Սումատրական վագր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վագր
Սումատրական վագր
Panthera tigris sumatran subspecies.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Պանտերաներ
Տեսակ Վագր
Լատիներեն անվանում
Panthera tigris sumatrae
Pocock, 1929
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 183806
NCBI 74535
EOL 1240403

Սումատրական վագր[1][2] (լատ.՝ Panthera tigris sumatrae), վագրի ենթատեսակներից է, Սումատրա կղզու էնդեմիկն է։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս վագրերի ենթատեսակներից ամենափոքրն է, այն ավելի փոքր է քան հնդկական (բենգալյան) և ամուրյան վագրերը։ Սումատրական վագրն ունի մի քանի առանձնահակություններ, որոնք նրան տարբերում են Հնդկաստանի, Պրիմուրյայի ենթատեսակներց և այլն, նաև ավելի ագրեսիվ է, քան մնացածը։ Դա, միգուցե, կապված է մարդկանց կողմից դրանց արեալի կտրուկ կրճատումների հետ և, դրա հետևանքով, ավելի հաճախակի են կոնֆլիկտներ մարդկանց և վագրերի միջև։

Որս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սումատրական վագրը հազվադեպ է հարձակվում դարանից. հաճախ նա փորձում է հոտոտել որսը, դրանից հետո մոտենում է նրան և, վերջապես, ցատկում թփերից (կամ ուրիշ թաքստոցից) և սկսում է հետապնդել որսին։ Այդ իսկ պատճառով սումատրական վագրերը մեծ չեն և ունեն հզոր թաթեր։ Դա շատ հարմար է երկար վազքի համար։ Երբեմն սումատրական վագրերը վազում են նպատակի հետևից համարյա ամբողջ կղզիով, և նույնիսկ հայտնի է մի պատահար, երբ վագրը վազել է հազվադեպ որսի՝ գոմեշի հետևից մի քանի օր։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ վագրեր էգ վագրերի հետ չեն մնում ծննդաբերությունից հետո, բայց սումատրական վագրերը իրենց այլ ձև են պահում։ Սովորաբար ապագա հայրերը հղիության ընթացքում մնում են իրենց «կանանց» հետ մինչև կորյունների դեռահաս դառնալը։ Միայն այդ ժամանակ է հայրը լքում ընտանիքը և էլ չի երևում էգ վագրի մոտ մինչև նա պատրաստ չլինի զուգավորմանը։

Կորյունները հոր սահմաններից հեռանում են (վագրը էգ վագրին վերցնում է այն ժամանակ, երբ նա բնակվում է իր սահմաններիում)։ Նրանք սկսում են ինքնուրույն կյանքը, ընդ որում երիտասարդ էգ վագրերին ավելի հեշտ է, քան արու վագր-պատանիներին։ Երիտասարդ էգ կամ արու վագրերը հեռանում են աննկատելի և ազատ վայրեր կամ կռվով վերցնում են հողը ուրիշներից։ Երբեմն նրանք բավականին երկար ապրում են ուրիշի տարածքներում այնպես, որ իրենց չնկատեն, իսկ երբ մեծանում են, կռվով վերցնում են տեղամասը։ Լինում են դեպքեր, երբ երիտասարդ արու վագրերը վերցնում են իրենց հայրերի տարածքը։ Իսկ երբ արդեն իրենց տեղը գտնում են, վագրերը նշան են անում իրենց մեզով։ Մեկ տարի կամ մի քանի ամիս անց վագրերը պատրաստ են զուգավորման և գրավում են երիտասարդ վագրերին։ Վագրերը նրանց կանչում են որսի հոտով, զնգուն գոչյունով և երեկոյան խաղերով։ Սերունդը հայտնվում է զուգվելուց 5—6 ամիս անց։

Երբեմն արուները ստիպված են լինում կռվել էգերի համար։ Վագրերը գոռում են այնպես, որ ամբողջ շրջապատում լսվում է իրենց ձայնը, արուները իրար խփում են առաջին թաթերով, կանգում են հետևի թաթերի վրա և կատարում են մեծ ցատկեր։

Sumatran Tiger 4 (6964676168).jpg

Պոպուլյացիայի կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս Ենթատեսակը գտնվում է ոչնչացման եզրին և ներառված է Կարմիր ցանկի վտանգված տեսակների «տաքսոնները կրիտիկական վիճակում» կետեգորիայում։ Վագրերի արեալը Սումատրայում արագորեն քչանում է մարդու տնտեսական գործունեության ծավալուն լայնացման հետևանքով։ Հիմա նրանց պոպուլյացիան, տարբեր գնահատականներով հաշվվում է 300-ից 500 առանձնյակ[3]  : 2011 թվականի օգոստոսին Ինդոնեզիաի իշխանությունները հայտարարեցին Հարավային Սումատրայի ափերի մոտ, Բետետ կղզու վրա սումատրական վագրերի համար մասնագիտացված արգելավայի կառուցման մասին. ենթադրվում է, որ այնտեղ տեղափոխելու են Սումատրական վագրերի պոպուլյացիայի մի մասը, որը հիմա կազմում է մոտավորապես 300 առանձնյակ[4]

Սումատրական վագրը գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիական գրող ՄոՀթարա Լուբիսայի փիլիսոփայական և հոգեբանական վեպում սումատրական վագրը հետևում է ջունգլիներում աշխատող գյուղացիների խմբին։ Վագրի ճանկերում մահը պարզվում է, որ իրենցից շատերի համար համարվում է պատիժ՝ գործած մեղքերի համար։

Սումատրական վագրը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սումատրական վագրի կյանքը բնական պայմաններում դարձել է դոկումենտալ սերիալի՝ «Ջունգլի» առաջին սերիայի սյուժե (անգլ.՝ Nature. Deep Jungle), որը նկարվել է 2004 թվականին բրիտանական «Գրանադա» կինոընկերության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В. Е. Редкие и исчезающие животные. Млекопитающие : Справ. пособие. — М. : Высшая школа, 1986. — С. 346. — 519 с., [24] л. ил. — 100 000 экз.
  2. Фишер Д., Саймон Н., Винсент Д. Красная книга. Дикая природа в опасности / пер. с англ., под ред. А. Г. Банникова. — М.: Прогресс, 1976. — С. 112—113. — 478 с.
  3. Суматранский тигр (Panthera tigris sumatrae)
  4. Pulau Betet Jadi Suaka Harimau Sumatera (индон.). Kompas (3 августа 2011 года). — Электронная версия газеты «Компас». Дата обращения 3 августа 2011 года. Архивировано 19 февраля 2012 года.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]