«Լյուցեռնի առյուծ»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +) |
|||
Տող 12. | Տող 12. | ||
|Ներկա վիճակը = կանգուն |
|Ներկա վիճակը = կանգուն |
||
}} |
}} |
||
'''Առյուծի հուշարձան, Լյուցեռնի առյուծ, Մահացող առյուծ''' ({{lang-de|Löwendenkmal}}), [[առյուծ]]ի [[հուշարձան]], որի էսքիզի հեղինակն է [[Բերտել Տորվալդսեն]]ը: Հուշարձանը գտնվում է [[Շվեյցարիա|շվեյցարական]] [[Լյուցեռն]] քաղաքում: Այն նվիրված է [[շվեյցարական գվարդիա]]յի սխրագործությանը, ովքեր ընկան Թուիլրիի պալատի գրոհի դիմադրության ժամանակ: Այդ օրը պատմությանը հայտնի դարձավ « |
'''Առյուծի հուշարձան, Լյուցեռնի առյուծ, Մահացող առյուծ''' ({{lang-de|Löwendenkmal}}), [[առյուծ]]ի [[հուշարձան]], որի էսքիզի հեղինակն է [[Բերտել Տորվալդսեն]]ը: Հուշարձանը գտնվում է [[Շվեյցարիա|շվեյցարական]] [[Լյուցեռն]] քաղաքում: Այն նվիրված է [[շվեյցարական գվարդիա]]յի սխրագործությանը, ովքեր ընկան Թուիլրիի պալատի գրոհի դիմադրության ժամանակ: Այդ օրը պատմությանը հայտնի դարձավ «[[1792]] թվականի [[Օգոստոսի 10|օգոստոսի 10-ի]] ապստամբության օր»: |
||
== 1792 թվականի դեպքեր == |
== 1792 թվականի դեպքեր == |
||
[[1792]] թվականի [[օգոստոսի 10]]-ի ապստամբությունը |
[[1792]] թվականի [[օգոստոսի 10]]-ի ապստամբությունը [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխության]] վճռական պահերից մեկն է համարվում: [[Փարիզ]]յան խռովարարները պաշարեցին արքա [[Լուի XVI|Լյուդովիկոս XVI]]-ի պալատը՝ Թուիլրին: Կանոնավոր բանակն այդ ժամանակ արդեն թագավորի ղեկավարության ներքո չէր: Վերջինս անցել էր ապստամբների վաշտերի և գումարտակների կազմ ու պայքարում էր արքայի դեմ: Լյուդովիկոսին հավատարմություն հայտնեց լոկ պալատական պահակախումբը՝ [[շվեյցարական գվարդիա]]կանների գունդը՝ թվով շուրջ հազարի հասնող: |
||
Գվարդիականները համառորեն պաշտպանում էին պալատն ու տալիս արժանի հարված հակառակորդին: Սակայն Լյուդովիկ XVI արքան արգելեց գվարդիային [[հրանոթ]]ներից կրակել ժողովրդի վրա: Ապստամբները ունեին թվային զգալի առավելություն, ուստի պալատը գրավվեց, արքան՝ ձերբակալվեց: |
Գվարդիականները համառորեն պաշտպանում էին պալատն ու տալիս արժանի հարված հակառակորդին: Սակայն Լյուդովիկ XVI արքան արգելեց գվարդիային [[հրանոթ]]ներից կրակել ժողովրդի վրա: Ապստամբները ունեին թվային զգալի առավելություն, ուստի պալատը գրավվեց, արքան՝ ձերբակալվեց: |
05:08, 3 Մարտի 2021-ի տարբերակ
Լյուցեռնի առյուծ | |
---|---|
Մահացող առյուծի արձանը | |
Տեսակ | քանդակ և հուշահամալիր |
Քանդակագործ | Բերտել Տորվալդսեն և Lukas Ahorn? |
Ստեղծում | 1821 |
Երկիր | Շվեյցարիա |
Բնակավայր | Լյուցերն |
Հասցե | Denkmalstrasse |
Նյութ | ավազաքար |
Մասն է | list of cultural properties in Lucerne? |
Ներկա վիճակ | կանգուն |
պատկերված են
| |
