Սոնա Սեֆերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոնա Սեֆերյան
հայ․՝ Սոնա Սեֆերյան
Ծնվել էհուլիսի 1, 1940(1940-07-01)
ԾննդավայրՀալէպ, Սիրիա
Մահացել էհունիսի 8, 2017(2017-06-08) (76 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2006)
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ

Սոնա Սարգսի Սեֆերյան (հուլիսի 1, 1940(1940-07-01), Հալէպ, Սիրիա - հունիսի 8, 2017(2017-06-08), Երևան, Հայաստան[1]), հայ լեզվաբան, թարգմանչուհի: Բանասիրական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2006): ՀՀ վաստակավոր մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնա Սեֆերյանը ծնվել է 1940 թվականին Հալեպում: 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը: 1963-1965 թվականներին բարձրագույն մանկավարժական կուրսեր է անցել Լենինգրադի պետական համալսարանում: 1965 թվականին դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 1990 թվականից միաժամանակ` «Սահակ Պարթև» հրատարակչության հիմնադիր-տնօրեն: Սեֆերյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է ԵՊՀ թարգմանչաց դպրոցը (1970), հրատարակում է «Աստղիկ» (1988) տարեգիրքը[2]: Շեքսպիրագիտության կենտրոնի ղեկավարն է, հանդիսանում է Երիտասարդ թարգմանիչների ասոցիացիայի պատվավոր անդամ[3]:

Կազմել է «Իմաստախոս Շեքսպիրը» (անգլերեն-հայերեն ծեքսպիրյան իմաստախոսությունների բառարան, 1986), «Շեքսպիրը հայ իրականության մեջ (1850-1950)[4]» (2002), «Իմաստախոս ժողովուրդը» (անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն ասացվածքների բառարան, 2005[5])[6]: Թարգմանել է անգլիացի, ամերիկացի գրողների (Լուիս Քերոլ[7], Ռադյարդ Կիպլինգ, Ք. Մենսֆիլդ, Սքոթ Ֆիցջերալդ) վեպեր, պատմվածքներ[8]:

Միջազգային գիտաժողովների է մասնակցել Հայաստանի Հանրապետությունում, Անգլիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Իտալիայում, Հունաստանում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր մանկավարժ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոնա Սեֆերյան, Իմաստախոս Շեքսպիրը «Անգլերեն-հայերեն իմաստախոսությունների բառարան» | Բառարան, Երկրորդ մշակված հրատարակություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2010:
  • Հովհաննիսյան Լ., Սեֆերյան Ս., Հայերեն-Անգլերեն, Հայերեն-Անգլերեն բառարան | Բառարան, Երևան, Արեգ, 2009 թ., 752 էջ:
  • Հովհաննիսյան Լ., Սեֆերյան Ս., Խաչատրյան Ա., Քալաեջյան Տ., Գրիգորյան Գ., Հայերեն-Անգլերեն գրպանի բառարան | Բառարան, Արեգ հրատ., Երևան, 2009թ., 336 էջ:
  • Սեֆերյան Ս., Հովհաննիսյան Լ., Խաչատրյան Ա., Գ. Գրիգորյան, Քալաեջյան Տ., Անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան (շուրջ 40 000 բառ և արտահայտություն) - | Բառարան, Արեգ հրատ., Երևան, 2009:
  • Սոնա Սեֆերյան, Լյուդմիլա Հովհաննիսյան, Աննա Խաչատրյան, Տաթևիկ Քալաեջյան, Գայանե Գրիգորյան, Հայերեն-անգլերեն (22000 բառ) | Բառարան, «Արեգ», Երևան, 2009:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Սոնա Սեֆերյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-03 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «Սոնա Սարգսի Սեֆերյան»։ ysu.am։ Վերցված է 2017-01-02 
  4. Սեֆերյան Սոնա (2002-01-01)։ Շեքսպիրը հայ իրականության մեջ (հայերեն)։ Սահակ Պարթև։ ISBN 9789993093862 
  5. Սեֆերյան Սոնա (2005-01-01)։ Անգլերեն-հայերեն դարձվածաբանական բառարան (հայերեն)։ Անկյունաքար։ ISBN 9789994194964 
  6. «Անգլերեն Archives - ԱՐԵԳ հրատարակչություն»։ ԱՐԵԳ հրատարակչություն (en-US)։ Վերցված է 2017-01-02 
  7. «Սոնա Սեֆերյան»։ Goodreads։ Վերցված է 2017-01-02 
  8. %20%D5%8D%D5%B8%D5%B6%D5%A1%20%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%AB, %22 «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան, Սեֆերյան, Սոնա Սարգսի»։ 37.26.174.99։ Վերցված է 2017-01-02