Սոֆյա Գիացինտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սոֆիա Գեացինտովաից)
Jump to navigation Jump to search
Սոֆյա Գիացինտովա
Sofya Giatsintova in the Vow.jpg
Ծնվել էհուլիսի 23 (օգոստոսի 4), 1895
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 12, 1982(1982-04-12)[2] (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ռեժիսոր
Ամուսին(ներ)Էրաստ Գիացինտով և Իվան Բերսենև
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Գիացինտովա Սոֆյա Վլադիմիրովնա (հուլիսի 23 (օգոստոսի 4), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 12, 1982(1982-04-12)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1955)։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

1910 թվականից 1936 թվականներին աշխատել է Մոսկվայի Գեղարվեստական, 1938 թվականից՝ Լենինյան կոմերիտմիության անվան թատրոններում։ Լավագույն դերերից են՝ Մարիա (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Նելլի (ըստ Մ. Ֆ. Դոստոևսկու «Ստորացվածներ, անարգվածներ»), Նորա (Իբսենի «Նորա»), Մարիա Ուլյանովա (Ի. Ֆ. Պոպովի «Ընտանիք»)։ Նկարահանվել է կինոյում։ 1947 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Գիացինտովան ծնվել է 1895 թվականի հուլիսի 23-ին (4 օգոստոսի)[3] գրող Վլադիմիր Եգորովիչ Գիացինտովի (1858-1933) և Ելիզավետա Ալեքսեևնա Վենկստերնի մոսկովյան ազնվական ընտանիքում: Նրա քեռին` Ալեքսեյ Վենկստերնը, հայտնի է որպես պուշկինական և զավեշտական պիեսների հեղինակ, քույրը՝ Ելիզավետա Վլադիմիրովան, ամուսնացած է եղել նկարիչ Միխայիլ Ռոդիոնովի հետ (1885-1956):

1911-1912 թվականներին սովորել է Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացների պատմության ֆակուլտետում, միևնույն ժամանակ դրամատիկական արվեստ է սովորել Մոսկվայի գեղարվեստական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Մուրատովայի մոտ:

1910 թվականին մրցույթով ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն: Նույն թվականին բանաստեղծ Սերգեյ Սոլովյովը սիրահարվել է նրան, և մերժվելով, 1911 թվականի հոկտեմբերի 31-ին իրեն ցած նետել պատուհանից, որից հետո Սոլովյովը վեց ամիս պահվել է հոգեբուժարանում[4]:

Սոֆյա Գիացինտովան առաջին անգամ բեմ է դուրս եկել 1911 թվականին, որպես սպասուհի Կնուտ Համսունի «Կյանքը թաթերի վրա» ներկայացման մեջ: 1911-1913 թվականներին աշխատել է Մոսկվայի գեղարվեստական դրամատիկական թատրոնում: 1912 թվականին Սոֆյա Գիացինտովան միացել է մի խումբ երիտասարդների, ովքեր ուսումնասիրել են Ստանիսլավսկու համակարգը և կազմել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիայի միջուկը` Լեոպոլդ Սուլերժիցկու ղեկավարությամբ, համակարգի դասերը է վարել Եվգենի Վախթանգովը:

1917 թվականին ամուսնացել է իր զարմիկի՝ սպա Էրաստ Նիկոլաևիչ Գիացինտովի հետ (1894-1975): Քաղաքացիական պատերազմը Գիացինտովային բաժանել է ամուսնուց: Սոֆյա Գիացինտովան շարունակել է իր գեղարվեստական կարիերան Մոսկվայում, մինչ ամուսինը միացել է կամավորական բանակին, ապա Ղրիմից տարհանման ընթացքում արտագաղթել Եվրոպա, իսկ ավելի ուշ` ԱՄՆ[5]: Հետագայում ամուսիններին հաջողվել է հանդիպել մեկ անգամ՝ 1923 թվականին, երբ դերասանուհին հյուրախաղերով հանդես է եկել Պրահայում:

1924 թվականին Սոֆյան հասավ ամուսնալուծության, դերասան Իվան Բերսենևի (1889-1951) հետ իր հարաբերությունները օրինականացնելու նպատակով (հենց այս կապն էր Բերսենևի առաջին ամուսնության կազմալուծման պատճառը): Մոսկվայում ամուսիններն ապրել են Բրյուսովի 12 հասցեում գտնվող «դերասանների տանը»[6]:

1913-1924 թվականներին եղել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանուհի, 1924-1936 թվականներին՝ Մոսկվայի գեղարվեստական դրամատիկական թատրոնի դերասանուհի և ռեժիսոր, 1936-1938 թվականներին՝ ՄԱՄԽ–ի թատրոնի (այժմ՝ Մոսսովետի անվան թատրոն) դերասանուհի, 1958-1961 թվականներին՝ Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1951 թվականից ԽՄԿԿ անդամ:

1938-1958 թվականներին և 1961-1982 թվականներին՝ Մոսկվայի Լենինյան Կոմերիտմիության անվան թատրոնի (այժմ՝ «Լենկոմ»-ի թատրոն) դերասանուհի և ռեժիսոր: 1940-ականներին թատրոնը ղեկավարել են Բերսենև, Գիացինտովա և Սերաֆիմա Բիրման «եռապետություն»-ը: Ամուսնու մահից հետո Գիացինտովան դարձել է թատրոնի գեղարվեստական ղեկավար (1952 թվականից՝ գլխավոր ռեժիսոր) և պաշտոնավարել մինչև 1957 թվականը:

1958-1961 թվականներին դասավանդել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ-ում: Վալենտին Սմիշլաևի հետ միասին դասավանդել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնին կից բելառուսական դրամատիկական ստուդիայում: Մոսկվայում նա որոշ ժամանակ բնակվում էր Կամերգերսկի նրբանցքի թիվ 5/7 տանը: Կյանքի մեծ մասը՝ 1928-1982 թվականներին, բնակվել է Բրյուսովի նրբանցքի 12-րդ տանը («Նկարիչների տուն»), ինչի մասին վկայում է տան պատի հուշատախտակը: Իր ընտանիքի և թատերական ճակատագրի մասին նա մանրամասն պատմել է «Հիշողության հետ միայնակ» գրքում (Մոսկվա. Արվեստ, 1985):

Սոֆյա Գիացինտովան մահացել է 1982 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայում: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (թիվ 9 տեղամաս):

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Громов В. А. Софья Гиацинтова. — М.: Искусство, 1976. — 208 с. — (Мастера советского театра и кино). — 25 000 экз.
  • Марков П. А. О Гиацинтовой // Марков П. А. О театре: В 4 т. М.: Искусство, 1977. Т. 4.
  • Гиацинтова С. В. С памятью наедине / Лит. запись Н. Э. Альтман, предисл. С. В. Образцова, послесл. К. Л. Рудницкого. 2-е изд. — М.: Искусство, 1989. — 543 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Гиацинтова Софья Владимировна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 7. Гермафродит — Григорьев. — М.: Большая Российская энциклопедия, 2007. — 767 с.: ил.: карт.
  4. Московский университет на рубеже XIX-XX вв
  5. Воспоминания Э. Н. Гиацинтова «Моим детям и внукам»
  6. Адреса любви: Москва, Петербург, Париж. Дома и домочадцы русской литературы - Вячеслав Недошивин - Google Книги

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 65 CC-BY-SA-icon-80x15.png