Ռահուլ Գանդի
Ռահուլ Գանդի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես[1] |
---|---|
Կրթություն՝ | Ռոլինս քոլեջ, Թրինիթի քոլեջ, Հարվարդի համալսարան և Դելիի համալսարան[2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | հունիսի 19, 1970[3][4] (52 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Դինաստիա | Ներու-Գանդի |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Ռաջիվ Գանդի |
Մայր | Սոնյա Գանդի |
Կայք՝ | rahulgandhi.us |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ռահուլ Գանդի (հինդի՝ राहुल गांधी, անգլ.՝ Rahul Gandhi, հունիսի 19, 1970[3][4], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսի 10-ը եղել է Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ, 2004 թվականից Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր։ Քաղաքական Ներու-Գանդի դինաստիայի հինգերորդ սերնդի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիք և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռահուլ Գանդին ծնվել է 1970 թվականի հունիսի 19-ին Նյու Դելիում՝ Ռաջիվ Գանդիի և Սոնյա Գանդիի ընտանիքում։ Նրա տատը եղել է Հնդկաստանի վարչապետը՝ Ինդիրա Գանդին։ 1984 թվականին նրա սպանությունից հետո, Ռաջիվ Գանդին գլխավորել է Հնդկական ազգային կոնգրեսը և կառավարությունը։ 1991 թվականին Ռաջիվ Գանդին սպանվել է ՏԻԱՎ կազմակերպության ահաբեկիչների կողմից, որից հետո նրա կինը հեռացել է ակտիվ քաղաքական կյանքից։ Ռահուլը կրթություն է ստացել Միացյալ Նահանգների մասնավոր դպրոցում, ավարտել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջը։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներին վերջին Սոնյա Գանդին վերադարձել է քաղաքականություն և 2004 թվականին Հնդկական ազգային կոնգրեսին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է բերել։ Այդ ընտրություններում Ռահուլ Գանդին Ուտար Պրադեշ նահանգից ընտրվել է խորհրդարան՝ հաղթելով Կոնգրեսի գլխավոր ընդդիմական կուսակցության՝ Բհարատիա ջանատա փարթիի հակառակորդին[5]։ Այդ բանից հետո Ռահուլը Հնդկական ազգային կոնգրեսի պաշտոնակարգությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ինչպես նաև գլխավորել է Կոնգրեսի երիտասարդական բաժանմունքը։ 2017 թվականին Ռահուլ Գանդին ընտրվել է Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ, և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019 թվականի օգոստոսի 13-ը։ Այժմ համարվում է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և Վայանադի խորհրդարանի անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
- ↑ 2,0 2,1 http://www.dnaindia.com/india/report-rahul-completed-education-in-us-under-a-false-name-1251616
- ↑ 3,0 3,1 https://web.archive.org/web/20140427204104/http://archive.india.gov.in/govt/loksabhampbiodata.php?mpcode=4074
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «India elections: Good day – bad day»։ BBC News։ հունիսի 2, 2004։ Վերցված է մայիսի 22, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://rahulgandhi.in/en/ Ռահուլ Գանդի. պաշտոնական կայք
- Էջը Archived 2019-04-21 at the Wayback Machine. Հնդկական ազգային կոնգրեսի կայքում
- Կենսագրական էջը Լոկ սաբհայի, Հնդկաստանի խորհրդարանի էջում
Պաշտոն քաղաքական կուսակցությունում | ||
---|---|---|
Նախորդող: Սոնյա Գանդի |
Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ 2017-2019 | |
Lok Sabha | ||
Նախորդող: Սոնյա Գանդի |
Ամետիի խորհրդարանի անդամ 2004-2019 |
Հաջորդող: Smriti Irani |
Նախորդող: Մ. Ի. Շավանաս |
Վայանադի խորհրդարանի անդամ 2019-ներկա |
|
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Դելիի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 19 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Հնդիկ պետական գործիչներ