«Ռահուլ Գանդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 15. Տող 15.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* {{Official|https://rahulgandhi.in/en/}}
* {{Official|https://rahulgandhi.in/en/}}
* [https://www.inc.in/en/leadership/shri-rahul-gandhi Էջը] Հնդկական ազգային կոնգրեսի կայքում
* [https://www.inc.in/en/leadership/shri-rahul-gandhi Էջը] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190421232620/https://www.inc.in/en/leadership/shri-rahul-gandhi |date=2019-04-21 }} Հնդկական ազգային կոնգրեսի կայքում
* [http://164.100.47.194/Loksabha/Members/MemberBioprofile.aspx?mpsno=4074 Կենսագրական էջը] Լոկ սաբհայի, Հնդկաստանի խորհրդարանի էջում
* [http://164.100.47.194/Loksabha/Members/MemberBioprofile.aspx?mpsno=4074 Կենսագրական էջը] Լոկ սաբհայի, Հնդկաստանի խորհրդարանի էջում



01:55, 4 Մարտի 2021-ի տարբերակ

Ռահուլ Գանդի
 
Կրթություն՝ Ռոլինս քոլեջ, Թրինիթի քոլեջ, Հարվարդի համալսարան և Դելիի համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիստ
Ծննդյան օր հունիսի 19, 1970(1970-06-19)[2][3] (53 տարեկան)
Ծննդավայր Նյու Դելի, Հնդկաստան
Դինաստիա Ներու-Գանդի
Քաղաքացիություն  Հնդկաստան[4]
Հայր Ռաջիվ Գանդի
Մայր Սոնյա Գանդի
 
Կայք՝ rahulgandhi.co.in
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ռահուլ Գանդի (հինդի՝ राहुल गांधी, անգլ.՝ Rahul Gandhi, հունիսի 19, 1970(1970-06-19)[2][3], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսի 10-ը եղել է Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ, 2004 թվականից Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր: Քաղաքական Ներու-Գանդի դինաստիայի հինգերորդ սերնդի ներկայացուցիչ:

Կենսագրություն

Ընտանիք և վաղ տարիներ

Ռահուլ Գանդին ծնվել է 1970 թվականի հունիսի 19-ին Նյու Դելիում՝ Ռաջիվ Գանդիի և Սոնյա Գանդիի ընտանիքում: Նրա տատը եղել է Հնդկաստանի վարչապետը՝ Ինդիրա Գանդին: 1984 թվականին նրա սպանությունից հետո, Ռաջիվ Գանդին գլխավորել է Հնդկական ազգային կոնգրեսը և կառավարությունը: 1991 թվականին Ռաջիվ Գանդին սպանվել է ՏԻԱՎ կազմակերպության ահաբեկիչների կողմից, որից հետո նրա կինը հեռացել է ակտիվ քաղաքական կյանքից: Ռահուլը կրթություն է ստացել Միացյալ Նահանգների մասնավոր դպրոցում, ավարտել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջը:

Քաղաքական կարիերա

1990-ական թվականներին վերջին Սոնյա Գանդին վերադարձել է քաղաքականություն և 2004 թվականին Հնդկական ազգային կոնգրեսին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է բերել: Այդ ընտրություններում Ռահուլ Գանդին Ուտար Պրադեշ նահանգից ընտրվել է խորհրդարան՝ հաղթելով Կոնգրեսի գլխավոր ընդդիմական կուսակցության՝ Բհարատիա ջանատա փարթիի հակառակորդին[5]: Այդ բանից հետո Ռահուլը Հնդկական ազգային կոնգրեսի պաշտոնակարգությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ինչպես նաև գլխավորել է Կոնգրեսի երիտասարդական բաժանմունքը: 2017 թվականին Ռահուլ Գանդին ընտրվել է Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ, և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019 թվականի օգոստոսի 13-ը: Այժմ համարվում է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և Վայանադի խորհրդարանի անդամ:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.dnaindia.com/india/report-rahul-completed-education-in-us-under-a-false-name-1251616
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20140427204104/http://archive.india.gov.in/govt/loksabhampbiodata.php?mpcode=4074
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  5. «India elections: Good day – bad day». BBC News. հունիսի 2, 2004. Վերցված է մայիսի 22, 2010-ին.

Արտաքին հղումներ

Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Սոնյա Գանդի
Հնդկական ազգային կոնգրեսի
նախագահ

2017-2019
Գործող պաշտոնակատար
Lok Sabha
Նախորդող:
Սոնյա Գանդի
Ամետիի խորհրդարանի
անդամ

2004-2019
Հաջորդող:
Smriti Irani
Նախորդող:
Մ. Ի. Շավանաս
Վայանադի խորհրդարանի
անդամ

2019-ներկա
Գործող պաշտոնակատար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռահուլ Գանդի» հոդվածին։