոկիկ կապելը: Այս նպատակների հիման վրա քասթինգը վերածվել է սպորտաձևի։

Պատմություն

Ձկնորսական մրցաշարը[4] ծագել է ԱՄՆ-ում և Անգլիայում 19-րդ դարի երկրորդ կեսին։ Առաջին անգամ մրցութային կարգով՝ որպես մրցաշար անցկացվել է 1864 թվականին ԱՄՆ-ում։ Սպորտը շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհում՝ առաջացնելով բազմաթիվ տեղական տարատեսակներ։ Այս սպորտաձևն ամենից շատ զարգացել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Եվրոպայի երկրներում և Ճապոնիայում։ Գերմանիայում առաջին մրցաշարը տեղի է ունեցել Բեռլինում 1923 թվականին։ Գերայում քասթինգ սպորտը նույնիսկ ներկայացված էր դպրոցական սպորտում։ Քասթինգ մարզաձեւը պարբերաբար օրակարգում էր նաև Համաշխարհային խաղերում 1981-2007 թվականներին։ Մինչ օրս ամենահաջողակ մարզուհին Յանա Մայզելն է, ով միայն 1993 թվականից ի վեր 86 աշխարհի տիտղոս է նվաճել[5][6][7]։ Ժամանակակից կանոններով ստանդարտ ձկնորսական հանդերձանքով աշխարհի առաջին առաջնությունը կայացել է Նորվեգիայում 2010 թվականին։ Այդ ժամանակից ի վեր աշխարհի առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ՝ 2012 և 2014 թվականներին Նորվեգիայում, 2016 թվականին Էստոնիայում և 2018 թվականին՝ Մեծ Բրիտանիայում[8]։

Ռուսաստանում ձկնորսական մրցաշարեր անցկացվում են 21-րդ դարի սկզբից։ Առաջին մրցաշարերն անցկացվել են անհատական ​​կարգով՝ միայն ձկնորսությանը նվիրված տարբեր փառատոների շրջանակներում: Դաշնային մակարդակով 2007 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվայում սկսեցին անցկացվել նման մրցույթներ ձկնորսությանը նվիրված փառատոներում։ 2012 թվականին ստեղծվել է «Ձկնորսական մրցաշարի Սիբիրյան գավաթ» [9]ամենամյա մրցաշարը՝ մրցութային ձևաչափով։«Ձկնորսական մրցաշարի Համառուսաստանյան գավաթ»[10] մրցաշարի շրջանակներում առաջին անգամ 2017 թվականին Ռուսաստանում անցկացվել են մրցումներ աշխարհի առաջնության կանոններով՝ բոլոր 6 տեսակներից։ Մրցաշարն անցկացվել է 3 փուլով. 2017 թվականին այն անցկացվել է Մոսկվայում, Կրասնոյարսկում և Նովոսիբիրսկում[11]։Ներկայումս «Ձկնորսական մրցաշարի միություն» ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում է Ռուսաստանում մրցաշարի խթանմամբ և զարգացմամբ։

Ռուսաստանի մարզիկները 2010 թվականից մասնակցել են աշխարհի բոլոր առաջնություններին։

Տեսակներ

  1. Իշխանի ճշգրտություն- մեկ ձեռքով նետում կարթով՝ ջրի վրա գտնվող թիրախի վրա.
  2. Իշխանի հեռավորությունը- մեկ ձեռքով հեռահար նետում կարթով։ Նետում գլխավերևով։
  3. Ծովային իշխանի հեռավորությունը-մեկ ձեռքով հեռահար նետում կարթով։ Նետում գլխավերևով։ Ներառված սարքավորումներով այն տարբերվում է« Իշխանի հեռավորությունից».
  4. Սաղմոնի հեռավորություն - երկու ձեռքով նետում: Նետում գլխավերևով։
  5. Սպեյ հեռավորությունը 15 - երկու ձեռքով կարթով նետում՝ ուղղության փոփոխությամբ: Նետում ջրային խարիսխով։
  6. Սպեյ հեռավորություն - երկու ձեռքով հեռահար նետում կարթով: Նետում հարթակից ջրային խարիսխով։

Ծանոթագրություններ

  1. «Medals 1993-2022 - adults». Վերցված է 2023-04-06-ին.
  2. «Irre: Jana Maisel holt 67-WM- und 42 EM-Titel im Trockenangeln».
  3. Dunker, Robert (2010-12-29). «Jana Maisel: Keiner kennt die erfolgreichste Sportlerin der Welt» – via www.welt.de.
  4. «Board Member 2019-2023» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-16-ին.
  5. «Medals 1993-2022 - adults». Վերցված է 2023-04-06-ին.
  6. «Irre: Jana Maisel holt 67-WM- und 42 EM-Titel im Trockenangeln».
  7. Dunker, Robert (2010-12-29). «Jana Maisel: Keiner kennt die erfolgreichste Sportlerin der Welt» – via www.welt.de.
  8. «http://fly-fishing.ru/flyfishing/sport/world_casting_champ2018/». Արխիվացված է օրիգինալից 2018-11-08-ին. Վերցված է 2018-11-08-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Athlete of the Year 2018» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-16-ին.
  10. «Athlete of the Year 2019» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-16-ին.
  11. «Athlete of the Year 2021» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-16-ին.

Գրականություն

  • Robinson, Gilmer G. Fly Casting (неопр.). — New York: A. S. Barnes & Co, 1942.
  • Smedley, Harold H. "Dike". Accuracy Fly Casting (неопр.). — Chicago-New York: Ziff-Davis Publishing, 1949., illustrated fly casting guide by Winner of National, Great Lakes, Midwest, Michigan, and New York Fly Casting Championships.
  • Wulff, Joan. Joan Wulff's Fly-Casting Techniques (неопр.). — New York: Nick Lyons Books, 1987. — ISBN 0-941130-38-X.
  • Krieger, Mel; Nelson Ishiyama; Albert Jules McClane; Ben Blackwell. The Essence of Fly Casting (неопр.). — Club Pacific, 1988. — ISBN 978-0-944169-02-5.
  • Jaworowski, Ed. Troubleshooting the Cast (неопр.). — Mechanicsburg, PA: Stackpole Books  (англ.)рус., 1999. — ISBN 978-0-8117-2942-0.
  • Jaworowski, Ed. The Cast: Theories and Applications for More Effective Techniques (англ.). — Mechanicsburg, PA: Stackpole Books  (англ.)рус., 2006. — ISBN 978-0-8117-3257-4.
  • Kreh, Lefty. Lefty Kreh's Longer Fly Casting, New and Revised: The Compact, Practical Handbook That Will Add Ten Feet--Or More--To Your Cast (англ.). — New York: Lyons Press, 2007. — ISBN 978-1-59921-087-2.
  • Kreh, Lefty. Casting With Lefty Kreh (неопр.). — Mechanicsburg, PA: Stackpole Books  (англ.)рус., 2008. — ISBN 978-0-8117-0369-7.
  • Kyte, Al. The Orvis Guide to Better Fly Casting: A Problem-Solving Approach (англ.). — New York: Lyons Press, 2008. — ISBN 978-1-59228-870-0.

Հղումներ

Կաղապար:Рыбная ловля

Категория:Способы рыбалки