Löwendenkmal (Lucerne) Վիքիպահեստում |
Առյուծի հուշարձան, Լյուցեռնի առյուծ, Մահացող առյուծ (գերմ.՝ Löwendenkmal), առյուծի հուշարձան, որի էսքիզի հեղինակն է Բերտել Տորվալդսենը: Հուշարձանը գտնվում է շվեյցարական Լյուցեռն քաղաքում: Այն նվիրված է շվեյցարական գվարդիայի սխրագործությանը, ովքեր ընկան Թուիլրիի պալատի գրոհի դիմադրության ժամանակ: Այդ օրը պատմությանը հայտնի դարձավ «1792 թվականի օգոստոսի 10-ի ապստամբության օր»:
1792 թվականի դեպքեր
1792 թվականի օգոստոսի 10-ի ապստամբությունը Ֆրանսիական մեծ հեղափոխության վճռական պահերից մեկն է համարվում: Փարիզյան խռովարարները պաշարեցին արքա Լյուդովիկոս XVI-ի պալատը՝ Թուիլրին: Կանոնավոր բանակն այդ ժամանակ արդեն թագավորի ղեկավարության ներքո չէր: Վերջինս անցել էր ապստամբների վաշտերի և գումարտակների կազմ ու պայքարում էր արքայի դեմ: Լյուդովիկոսին հավատարմություն հայտնեց լոկ պալատական պահակախումբը՝ շվեյցարական գվարդիականների գունդը՝ թվով շուրջ հազարի հասնող:
Գվարդիականները համառորեն պաշտպանում էին պալատն ու տալիս արժանի հարված հակառակորդին: Սակայն Լյուդովիկ XVI արքան արգելեց գվարդիային հրանոթներից կրակել ժողովրդի վրա: Ապստամբները ունեին թվային զգալի առավելություն, ուստի պալատը գրավվեց, արքան՝ ձերբակալվեց:
Գրոհի ժամանակ զոհվեցին ավելի քան 600 շվեյցարացի գվարդիականներ: Վաթսունին բարձրացրին կախաղան, ևս 200-ին գերի վերցրին: Վերջինների մեծ մասին, 1792 թվականի սեպտեմբերյան սպանդի ժամանակ, մահապատժի ենթարկեցին: Այդ թվում նաև նույն ճակատագրին արժանացավ շվեյցարական գվարդիայի հրամանատար, մայոր Կառլ Յոզեֆ ֆոն Բախմանը (Karl Josef von Bachmann), ում գլուխը կտրեցին գիլիոտինի օգնությամբ: Ընդամենը 350 զինվորներ ողջ մնացին այդ օրերի դեպքերի հորձանուտում:
-
Թուիլրի պալատի առումը
-
Մարտ պալատի մեջ
Հուշարձանի պատմություն
Շվեյցարական գվարդիայի լեյտենանտ Կառլ Պֆյուֆեր ֆոն Ալտիսհոֆենը օգոստոսի 10-ի դեպքերի ժամանակ արձակուրդում էր հարազատ քաղաքում՝ Լյուցեռնում: Նա իր պարտքը համարեց, որպեսզի ընկածների համար հիշատակության օր սահմանի: Զինվորական ծառայության ավարտից հետո, 1801 թվականին, նա վերադարձավ Լյուցեռն: Այստեղ նա քաղաքային խորհուրդի և Լյուցեռնյան արվեստի ընկերության անդամ դարձավ:
1814 թվականին, երբ Շվեյցարիան անկախություն ձեռք բերեց, իսկ հարևան Ֆրանսիայում գահ բարձրացան Բուրբոնները, Պֆյուֆերը կարողացավ իրագործել իր երազանքը: Նա մտածում էր այնպիսի հուշարձան կառուցել, որտեղ պատկերված լինի մահացող առյուծ՝ խոցված նիզակով: Նա դիմեց շվեյցարացի շատ քանդակագործների, սակայն ոչ մեկի էսքիզը չհավանեց[1]: 1818 թվականին Կառլ Պֆյուֆերը գրեց հայտնի Տորվալդսենին, ով այդ ժամանակ աշխատում էր Հռոմում: Դանիացի քանդակագործը հետաքրքրվեց առաջարկով: Սակայն որոշեց հուշարձանը կերտել ժայռի մեջ՝ հարթաքանդակի տեսքով:
