«Թուրքմենչայի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:19-րդ դարը Հայաստանում (CatCompleter via ar:Category:القرن 19 في أرمينيا) ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 48. | Տող 48. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://www.diplomat.am/publ/mijazgayin_pajmanagrer_history/turkmenchay/46-1-0-194 Թուրքմենչայի պայմանագիրը՝ օրիգինալ տեքստ] |
|||
* [http://www.hist.msu.ru/ER/Etext/FOREIGN/turkman.htm Թուրքմենչայի պայմանագրի տեքստը (ռուսերեն)] |
* [http://www.hist.msu.ru/ER/Etext/FOREIGN/turkman.htm Թուրքմենչայի պայմանագրի տեքստը (ռուսերեն)] |
||
00:36, 29 Հոկտեմբերի 2019-ի տարբերակ
Թուրքմենչայի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
Պատրաստվել է | 1828 թ. փետրվարի 10 (21) |
Ստորագրել են | Ի. Պասկևիչ (Ռուսաստան) և Աբբաս-Միրզա (Պարսկաստան) |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Լեզուներ | ռուսերեն, պարսկերեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Туркманчайский мирный договор |
Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 (ռուսերեն՝ Туркманчайский договор. պարսկերեն՝ عهدنامه ترکمنچای), ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։
1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը[1]։
Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։
- Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
- Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
- Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
- Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
- Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
- Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
- Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
- Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
- Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։
Աղբյուրներ
- ↑ «Երևանում բացվել է Թուրքմենչայի պայմանագրի կնքման 180-ամյակին նվիրված ցուցահանդես». Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.