Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթող
Հարություն խաչքար-հուշակոթող (4).jpg
Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթողը
Գտնվում էՀայաստան Վայոց ձորի մարզ, Վայք, Սուրբ Տրդատ եկեղեցու բակում
Կառուցվել է2014, մայիսի 25
Շինության ձևըխաչքար-հուշակոթող
Կառուցել էվարպետ-քանդակագործ Վարազդատ Հարությունյան
Ներկա վիճակըԿանգուն

Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթող, գտնվում է Սուրբ Տրդատ եկեղեցու բակում։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթողն օծել է Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Օծման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ուխտավորաբար Հայաստանում գտնվող Գերաշնորհ Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանի քաղաքապետեր և համայնքապետեր, ճեմարանի ավարտական լսարանի սարկավագներ, բարձրաստիճան հյուրեր, նաև հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Կանադայից, Արցախից, բազմաթիվ ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից[1]։ Հարություն խաչքար-հուշակոթողը ստեղծվել է Նյու պլաստ ընկերության հիմնադիր Գրիգոր Գրիգորյանի հովանավորությամբ։

Խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանն, իր մտահղացումամբ, ընտրել է խաչքարերի հայտնի և ճանաչելի օրինակները և դրանք մեկտեղել լեռնատեսք ճարտարապետական մեկ կառույցի մեջ։ Դեպի երկինք բարձրացող կոթողը հավաստում է հայ մշակույթի անսասանությունն ու հավերժությունը։ Ըստ վարպետի՝ այն հայության համախումբ և միասնական աղոթքն է՝ ուղղված առ Աստված։

«Հարություն» խաչքար-հուշակոթողը բաղկացած է 12 խաչքարերից՝

  1. Հրեշտակներով խաչքար - 13-րդ դար, ծագման վայրն անհայտ է, այժմ պահվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Հավանական ծագումը՝ Կոտայք կամ Գեղարքունիք
  2. Դավթոնի խաչքար - 1158 թվական, Օխտը եղցի վանք (Արցախ)
  3. Հովհանիսի խաչքար -1602 թվական, Ջուղա, այժմ պահվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում
  4. Դանիելի խաչքար - 13-րդ դար, Նորատուս (Գեղարքունիք)
  5. Մոնումենտալ խաչքարով քանդակ - 13-րդ դար, Հաղարծին (Տավուշ)
  6. Թռչուններով խաչքար - 13-րդ դար, Առինջ (Կոտայք)
  7. Լուսային նշաններով խաչքար - 9-10-րդ դդ., Մաքենյաց վանք (Գեղարքունիք), այժմ պահվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում
  8. Հայր Վարդիկի խաչքարերից - 1041 թվական, Ցախաց Քար վանք (Վայոց ձոր)
  9. Պողոս վարպետի խաչքարը - 13-րդ դար, Գոշավանք (Տավուշ)
  10. Մոմիկի խաչքարերից - 1308 թվական, Նորավանք (Վայոց ձոր), այժմ պահվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում
  11. Նռնաքանդակներով քանդակ - 13-րդ դար, Փոքր Մասրիկ, (Գեղարքունիք)
  12. Հորիզոնական արմավազարդով խաչքար - 11-րդ դար, Հաղպատի վանք (Լոռի)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթողի օծումը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2014-09-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]