«Ղազախներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 5. | Տող 5. | ||
[[12-րդ դար]]ի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժել կիդանները, որոնք ի վերջո խառնվել են տեղի թյուրքալեզու բնակչությանը: [[13-րդ դար]]ում Մոնղոլիայից և [[Ալթայ]]ից Ղազախստան են թափանցել նայմաններն ու կերեիտները: [[15-րդ դար]]ի կեսին [[Ոսկե հորդա]]յի արևելյան հատվածում առաջացել են Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր: 15-րդ դարի վերջին, [[16-րդ դար]]ի սկզբին կազմավորվել է ղազախական ազգությունը` բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտեսական շահերի ընդհանրությամբ: |

Մինչև ղազախական հողերի Ռուսաստանին միացվելը ([[19-րդ դար]]ի կեսեր), ղազախների հիմնական զբաղմունքը քոչվոր |
Մինչև ղազախական հողերի Ռուսաստանին միացվելը ([[19-րդ դար]]ի կեսեր), ղազախների հիմնական զբաղմունքը քոչվոր [[անասնապահություն]]ն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, ձկնորսությամբ, որսորդությամբ: Տարիների ընթացքում փոխվեց ղազախների կենցաղն ու [[մշակույթ]]ը, նրանք անցան նստակեցության: |
||
22:31, 14 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Ղազախներ (ղազախ. қазақтар), ազգ, Ղազախստանի հիմնական բնակչությունը: Ապրում են նաև Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում և Աֆղանստանում: Խոսում են ղազախերեն լեզվով, որը պատկանում է Թյուրքական լեզվախմբին: Կրոնը իսլամն է, հավատացյաները սուննի դավանանքի մուսուլմաններ են:
Մթա 3-2 դարերում Հարավային Ղազախստանում առաջացել է ուսունների ցեղային միավորումը: 6-7-րդ դարերում Ղազախստանի հարավ-արևելյան մասում ապրող ցեղերը Արևմտա-Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին: Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջացել են վաղ ֆեոդալական տիպի քաղաքական կազմավորումներ` Թյուրգեշական (8-րդ դար) և Կարլուկական (8-9-րդ դարեր) խաքանությունները, օղուզների (9-11-րդ դարեր), կիմակների և ղփչաղների (8-11-րդ դարեր) միավորումները: Էթնիկական միաձուլմանը նպաստել է Կարախանյանների պետությունը (10-12-րդ դարեր):
12-րդ դարի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժել կիդանները, որոնք ի վերջո խառնվել են տեղի թյուրքալեզու բնակչությանը: 13-րդ դարում Մոնղոլիայից և Ալթայից Ղազախստան են թափանցել նայմաններն ու կերեիտները: 15-րդ դարի կեսին Ոսկե հորդայի արևելյան հատվածում առաջացել են Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր: 15-րդ դարի վերջին, 16-րդ դարի սկզբին կազմավորվել է ղազախական ազգությունը` բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտեսական շահերի ընդհանրությամբ:
Մինչև ղազախական հողերի Ռուսաստանին միացվելը (19-րդ դարի կեսեր), ղազախների հիմնական զբաղմունքը քոչվոր անասնապահությունն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, ձկնորսությամբ, որսորդությամբ: Տարիների ընթացքում փոխվեց ղազախների կենցաղն ու մշակույթը, նրանք անցան նստակեցության:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |