Jump to content

Դենիզ Ունդավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիզ Ունդավ
գերմ.՝ Deniz Undav
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1996(1996-07-19)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՖարել, Ֆրիսլանդիա, Weser-Ems Government Region, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Deniz Undav Վիքիպահեստում

Դենիզ Ունդավ (գերմ.՝ Deniz Undav, քրդ.՝ Denîz Ûndew,1996 թվականի հուլիսի 19, Ֆարել, Ստորին Սաքսոնիագերմանացի ֆուտբոլիստ, «Շտուտգարտ» ակումբի և Գերմանիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունդավը «Ախիմ», «Վերդեր Բրեմեն», «Վեյհե» և «Հավելսե» ակումբների շրջանավարտ է։ 2015 թվականի ապրիլի 25-ին պահեստային թիմի՝ «Հանովեր 96»-ի դեմ խաղում, նա իր նորամուտը նշեց Գերմանիայի Չորրորդ լիգայում[2]։«Լյուբեկ»–ի դեմ խաղում՝ օգոստոսի 2-ին Դենիզը խփեց իր առաջին գոլը «Հավելսե»–ի կազմում[3]։ 2017 թվականին Ունդավը տեղափոխվեց Բրաունշվայգի «Այնտրախտ», սակայն խաղաց պահեստայինների կազմում։ 2018 թվականի ամռանը Ունդավը տեղափոխվեց «Մեպպեն»։ Հուլիսի 30-ին «Սփորտֆրոյնդե»-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Գերմանիայի Երրորդ լիգայում[4]։ Սեպտեմբերի 22-ին «Անտրեհաչինգ»-ի դեմ խաղում Դենիզը խփեց իր առաջին գոլը «Մեպպեն»–ի կազմում[5]։

2020 թվականի ամռանը Ունդավը տեղափոխվեց բելգիական «Յունիոն»։ Օգոստոսի 21-ին «Դեյնցե»–ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց բելգիական Չելենջ Լիգայում[6]։ Հոկտեմբերի 25-ին «Բրյուգգե» «դուբլյորների» դեմ խաղում Դենիզը «դուբլ» արեց՝ խփելով իր առաջին գոլերը «Յունիոն»–ի կազմում[7]։ Մրցաշրջանի վերջում Դենիզն օգնեց ակումբին հասնել էլիտայի։ «Անդերլեխտ»–ի դեմ խաղում՝ 2021 թվականի հուլիսի 25-ին նա իր դեբյուտը նշեց Յուպիլ լիգայում[8]։ Նոյեմբերի 21-ին «Օստենդե»–ի դեմ խաղում Դենիզը «պոկեր» արեց[9]։ Մրցաշրջանի վերջում նա օգնեց ակումբին նվաճել արծաթե մեդալներ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։

2022 թվականի սկզբին Ունդավը տեղափոխվեց անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն», սակայն վարձավճարով մնաց «Յունիոնում» ևս վեց ամիս։ Տրանսֆերային գումարը կազմել է 7 միլիոն եվրո։ Նույն թվականի ամռանը Դենիզը վերադարձավ Բրայթոն։ Օգոստոսի 7-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր Լիգայում[10]։ Օգոստոսի 24-ին «Ֆորեսթ Գրին Ռովերսի» դեմ Անգլիայի լիգայի Գավաթի խաղում, Դենիզը խփեց իր առաջին գոլը «Բրայթոն ընդ Հով Ալբիոնի» կազմում[11]։

Կարիերան՝ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մարտի 14-ին նա առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ֆրանսիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների հետ ընկերական խաղերին։ Նա իր նորամուտը նշել է մարտի 23-ին Ֆրանսիայի դեմ խաղում (2:0)՝ հանդիպման 81-րդ րոպեին փոխարինելով Կայ Հավերցին[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գերմանիայում՝ Մասակի կլանի եզդիների ընտանիքում։ Նրա ծնողները Թուրքիայի հարավ արևելքում գտնվող Շանլըուրֆա մարզի Վիրանշեհիր քաղաքից են[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ганновер 96 II VS. Хавелсе 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  3. «Хавелсе VS. Любек 5:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  4. «Шпортфройнде Лотте VS. Меппен 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  5. «Меппен VS. Унтрехахинг 3:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  6. «Дейнзе VS. Юнион 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  7. «Юнион VS. Брюгге II 6:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  8. «Андерлехт VS. Юнион 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  9. «Остенде VS. Юнион 1:7» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  10. «Манчестер Юнайтед VS. Брайтон энд Хоув Альбион 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  11. «Форест Грин Роверс VS. Брайтон энд Хоув Альбион 0:3» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  12. «Traumstart ins EM-Jahr». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 23-ին.
  13. «OFFICIEEL: Union denkt toch al vooruit en trekt topschutter uit Duitsland aan». www.voetbalprimeur.be (ֆլամանդերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.