Jump to content

Այտոր Կարանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այտոր Կարանկա
իսպ.՝ Aitor Karanka
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 18, 1973(1973-09-18)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Վիտորիա, Իսպանիա[1]
Հասակ 181 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Այտոր Կարանկա դե լա Օս (իսպ.՝ Aitor Karanka de la Hoz; սեպտեմբերի 18, 1973(1973-09-18)[1], Վիտորիա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Որպես ֆուտբոլիստ հայտնի է «Աթլետիկ Բիլբաոյի» և «Ռեալ Մադրիդի» կազմում ունեցած ելույթներից: «Ռեալի» կազմում 5 մրցաշրջաններում 3 անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: 1 խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում, հանդես է եկել Բասկերի երկրի հավաքականում։

Կարիերա

Ակումբներում

Պատանեկան մակարդակում խաղացել է «Կորասոնիստասում» և «Դեպորտիվո Ալավեսում», 1991 թվականից «Աթլետիկ Բիլբաոյի» պատանեկան թիմում՝ «Բիլբաո Աթլետիկում», որի կազմում 1992 թվականին նվաճել Է Իսպանիայի պատանեկան գավաթն ու առաջնությունը, ինչպես նաև հանդես է եկել Սեգունդայում: 1993 թվականից Յուպ Հայնկեսը մտցրել է «Աթլետիկի» հիմքը։

Երբ 1997 թվականին Հայնկեսը գլխավորեց «Ռեալը», նա այնտեղ հրավիրեց Կարանկային։ Այտորը արքայական ակումբում անցկացրել է 5 մրցաշրջան՝ ի թիվս այլ բաների, նրա հետ նվաճելով երեք Չեմպիոնների Լիգա և մեկ միջմայրցամաքային գավաթ: Կորցնելով տեղը հիմնական կազմում՝ վերադարձել է բասկյան ակումբ[2]։

2006 թվականին մրցաշրջան է անցկացրել MLS-ի «Կոլորադո Ռեփիդզ» ակումբում, որի հետ հասել է Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որից հետո ավարտել է կարիերան։

Հավաքականներում

1995 թվականի ապրիլի 26-ին միակ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի առաջին հավաքականի կազմում՝ Երևանում ընդդեմ Հայաստանի Եվրո 1996 թվականի ընտրության շրջանակներում։ 1996 թվականին Իսպանիայի հավաքականի հետ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում պարտվել է իտալացիներին, իսկ Ատլանտայի Օլիմպիական խաղերում հասել է քառորդ եզրափակիչ։ Բասկերի երկրի հավաքականի կազմում ունի 6 խաղ։

Մարզչական կարիերա

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Կարանկան աշխատել է Իսպանիայի մինչև 15 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, ինչպես նաև մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի օգնական: 2010 թվականի հունիսի 8-ին Կարանկան դարձավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական[3]։ Այն բանից հետո, երբ պորտուգալացի մարզիչը 2013 թվականի ամռանը լքեց մադրիդյան ակումբը, Կարանկան նույնպես հեռացվեց ակումբից փոխադարձ համաձայնությամբ[4]։

2013 թվականի նոյեմբերի 13-ին գլխավորել է անգլիական «Միդլսբրոն», որը հանդես էր գալիս Չեմպիոնշիփում՝ այդ պաշտոնում փոխարինելով Թոնի Մոուբրեյին[5]։ Կարանկայի օրոք «Միդլսբրոյում» հայտնվեցին մի շարք իսպանացի ֆուտբոլիստներ՝ Թոմաս Մեխիասը, Էմիլիո Նսուեն, Դամիա Աբելյան, Կիկեն։ 2014/15 մրցաշրջանում նա թիմին դուրս բերեց Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակիչ, իսկ 2015/16 մրցաշրջանում երկրորդ տեղից անմիջապես դուրս եկավ Պրեմիեր լիգա։ 2015 թվականի օգոստոսի 7-ին ակումբի հետ կնքել է նոր 4 տարվա պայմանագիր։ 2017 թվականի մարտի 16-ին «Միդլսբրոն» և Կարանկան փոխադարձ համաձայնությամբ խզել՝ պայմանագիրը։

2018 թվականի հունվարի 8-ին նշանակվել է «Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզիչ՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[6]։

Ընտանիք

Աիտորի կրտսեր եղբայրը՝ Դավիթը (ծն. 1978), նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող է։ Հանդես է եկել «Աթլետիկ Բիլբաոյում», «Սպորտինգ Խիխոնում», «Մուրսիայում»։

Ձեռքբերումներ

Թիմային

Որպես խաղացող

Իսպանիա Իսպանիայի հավաքական (մինչև 21 )

  • Եվրոպայի Առաջնություն (մինչև 21 տարեկան պատանիներ):
    • Արծաթե մեդալակիր՝ 1996

Իսպանիա «Ռեալ Մադրիդ»

Որպես մարզիչ

Անգլիա «Միդլսբրո»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BDFutbol (կատ.)
  2. У «Реала» скромные запросы: Роналдо, Оуэн, Виейра… Արխիվացված է Դեկտեմբեր 2, 2013 Wayback Machine-ի միջոցով: Заметка в газете «Спорт-Экспресс» от 12 июля 2002 года
  3. Каранка подписал контракт с «Реалом» Արխիվացված է Հունիս 11, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  4. «Каранка покинул «Реал»». Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին. Վերցված է 2013-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Aitor Karanka: Middlesbrough name ex-Real Madrid man as boss Արխիվացված է Դեկտեմբեր 3, 2015 Wayback Machine-ի միջոցով:, BBC Sport (13 ноября 2013)
  6. Айтор Каранка возглавил «Ноттингем Форест» Արխիվացված է Հունվար 10, 2018 Wayback Machine-ի միջոցով:, Советский Спорт (8 января 2018)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այտոր Կարանկա» հոդվածին։