Սոցիալական գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոցիալական գործողություն, սոցիալական հիմնահարցերի և հակասությունների լուծման եղանակ, որը պայմանավորված է հասարակության հիմնական սոցիալական ուժերի փոխհարաբերությամբ։ Սոցիալական գործողության հետևանք է հասարակական շարժումները, որոնք կարող են լինել տարերային կամ կազմակերպված, չկանխատեսված կամ պլանավորված և այլն։ Սոցիալական գործողությունը փորձում է լուծել տնտեսական, քաղաքական և այլ խնդիրներ, արտահայտել է տարբեր դասակարգերի և խավերի շահերը, իրագործվել ռեֆորմի կամ հեղափոխության ձևով։

Սոցիալական գործողության սոցիոլոգիական առումով հասարակական շարժման տարերայնության և գիտակցականության, նպատակի և միջոցի, ցանկալի և անցանկալի հետևանքների փոխհարաբերությունն է։ Անձնավորության Սոցիալական գործողություն, որպես հասարակայնորեն նշանակալի արարքների ամբողջություն, քննում են հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը, բարոյագիտությունը, քրեագիտությունը, կառավարման սոցիոլոգիան և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 22 CC-BY-SA-icon-80x15.png