Սուրբ արյան բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Սուրբ արյան բազիլիկ
Կոորդինատներ51°12′29.99″ հս․ լ. 3°13′36.98″ ավ. ե. / 51.2083306° հս․. լ. 3.2269389° ավ. ե. / 51.2083306; 3.2269389Կոորդինատներ: 51°12′29.99″ հս․ լ. 3°13′36.98″ ավ. ե. / 51.2083306° հս․. լ. 3.2269389° ավ. ե. / 51.2083306; 3.2269389
Basilica of the Holy Blood - Saint-Baselius Chapel, Bruges, Belgium..jpg

Սուրբ արյան բազիլիկ (հոլ.՝ Heilig-Bloedbasiliek, ֆր.՝ Basilique du Saint-Sang), Վատիկանի ենթակայության ներքո գտնվող կաթոլիկ եկեղեցի բելգիական Բրյուգե քաղաքում: Կառուցվել է XII դարում որպես Ֆլանդրիայի կոմսի պալատին առընթեր մատուռ, որտեղ, իբրև սուրբ մասունք, պահվում է Քրիստոսի արյունը (ենթադրվում է, որ այն հավաքել է Հովսեփ Արիմաթցին, իսկ Սուրբ երկրից բերել, Բրյուգե է հասցրել Ֆլանդրիայի կոմս Տիերի Էլզասցին): Կառուցված լինելով 1134-1157 թվականներին՝ 1923 թվականին արժանացել է փոքր բազիլիկի կոչման:

Բազիլիկը գտնվում է Բուրգ հրապարակում, բաղկացած է ներքին և վերին եկեղեցիներից: Ներքին եկեղեցին, որ կառուցված է ռոմանական ճարտարապետական ոճով, օծվել է ի պատիվ Բարսեղ Մեծի, և գործնականում մնացել է անփոփոխ: Սուրբ մասունքը պահվում է վերին եկեղեցում, որը XVI դարում վերակառուցվել է գոթական ճարտարապետության ոճով[1], 19-րդ դարում էլ մի քանի անգամ վերակառուցվել նեոգոթիկ ոճով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1134 թվականին Տիերի Էլզասցին վճռել է փակ, կրկնակի մատուռ կառուցել Ֆլանդրիայի կոմսերի առաջին կեցավայրի՝ Հին ամրոցի կողքին Oud Steen, որը հետագայում ռատուշա է դարձել: 1147 թվականին նա մասնակցել է խաչակրաց երկրորդ արշավանքին, կռիվներով՝ հասել Սուրբ երկիր, որտեղից, ավանդույթի համաձայն, վերադարձել է սուրբ մասունքով՝ Քրիստոսի արյունով[2], որը Բրյուգե է հասցրել 1150 թվականի ապրիլի 7-ին: XIII դարի առաջին կեսին վերին եկեղեցին ստացել է Սուրբ արյան մատուռ անվանումը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J. GAILLIARD, Recherches historiques sur la chapelle du saint-Sang à Bruges, Bruges, 1846
  • J. CUVELIER, Inventaire analytique des archives de la chapelle du Saint Sang à Bruges, in: Handelingen van het genootschap voor geschiedenis te Brugge, 1900.
  • L. VAN HAECKE, Le précieux Sang à Bruges, Brugge, 1900.
  • A. JOOS DE TER BEERST, Recherches historiques sur l’insigne relique du précieux sang – la noble confrérie – la basilique de Saint Basile, [Brugge], 1955
  • Nicolas HUYGHEBAERT, Iperius et la translation de la relique du Saint-Sang à Bruges, in: Handelingen van het genootschap voor geschiedenis te Brugge, 1963.
  • Charles VAN RENYNGHE DE VOXVRIE, Les vitraux de la Basilique du Saint-Sang à Bruges, Brugge, 1969
  • A. VIAENE & B. JANSSENS DE BISTHOVEN, Het Heilig Bloed te Brugge, Brugge, 1976
  • J. L. MEULEMEESTER (red.), Het Heilig Bloed te Brugge, uitg. JKOT, Brugge, 1990
  • Nicolas HUYGHEBAERT, Iperius en de translatie van de Heilig-Bloedrelikwie naar Brugge (vertaling Eligius DEKKERS & Mieke DE JONGHE), in: Het Heilig Bloed te Brugge, Brugge, 1990
  • Koning Boudewijnstichting, Brugse pareerkeers (brochure), Brussel, 2007
  • Noël GEIRNAERT, De oudste sporen van het Heilig-Bloed in Brugge (1255-1310), in: Handelingen van het genootschap voor geschiedenis te Brugge, 2010.
  • Filip DEGRAEVE, Verborgen kapellen in Brugge: de Sint-Ivokapel op de Burg, in: Kerk & Leven Brugge-stad, 23 maart 2011
  • Burg 13, de Heilg-Bloedbasiliek, in: Erfgoed nu, vroeger en in de toekomst. Open monumentendag 2014, Brugge, 2014.
  • Marc RYCKAERT, Ruïnes van de Heilig-Bloedkapel door Thomas Shotter Boys, in: Brugge die Scone, 20³-15.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weale W. H. James (1908)։ «Lancelot Blondeel-I»։ The Burlington Magazine for Connoisseurs 14 (68): 96–101։ ISSN 0007-6287 
  2. Nickell Joe (2007)։ «Blood of Jesus»։ Relics of the Christ։ Lexington: University Press of Kentucky։ էջեր 169–170։ ISBN 0-8131-2425-5 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]