Սիմոն Ճուլարտյան
Սիմոն Ճուլարտյան արմտ. հայ.՝ Սիմոն Ճուլարտեան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 20, 1811[1] Կարին, Օսմանյան կայսրություն[1] |
| Մահացել է | փետրվարի 14, 1884[1] (72 տարեկան) Վենետիկ, Իտալիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | բանահավաք և բանասեր |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Սիմոն Ճուլարտյան (հոկտեմբերի 20, 1811[1], Կարին, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 14, 1884[1], Վենետիկ, Իտալիա[1]), հայ բանահավաք, բանասեր։ Մխիթարյան միաբանության անդամ։ Խմբագրել և հրապարակել է հայկական («Առածք ազգայինք», 1880) և տաճկական (թուրք. «Տաճկական առածք», 1882) առած-ասացվածքների ժողովածուները։ Հայկական առածների ժողովածուն ներկայացնում է Կոստանդնուպոլսի, Վանի, Ալաշկերտի, Կարնո, Ջուղայի, Երևանի, Թիֆլիսի, Ղրիմի, Տրանսիլվանիայի խոսվածքներով 4000 առած-ասացվածք, որոնք հեղինակի գրառումներն են, ինչպես նաև տպագիր այլ աղբյուրներից քաղած նյութեր (Անանիա վարդապետ, Միքայել Միանսարյանց, Խաչատուր Աբովյան, Խոջոյան)։ Ժողովածուն համառոտած 1888 թվականին ֆրանսերեն և անգլերեն է թարգմանել Գևորգ Պայանը։ Ճուլարտյանի տաճկական առածների ժողովածուն գերազանցապես հեղինակի գրառումներն են՝ տպագրված հայատառ թուրքերենով (շուրջ 4500 գրաոում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Ճուլարտյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |