«Վլադիմիր Բաղիրով»–ի խմբագրումների տարբերություն
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
Cat-a-lot: Removing from Category:Բաթում քաղաքում ծնվածներ |
||
Տող 65. | Տող 65. | ||
[[Կատեգորիա:Օգոստոսի 16 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:Օգոստոսի 16 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:1936 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1936 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Բաթում քաղաքում ծնվածներ]] |
|||
[[Կատեգորիա:Հուլիսի 21 մահեր]] |
[[Կատեգորիա:Հուլիսի 21 մահեր]] |
||
[[Կատեգորիա:2000 մահեր]] |
[[Կատեգորիա:2000 մահեր]] |
06:51, 14 հունվարի 2017-ի տարբերակ
Վլադիմիր Կոնստանտինի Բաղիրով | |
---|---|
1998 թվականին | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ Լատվիա |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1936 |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ |
Մահվան ամսաթիվ | հուլիսի 21, 2000 (63 տարեկան) |
Մահվան վայր | Յուվյասկյուլյա, Ֆինլանդիա |
Կոչում | Գրոսմայստեր (1978) Միջազգային վարպետ (1963) |
365chess | Vladimir_Bagirov |
Chesstempo համար | 237013 |
ICCF համար | 237013 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[1], Շախմատային օլիմպիադա 1996[1] և European Chess Team Championship 1961? |
Մարզական ակումբ | SK Zehlendorf? և SK Zehlendorf? |
Vladimir Bagirov Վիքիպահեստում |
Վլադիմիր Կոնստանտինի Բաղիրով (Բաղիրյան) (ռուս.՝ Влади́мир Константи́нович Баги́ров, օգոստոսի 16, 1936, Բաթում - հուլիսի 21, 2000, Յուվյասկյուլյա, Ֆինլանդիա), ԽՍՀՄ-ը, այնուհետև Լատվիան ներկայացրած հայազգի շախմատիստ, գրոսմայստեր (1978)։ Ինժեներ-մեխանիկ։
Կենսագրություն
Վլադիմիր Բաղիրովը ծնվել է Վրաստանում՝ հայ հոր և ուկրաինացի մոր ընտանիքում։ Վաղ մանկությունից մինչև 1980 թվականը բնակվել է Բաքվում, որից հետո տեղափոխվել է Ռիգա։
Շախմատով զբաղվել է Բաքվի պիոներների պալատում՝ Սուրեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ Ներկայացրել է «Բուրեվեստնիկ» մարզական ընկերությունը։
1958 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում՝ որակավորման մրցախաղում հաղթելով Յակով Էստրինին։ Մի քանի անգամ հաղթել է Ադրբեջանական ԽՍՀ առաջնությունում։ Մասնակցել է ԽՍՀՄ բազմաթիվ առաջնությունների, 1960 թվականին զբաղեցրել է չորրորդ տեղը։
Առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի թիմային առաջնությունում (1961), աշխարհի ուսանողական առաջնությունում (1961-1962), եվրոպական ակումբային գավաթի խաղարկությունում (1976 և 1979)։
Նվաճումները միջազգային մրցաշարերում
- Ջակարտա՝ 1-ին տեղ (1960)
- Բաքու՝ 1-2-րդ տեղեր (1964)
- Բաթում՝ 1-4-րդ տեղեր (1966)
- Մոսկվա՝ 1-4-րդ տեղեր (1968)
- Թբիլիսի՝ 1-2-րդ (1971)
- Կաշկայշ՝ 1-ին տեղ (1986)
1963 թվականին դարձել է միջազգային վարպետ, 1978 թվականին՝ գրոսմայստեր։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաղիրովը շարունակել է հանդես գալ մրցաշարերում։ Լատվիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 1992 (Մանիլա) և 1996 (Երևան) թվականների շախմատային օլիմպիադաներին։
Մի քանի տարի խաղացել է գերմանական SK Zehlendorf ակումբի կազմում։ Հաղթել է ավստրիական Գրիսկիրխենում կայացած վետերանների աշխարհի 1998 թվականի առաջնությունում[2]։
Որպես մարզիչ աշխատել է մի շարք անվանի շախմատիստների հետ՝ Գարրի Կասպարով, Լև Պոլուգաևսկի, Միխայիլ Տալ, Ալեքսեյ Շիրով և Ալեքսանդր Շաբալով։
Ֆինլանդիայում մրցաշարի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել, ինչից հաջորդ օրը մահացել է։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Վլադիմիր Բաղիրովի պարտիաները (անգլ.)
- Վլադիմիր Բաղիրովի անձնական քարտը 365chess.com կայքում
Երկեր
- Защита Алехина / Багиров Владимир Константинович. — М.: ФиС, 1971. — 112 с.: ил.
- Английское начало / Багиров Владимир Константинович. — М.: ФиС, 1989. — 464 с.
- «Белый» Фишер = «White» Fisher / Владимир Багиров . — Рига : Логос, 1991. — 208 с. : ил.
Գրականություն
- Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 24—25. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
- Мои показания / Генна Сосонко М. : Рипол Классик, 2003, ISBN 5-7905-2212-2
- Ильин Евг. Время брать и время отдавать. // «64 — Шахматное обозрение». — 1986. — № 17. — С. 24—25