Սմբատ Գ Բագրատունի
Արտաքին տեսք
| Սմբատ Գ Բագրատունի | ||
| ||
|---|---|---|
| 5-րդ դարի սկիզբ Արշակունիների թագավորություն | ||
| Նախորդող | Սահակ Ա | |
| Հաջորդող | Տիրոց | |
| Ծննդյան օր | 4-րդ դար | |
| Վախճանի օր | 5-րդ դար | |
| Դինաստիա | Բագրատունիներ | |
| Հայր | Սահակ Ա Բագրատունի | |
| Զավակներ | Տիրոց Բագրատունի | |
Սմբատ Գ Բագրատունի, հայ իշխան 5-րդ դարում՝ Բագրատունիների տոհմից։
Հավանաբար եղել է Սահակ Ա Բագրատունու որդին։ Իշխանական կալվածն է եղել Բարձր Հայքի Սպեր գավառը։ Հանդիսանում է հայոց թագավոր Վաղարշակի (Պապի որդու) կնոջ եղբայրը։
Թագադիր ասպետի տիտղոսով պաշտոնավարել է հայոց Վռամշապուհ (389-415), Խոսրով Դ (415-416) արքաների և Շապուհ Պարսիկի (416-420) իշխանության տարիներին։ Թագադրել է Շապուհ Պարսիկին, ինչպես նաև վերջին Արշակունի թագավոր Արտաշես Դ-ին (423-428)։
Համարվում է Տիրոց Բագրատունու հայրը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle; Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 122.
| Նախորդող Սահակ Ա Բագրատունի |
Սպերի իշխան Սմբատ Գ Բագրատունի 5-րդ դարի սկիզբ |
Հաջորդող Տիրոց Բագրատունի |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |