Սիսակ Բաբախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիսակ Բաբախանյան
Սիսակ Բաբախանյան.jpg
Ծնվել է1892
Մահացել է1936
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական և պետական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Սիսակ Հակոբի Բաբախանյան (Նիկոլայ Բաբախան, 1892–1936), հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ, պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երևանի և Բաքվի գիմնազիաներում, ապա՝ Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ (1917) մասնակցել է Նիկոլայ II-ի ձերբակալմանը, Հուլիսյան օրերին՝ մայրաքաղաքի կայազորի հուզումներին։ 1917 թվականի հոկտեմբերի 25-ին Բաբախանյանը գտնվում էր Ձմեռային պալատը գրոհողների շարքերում։ Նոյեմբերին նշանակվել է Կենտրոնական շրջանների տրանսպորտի կոմիսար։

1918 թվականի ապրիլին ընտրվել է ՌԿ(բ)Կ Մոսկվայի Կրասնայա Պրեսնյայի շրջկոմի քարտուղար։

1919 թվականի մայիսին խորհրդային հանրապետության լիազոր–ներկայացուցիչն էր Հյուսիսային Կովկասում և Ղրիմում։ Հունիսին, սպիտակգվարդիականների կողմից Ղրիմը գրավելուց հետո, եղել է Ղրիմի ընդհատակյա մարզային կոմիտեի քարտուղար, ապա՝ ընդհատակյա ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։

Բաբախանյանի ղեկավարությամբ Ղրիմի անտառներում կազմակերպվել է «Կանաչներ» պարտիզանական բանակը։ 1920 թվականին Մոսկվայում ՌԿ(բ)Կ Կենտկոմին զեկուցել է Ղրիմի ընդհատակյա կոմիտեի աշխատանքների մասին, հանդիպել Վլադիմիր Լենինի հետ։

1921–1924 թվականներին սովորել է Կարմիր պրոֆեսուրայում, ավարտելուց հետո աշխատել է պետական պլանավորման մարմիններում, եղել է ԽՍՀՄ աշխատանքի ն պաշտպանության խորհրդի գիտական բաժնի պետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 185 CC-BY-SA-icon-80x15.png