Հուշարձանի էսքիզները վերցրեց շվեյցարացի քանդակագործ Լուկաս Ահորնը և ինքն էլ աշխատեց դրա վրա: 1821 թվականի օգոստոսի 7-ին աշխատանքներն ավարտվեցին: Երեք օր անց, օգոստոսի 10-ին, Թուիլրիի առման քսանիննամյակի օրը, կատարվեց հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը: Հրավիրյալների թվում էին նաև ողբերգական օրերին մասնակցած վետերանները: Տորվալդսենն անձամբ հուշարձանը տեսավ միայն քսան տարի անց՝ 1841 թվականին: Նա գոհ էր հարթաքանդակով և բարձր գնահատեց շվեյցարացի քանդակագործի աշխատանքը: Կոմպոզիցիան Եվրոպայում դարձավ առաջինը, որը ներառեց միան կենդանու կերպար[2]: Հուշարձանի կրկնօրինակներ ավելի ուշ տեղադրվեցին նաև Հունաստանում և ԱՄՆ-ում:
Հուշարձանի նկարագիր
Այլաբանական կոմպոզիցիան իրենից ներկայացնում է հարթաքանդակ՝ փորագրված ուղղաձիգ ժայռի վրա: Արձանի դիմաց փոքրիկ լճակ կա: Ստեղծման պահին հուշարձանի վայրը դուրս էր գտնվում քաղաքից: Այնտեղից Լյուցեռնի կառուցապատման համար ավազաքար էին արդյունահանում միջին դարերում: Այսօր այն Լյուցեռնի կենտրոնում է գտնվում: Արձանի երկարությունը ինը մետր է, որը փորագրված է տասներեքմետրանոց նիշայի մեջ: Բարձրությունը վեց մետր է: Մահացող առյուծը պառկած դիրքով է, որի գլուխը աջ թաթի վրա է: Վահանի վրա, որը գլխի և թաթի տակ է, պատկերված է շուշան՝ Ֆրանսիայի արքաների խորհրդանիշը, ում պաշտպանում էին շվեյցարացի գվարդիականները: Առյուծի գլխավերևում ևս մեկ վահան կա, որի վրա էլ պատկերված է Շվեյցարիայի դրոշը: Մահացող առյուծի դիմախաղերը կարծես մարդկային դիմախաղեր լինեն, որոնք արտահայտում են մեծ տառապանք: Ձախ ուսը խոցված է գեղարդով:
Հարթաքանդակի վերևի մասում լատիներենով գրված է՝ «HELVETIORUM FIDEI AC VIRTUTI » («Վասն շվեյցարացիների հավատարմության և անվեհերության»): Հարթաքանդակի ներքևում լատինական 760 և 350 թվերն են փորագրված՝ համապատասխանաբար ընկածների և ողջ մնացածների թիվը: Ամենաներքևում սպաների անուններն է փորագրված, ովքեր կյանքը չխնայեցին պարտքը կատարելիս:
Պատկերասրահ
-
Բացիկի վրա (1900-ական թվականներ)
-
Բացիկի վրա, ХХ դարի սկիզբ
-
Շատրվանի հետ (բացիկ, ХХ դարի սկիզբ)
-
1931 թվականի լուսանկար
-
Հուշարձանի փոքրացված տեսքը
-
Դիտահարթակը (2011 թվական)
-
Հուշատախտակ
-
Տեղեկությունների տախտակ
Ծանոթագրություններ
- ↑ Алексей Малинин. Швейцарский лев. Новый Акрополь № 7 — 2005
- ↑ Майя Дробинская В Люцерне есть удивительный памятник // Филокартия. — 2013. — № 2. — С. 39.
Արտաքին հղումներ
- Алексей Малинин. Швейцарский лев. Новый Акрополь № 7 — 2005
- Игорь Дмитрук. Большие львы. Геосфера 2007(չաշխատող հղում)
- Lion Monument, Lucerne
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուցեռնի առյուծ» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուցեռնի առյուծ կատեգորիայում։ |