Թոմաս Մեխիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Թոմաս Մեխիաս
իսպ.՝ Tomás Mejías
Mejias.JPG
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1989(1989-01-30)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Թոմաս Մեխիաս Օսորիո (իսպ.՝ Tomás Mejías Osorio,հունվարի 30, 1989(1989-01-30)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, թուրքական «Անկարասպոր» ակումբի դարպասապահ։ Իսպանիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում 2009 թվականի Միջերկրածովյան խաղերի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկան հասակում Թոմասը սկսել է մարզվել Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմում։ Մինչ այդ եղել է «Կոսլադա» սիրողական ակումբի համակարգում։ 2007/08 մրցաշրջանում Մեխիասը նորամուտն է նշել «Ռեալ Մադրիդ Կաստիլիա» ակումբի երկրորդ թիմում, որը հանդես էր գալիս Սեգունդա B-ում։

2011 թվականի մայիսի սկզբին գլխավոր թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշում է կայացրել հանգիստ տալ թիմի հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Մայիսի 10-ին «Ռեալ Մադրիդ»-«Խետաֆե» մրցախաղում ֆուտբոլիստը հայտավորվել է որպես պահեստային դարպասապահ։ Այն բանից հետո, երբ նրանց հակառակորդները բաց են թողել չորս անպատասխան գնդակ, Թոմասը դուրս է եկել փոխարինման Անտոնիո Ադանին։ Մնացած յոթ րոպեներին Մեխիասը անառիկ է պահել իր դարպասը, ինչով օգնել է «Ռեալ» ակումբին հաղթանակ տանել մուգ կապույտի հետ տնային խաղում[3]։

2011/12 մրցաշրջանում Իսպանացի դարպասապահը հայտնվել է «Ռեալ Սարագոսա»-ի դեմ մրցաշրջանի առաջին խաղում, սակայն խաղադաշտում այդպես էլ չի հայտնվել[4]։

2014 թվականի փետրվարի 11-ին վարձակալության իրավունքով մինչև մրցաշրջանի ավարտ Մեխիասը տեղափախվել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնության «Միդլսբրո» ակումբ[5], որտեղ վերամիավորվել է «Ռեալ» ակումբի նախկին մարզիչ Այթոր Կարանկայի հետ։ Մարտի 1-ին «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի դեմ արտագնա խաղում (0:1) նորամուտ է ունեցել «Բորո» ակուբի կազմում[6]։

2017 թվականի հունվարի 5-ին Մեխիասը վերադարձել է Իսպանիա՝ վարձակալության իրավունքով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվելով «Ռայո Վալեկանո» ակումբ, որը ներկայացնում է Սեգունդան[7], սակայն այնտեղ խաղացել է ընդամենը 2 հանդիպում։

2018 թվականի ամռանը ազատ գործակալի իրավունքով տեղափոխվել է Կիպրոսի «Օմոնիա»՝ անցկացնելով այնտեղ մեկ մրցաշրջան, մեկ տարի անց վերադարձել է «Միդլսբրո»[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Madrid make Barca wait»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-24-ին։ Վերցված է 2011-12-28 
  4. «Twenty men tabbed for league debut»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին։ Վերցված է 2011-09-01 
  5. ^ Boro sign Real Madrid goalkeeper Tomás Mejías Osorio on loan Archived 2014-03-10 at the Wayback Machine., Gazette Live (11 февраля 2014)
  6. ^ Sheffield Wednesday 1-0 Middlesbrough Archived 2014-03-07 at the Wayback Machine., BBC Sport (1 марта 2014)
  7. ^ Tomás Mejías, cedido al Rayo Archived 2017-01-06 at the Wayback Machine., Mundo Deportivo (5 января 2017)
  8. ^ Tomas Mejias: Middlesbrough re-sign Spanish goalkeeper on two-year deal Archived 2019-07-04 at the Wayback Machine., BBC Sport (4 июля 2019)