Jump to content

Դենիզ Ունդավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:52, 18 Հունիսի 2024 տարբերակ, Son Mkrtchyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դենիզ Ունդավ
գերմ.՝ Deniz Undav
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1996(1996-07-19)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՖարել, Ֆրիսլանդիա, Weser-Ems Government Region, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Deniz Undav Վիքիպահեստում

Դենիզ Ունդավ (գերմ.՝ Deniz Undav, քրդ.՝ Denîz Ûndew,1996 թվականի հուլիսի 19, Ֆարել, Ստորին Սաքսոնիագերմանացի ֆուտբոլիստ, «Շտուտգարտ» ակումբի և Գերմանիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա

Ունդավը «Ախիմ», «Վերդեր Բրեմեն», «Վեյհե» և «Հավելսե» ակումբների շրջանավարտ է: 2015 թվականի ապրիլի 25-ին պահեստային թիմի՝ «Հանովեր 96»-ի դեմ խաղում, նա իր նորամուտը նշեց Գերմանիայի Չորրորդ լիգայում։[2]«Լյուբեկ»–ի դեմ խաղում՝ օգոստոսի 2-ին Դենիզը խփեց իր առաջին գոլը «Հավելսե»–ի կազմում։[3] 2017 թվականին Ունդավը տեղափոխվեց Բրաունշվայգի «Այնտրախտ», սակայն խաղաց պահեստայինների կազմում։ 2018 թվականի ամռանը Ունդավը տեղափոխվեց «Մեպպեն»։ Հուլիսի 30-ին «Սփորտֆրոյնդե»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Գերմանիայի Երրորդ լիգայում։[4] Սեպտեմբերի 22-ին «Անտրեհաչինգ»-ի դեմ խաղում Դենիզը խփեց իր առաջին գոլը «Մեպպեն»–ի կազմում։[5]

2020 թվականի ամռանը Ունդավը տեղափոխվեց բելգիական «Յունիոն»։ Օգոստոսի 21-ին «Դեյնցե»–ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց բելգիական Չելենջ Լիգայում։[6] Հոկտեմբերի 25-ին «Բրյուգգե» «դուբլյորների» դեմ խաղում Դենիզը «դուբլ» արեց՝ խփելով իր առաջին գոլերը «Յունիոն»–ի կազմում։[7] Մրցաշրջանի վերջում Դենիզն օգնեց ակումբին հասնել էլիտայի: «Անդերլեխտ»–ի դեմ խաղում՝ 2021 թվականի հուլիսի 25-ին նա իր դեբյուտը նշեց Յուպիլ լիգայում ։[8] Նոյեմբերի 21-ին «Օստենդե»–ի դեմ խաղում Դենիզը «պոկեր» արեց։[9] Մրցաշրջանի վերջում նա օգնեց ակումբին նվաճել արծաթե մեդալներ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։

2022 թվականի սկզբին Ունդավը տեղափոխվեց անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն», սակայն վարձավճարով մնաց «Յունիոնում» ևս վեց ամիս։ Տրանսֆերային գումարը կազմել է 7 միլիոն եվրո։ Նույն թվականի ամռանը Դենիզը վերադարձավ Բրայթոն։ Օգոստոսի 7-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր Լիգայում։[10] Օգոստոսի 24-ին «Ֆորեսթ Գրին Ռովերսի» դեմ Անգլիայի լիգայի Գավաթի խաղում, Դենիզը խփեց իր առաջին գոլը «Բրայթոն ընդ Հով Ալբիոնի» կազմում։[11]

Կարիերան՝ ազգային հավաքականում

2024 թվականի մարտի 14-ին նա առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ֆրանսիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների հետ ընկերական խաղերին։ Նա իր նորամուտը նշել է մարտի 23-ին Ֆրանսիայի դեմ խաղում (2:0)՝ հանդիպման 81-րդ րոպեին փոխարինելով Կայ Հավերցին։[12]

Անձնական կյանք

Ծնվել է Գերմանիայում՝ Մասակի կլանի եզդիների ընտանիքում։ Նրա ծնողները Թուրքիայի հարավ արևելքում գտնվող Շանլըուրֆա մարզի Վիրանշեհիր քաղաքից են։[13]

Ձեռքբերումներ

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ганновер 96 II VS. Хавелсе 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015-04-25. Արխիվացված օրիգինալից 2022-08-05-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  3. «Хавелсе VS. Любек 5:3» (անգլերեն). soccerway.com. 2015-08-02. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  4. «Шпортфройнде Лотте VS. Меппен 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018-07-30. Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  5. «Меппен VS. Унтрехахинг 3:3» (անգլերեն). soccerway.com. 2018-09-22. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  6. «Дейнзе VS. Юнион 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020-08-21. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  7. «Юнион VS. Брюгге II 6:0» (անգլերեն). soccerway.com. 2020-10-25. Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  8. «Андерлехт VS. Юнион 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021-07-25. Արխիվացված օրիգինալից 2022-10-26-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  9. «Остенде VS. Юнион 1:7» (անգլերեն). soccerway.com. 2021-11-21. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  10. «Манчестер Юнайтед VS. Брайтон энд Хоув Альбион 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022-08-07. Արխիվացված օրիգինալից 2022-08-07-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  11. «Форест Грин Роверс VS. Брайтон энд Хоув Альбион 0:3» (անգլերեն). soccerway.com. 2022-08-24. Արխիվացված օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-03-ին.
  12. «Traumstart ins EM-Jahr». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024-03-23. Արխիվացված օրիգինալից 2024-03-23-ին. Վերցված է 2024-03-23-ին.
  13. «OFFICIEEL: Union denkt toch al vooruit en trekt topschutter uit Duitsland aan». www.voetbalprimeur.be (ֆլամանդերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-02-ին. Վերցված է 2023-12-06-ին.