Jump to content

Շապուհ Պարսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շապուհ Պարսիկ
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՊարսք, Աքեմենյան պետություն, Medo-persia, Հին Մերձավոր Արևելք
Մահացել է420
Մահվան վայրՏիզբոն, Ասորեստանի սատրապություն
Քաղաքացիություն Սասանյան Պարսկաստան
ԿրոնԶրադաշտականություն
Մասնագիտությունգերիշխան և միապետ
Ծնողներհայր՝ Հազկերտ Ա, մայր՝ Շուշանդուխտ
Զբաղեցրած պաշտոններՍասանյան կայսրության թագավոր և Հայոց շահնշահ

Շապուհ Պարսիկ (անհայտ, Պարսք, Աքեմենյան պետություն, Medo-persia, Հին Մերձավոր Արևելք - 420, Տիզբոն, Ասորեստանի սատրապություն), Մեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմից 416-420 թթ.։ Պարսից Սասանյան արքա Հազկերտ I416 թ. հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու` հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։ 419 թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է։ Հայաստանում սկսվում է ազատագրական պայքար Ներսես Ճիճրակեցու գլխավորությամբ, ինչպես նաև վերսկսվում են բյուզանդա-պարսկական պատերազմները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 455