«Արիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
տեղեկաքարտ
Տող 1. Տող 1.
{{Անձ}}

'''Լուցիոս Փլաբիոս Արիանոս''' ({{lang-lat|Lucius Flavius Arrianus}}, {{lang-gr|Αρρτανός}}, շուրջ [[95]]-[[180]] թվականներ), [[Հին Հունաստան|հին հույն]] [[պատմիչ]] և [[աշխարհագրություն|աշխարհագիր]], զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ [[Հռոմեական կայսրություն]]ում։ Ծնվել է [[Բունիաթիա]]յի [[Նիկոմեդիա]] քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա [[Եպիկտետոս]]ին։ [[Հռոմ]]ում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, [[հյուպատոս]], [[արքոնտ]], [[131]]-[[137]] թվականներին՝ [[Կապադովկիա]]յի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։

07:23, 15 Մայիսի 2015-ի տարբերակ

Արիանոս
լատին․՝ Lucius Flavius Arrianus
Դիմանկար
Ծնվել էմոտ 89 կամ 95[1]
ԾննդավայրՆիկոմեդիա
Մահացել էմոտ 175[2][3] կամ 180[1]
Մահվան վայրԱթենք, Achaea, Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերDiscourses of Epictetus?
Մասնագիտությունպատմաբան, քաղաքական գործիչ, փիլիսոփա, ռազմական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններհինհռոմեացի սենատոր, Աթենքի արխոնտ և կոնսուլ
 Flavius Arrianus Վիքիպահեստում

Լուցիոս Փլաբիոս Արիանոս (լատին․՝ Lucius Flavius Arrianus, հունարեն՝ Αρρτανός, շուրջ 95-180 թվականներ), հին հույն պատմիչ և աշխարհագիր, զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ Հռոմեական կայսրությունում։ Ծնվել է Բունիաթիայի Նիկոմեդիա քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա Եպիկտետոսին։ Հռոմում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, հյուպատոս, արքոնտ, 131-137 թվականներին՝ Կապադովկիայի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։

Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև Աքեմենյանների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։

«Հուշեր Եպիկտետոսի մասին» փիլիսոփայական երկը լավագույն աղբյուր է ստոիկների ուսմունքի մասին։ Արիանոսի «Հնդկաստան», «Շրջագայություն Եվքսինյան Պոնտոսում», «Նեարքոսի արշավանքների նկարագրությունը» աշխատություններն ունեն տեղագրական, աշխարհագրական բնույթ։ «Գործերը Ալեքսանդրից հետո» երկում Արիանոսը ներկայացրել է դիադոքոսների պատմությունը, որից պահպանվել են պատառիկներ։ Մեզ հասել են նրա «Պարթևաստանի պատմությունը», «Ալանների պատմությունը», «Բութանիայի պատմությունը» և այլ աշխատությունների միայն վերնագրերը։ Կյանքի վերջին տարիներին նվիրվել է քրմության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. 1,0 1,1 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.