«Դավիթ IV Շինարար»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Հայոց պատմություն ՀոթՔաթ գործիքով |
հեռացվել է Կատեգորիա:Վրաստանի թագավորներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 8. | Տող 8. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
{{reflist}} |
{{reflist}} |
||
⚫ | |||
{{Պորտալ|Վրաստան}} |
{{Պորտալ|Վրաստան}} |
||
{{Միացյալ Վրաստանի թագավորներ}} |
{{Միացյալ Վրաստանի թագավորներ}} |
||
{{Տես նաև |Դավիթ (այլ կիրառումներ)}} |
|||
[[Կատեգորիա:Վրաստանի թագավորներ]] |
|||
[[Կատեգորիա:Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ]] |
[[Կատեգորիա:Բազմիմաստ և այլ կիրառումներով հոդվածանուններ]] |
||
[[Կատեգորիա:Վրացիներ]] |
[[Կատեգորիա:Վրացիներ]] |
||
[[Կատեգորիա:Բագրատիոնիներ]] |
[[Կատեգորիա:Բագրատիոնիներ]] |
||
⚫ | |||
{{Link FA|fr}} |
{{Link FA|fr}} |
07:32, 22 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Դավիթ Դ Շինարարը, նաև ճանաչված որպես Դավիթ II[1], (վրացերեն՝ დავით IV აღმაშენებელი) (1073 - հունվարի 24, 1125) վրաց Բագրատունիների դինաստիայից Վրաստանի թագավոր էր 1089–ից մինչև իր մահը 1125 թվականին։[2]
Օգտագործելով սելջուկյան պետության քայքայումն ու խաչակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մահմեդական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104–ին իր տիրույթներն է միացրել Կախեթը և Էրեթին։ 1121–ին Դիդգորի ճակատամարտում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122–ին ազտագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123–ին ստեղծել է ամիրսպասալարի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123–ին Անիի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես Զաքարյանները, Մամիկոնյանները, Արծրունիները իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Սարկավագը։
Աղբյուրներ
- ↑ Britannica online
- ↑ Georgia in the Developed Feudal Period (XI-the first quarter of the XIII c.) www.parliament.ge Ստացվել է օգոստոսի 13, 2006.
|