Jump to content

Սուզան Քահրամաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուզան Քահրամաներ
թուրքերեն՝ Suzan Kahramaner
Ծնվել էմայիսի 21, 1913(1913-05-21)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 22, 2006(2006-02-22) (92 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Ցյուրիխի համալսարան և Ստամբուլի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերՍտամբուլի համալսարան և Նոտր դամ դը Սիոն դպրոց
Գիտական աստիճանպրոֆեսոր (1968)
Տիրապետում է լեզուներինթուրքերեն
Գիտական ղեկավարKerim Erim?
Եղել է գիտական ղեկավարAhmet Dernek?[1], Yaşar Polatoğlu?[1] և Semin Akdoğan?[1]
 Suzan Kahramaner Վիքիպահեստում

Սուզան Քահրամաներ (թուրքերեն՝ Suzan Kahramaner, մայիսի 21, 1913(1913-05-21), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 22, 2006(2006-02-22), Ստամբուլ, Թուրքիա), թուրք մաթեմատիկոս, Թուրքիայի առաջին կին-մաթեմատիկոսներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզան Քահրամաները ծնվել է Ստամբուլի Սկյութար թաղամասում 1913 թվականի մայիսի 21-ին։ Հայրը՝ Ռիֆկի Օսմանը, վիրաբույժ էր։

Մաթեմատիկոսի որդին՝ Ռիֆկի Քահրամաները և վերջինիս կինը՝ Յասեմին Քահրամաները դարձան մաթեմատիկայի պրոֆեսոր, իսկ նրանց որդին՝ Դենիզ Քահրամաները Սթենֆորդի համալսարանում դարձավ էլեկտրոտեխնիկայի բակալավր։

Քահրամաները սովորել է Մոդա Նումյունե Ինաս տարրական դպրոցում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Նոտր Դամ Դե Սիոնում՝ 1924 թվականին։ 1934 թվականին բակալավրի որակավորում է ստանում։ Սուզանը հետո ընդունվում է Դարուլֆունյուն՝ Օսմանյան կայսրության բարձրագույն ուսումնական հաստատություն, որը հետո միավորվեց Ստամբուլի համալսարանին։ 1939 թվականին ավարտում է Ստամբուլի համալսարանի ասպիրանտուրան՝ մաթեմատիկաաստղագիտական ֆակուլտետը։ Արդյունքում գրում է դոկտորական ատենախոսություն՝ Քերիմ Էրիմի ղեկավարությամբ, որը Թուրքիայի առաջին մաթեմատիկն էր և դոկտորի աստիճան ուներ։

1943 թվականին Չամլըջիի աղջիկների դպրոցի ուսուցչի ասիստենտ էր[2]։ Նույն թվականին սկսում է աշխատել Ստամբուլի համալսարանում՝ երկրորդ կուրսի մաթանալիզի հետազոտության օգնականի պաշտոնով։ 1943 թվականին Էդինբուրգում մասնակցում է Մաթեմատիկոսների միջացգային կոնգրեսին։ 1959-1960 թվականներին աշխատում է Ցյուրիխի համալսարանում։ 1966 թվականին Մոսկվայում Մաթեմատիկոսների միջացգային կոնգրեսին հանդես է գալիս ելույթներով։ Աշխատել է նաև Հելսինկիի համալսարանում[3]։ Գիտական հետազոտություններ է անցկացրել Հելսինկիում, Սթենֆորդում, Ցյուրիխում, Լոնդոնում, Փարիզում։

2006 թվականի փետրվարի 2-ին Սուզան Քահրամաները կնքում է իր մահկանացուն Ստամբուլում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Mathematics Genealogy Project — 1997.
  2. Türkiye'nin İlk Kadın Matematikçisi Suzan Kahramener'in 100.yaş Günü, Haberler.com, 26. August 2013
  3. «https://www.genealogy.math.ndsu.nodak.edu/id.php?id=81415». {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Aygündüz, Filiz (Ağustos 2013). «Suzan Hoca». Milliyet. 21 Mayıs 2017 tarihinde kaynağından arşivlendi. Erişim tarihi: 8 Mayîs 2017.
  • 9th International Symposium on Geometric Function Theory and Applications Symposium, GFTA2013 (Dedicated to Suzan Kahramaner) Abstract Book.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուզան Քահրամաներ» հոդվածին։